ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 14:32

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:22

Մյուս ուղղությունը, որի սահմաններում կարելի է տարբերակել, ինտեգրացնել կառավարման գործը, դա ինտերիորիզացման և էքստերիորիզացման պրոցեսներն են սովորողների մտավոր գործունեության մեջ:

Հոգեբան Լ. Ս. Վիգոտսկին սահմանելով բարձրագույն հոգեկան ֆունկցիաների զարգացման հիմնական օրենքը, գրել է. ՙԵրեխայի զարգացման մեջ յուրաքանչյուր բարձրագույն հոգեկան ֆունկցիա բեմում երևան է գալիս կրկնակի անգամ. սկզբում իբրև կոլեկտիվ գործունեություն, այսինքն որպես ինտերհոգեկան ֆունկցիա, երկրորդ անգամ` իբրև անհատական գործունեություն, իբրև երեխայի մտածողության ներքին եղանակը, որպես ինտրահոգեկան ֆունկցիա՚:

Զարգացնելով և ճշգրտելով այդ հայեցակետը, Ա. Ն. Լեոնտևը նշել է. ՙԳործողությունների ինտերիորիզացումը, այսինքն` արտաքին գործողությունների աստիճանական փոխարկումը ներքին, մտավոր գործողությունների մի պրոցես է, որն անհրաժեշտորեն կատարվում է մարդու օնտոգենիկ զարգացման ընթացքում: Դրա անհրաժեշտությունը որոշվում է նրանով, որ երեխայի զարգացման կենտրոնական բովանդակությունը` նրա կողմից մարդկության պատմական զարգացման նվաճումների, այդ թվում և մարդկային մտքի, մարդկային իմացության նվաճումների յուրացումն է՚:

Ինտերիորիզացման գաղափարն իր գործնական կենսագործումը և տեսական հիմնավորումը գտավ Պ. Յա. Գալպերինի աշխատություններում, որպես ՙմտավոր գործողությունների փուլային ձևավորման տեսություն՚:

Այդ տեսության համաձայն,-գրել է Ն. Ֆ. Տալիզինան,-մտավոր գործունեության տարբեր տեսակները ուսուցման պրոցեսում պետք է հանդես գան իբրև հատուկ յուրացման առարկաներ: ըստ որում նրա նոր տեսակները չեն կարող յուրացվել անմիջապես մտավոր, իդեալական ձևով: Մտավոր գործունեության ելակետային ձևն արտաքին, նյութական գործունեությունն է:  Այն դառնում է հոգեկան, իդեալական միայն այն մի քանի որակական վերափոխումներից հետո, որոնք տեղի են ունենում մի քանի պարագծերով (պարամետրերով):

Ըստ Բ. Գ. Անանևի ինտերիորիզացումը որպես արտաքին գործողությունների անցումը ներքինի, ներքին գործունեության պլանի կազմավորումը, իրականացվում է ոչ միայն ուսման միջոցով, այլև կենսական, աշխատանքային և աշխատանքային փորձի կուտակման բոլոր եղանակներով:

Շատ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ինտերիորիզացումը տեղի է ունենում միաժամանակ մի քանի պլանների միասնությամբ.

 

ա). Արտաքինի անցումը ներքինի

բ). Որպես նյութական ձևից իդեալականին անցնելու հնարավոր տարբերակներից մեկը

գ). Անցումն առավել ճշգրիտ, լրիվ և խոր արտացոլման

դ). Գիտելիքների և գործողությունների առավել լրիվ յուրացում և վերածում տվյալ անձնավորության սեփականության:

 

Հայտնի է, որ ուսուցման պրոցեսւմ լայնորեն դրսևորվում է սովորողների ընդօրինակման գործունեությունը, բայց միևնույն ժամանակ ուսուցման կարևորագույն խնդիրներից մեկը սովորողների ինքնուրույն գործունեության նախապատրաստելն է: Այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել սովորողների մտավոր գործունեությունը կառավարելիս, մշտապես հիշելով, որ ընդօրինակումն ու ինքնուրույնությունն ուսուցման պրոցեսում հանդես են գալիս բարդ հարաբերակցությամբ:

Ընդօրինակման գործունեության նշանակությունը և տեղը բացահայտել է Լ. Ս. Վիգոտսկին: Բնորոշելով ՙմերձավոր զարգացման գոտու՚ էությունը, նա գրել է. ՙՈւսուցման ողջ հոգեբանության կենտրոնական պահը բարձր ինտելեկտուալ հնարավորությունների աստիճանի բարձրանալու համագործակցման հնարավորությունն է: Դրա վրա է հիմնված ուսուցման ամբողջ նշանակությունը, իսկ դա էլ ըստ էության կազմում է մերձավոր զարգացման գոտու հասկացողությունը: Ընդօրինակումը, եթե այն հասկանանք լայն իմաստով, այն գլխավոր ձևն է, որով իրագործվում է ուսուցման ազդեցությունը զարգացման վրա: Չէ± որ դպրոցում երեխային ուսուցանում են ոչ թե այն, ինչ նա կարողանում է անել ինքնուրույնաբար, այլև այն, ինչ դեռևս չի կարողանում կատարել, բայց ինչ մատչելի է նրա համար ուսուցչի համագործակցությամբ և ղեկավարությամբ: Հիմնականն ուսուցման մեջ հենց այն է, ինչ երեխան նոր է սովորում՚:

Ընդօրինակման էության, նրա տեղի և դերի, ընդօրինակման փուլերի մասին խոսել է հոգեբան Ա. Գ. Կովոլյովը: ՙԸնդօրիակումը,-գրել է նա,-երեխայի կողմից իրականության ճանաչման առավել բնորոշ եղանակն է, իսկ ընդօրինակման հատկությունը` զարգացող անձնավորության հիմնական գիծը՚:

Երեխային նախապատրաստելն ինքնուրույն գործունեության ունի երկու տեսանկյուն, որոնք քննարկման առարկա են: Առաջին տեսակետը բավականին հաջողությամբ ձևակերպել է Ե. Ն. Կաբանովա-Մելլերը փոխանցման պրոբլեմի իր ըմբռնմամբ: Հիրավի փոխանցումը կարելի է դիտել ինքնուրույնության դրսևորման դեպքերից մեկը: ՙՍովետական հոգեբանության մեջ,-գրում է Ե. Ն. Կաբանովա-Մելլերը,-չկա միասնական կարծիք այն մասին, թե ուսուցման ո±ր մեթոդիկան է առվել արդյունավետ գիտելիքների և կարողությունների փոխանցման համար. ա±յն, երբ սովորողներին տրված նյութի մեջ իրենք են գտնում գործողության սկզբունքները, օրինաչափությունները և այլն, թե± այն, երբ ամեն ինչ արվում է պատրաստի վիճակում՚:

Ե. Ն. Կաբանովա-Մելլերը գտնում է, որ այդ երկու մեթոդիկաների միջև եղած տարբերությունը բնութագրում է սոսկ ուսուցման առաջին փուլը: Կարևոր է ոչ միայն հնարը մտցնելը, այլև դրա վարժեցման մեթոդիկան: Նրա կարծիքով ՙպատրաստի վիճակում՚ հնարը մտցնելուց հետո կարելի է սովորողներին վարժեցնել ինքնուրույնության և դա կապահովի հնարի ինքնուրույն փոխանցումը:

Սովորողների նախապատրաստումն ինքնուրույն մտավոր գործունեության, իբրև ինքնուրույնության սովորեցում, պետք է իր մեջ ներառի առնվազն հետևյալ տարրերը.

 

ա). Գիտելիքների և գործողությունների ուսուցումն իրենց միասնության մեջ:

Բ). Գործողություն կատարելու որոշակի պատրաստության ձևավորումն ՙառաջընկնող (ՏտպՐպՋՈþքպչՏ) արտացոլման՚ մեխանիզմի հիման վրա, որի էությունը հոգեբանական պլանով կարելի է հասկանալ որպես գիտելիքների կառուցվածքում գործողությունների կառուցվածքի օբյեկտիվ գոյությունն այնպես, ինչպես ՙիրերի տրամաբանության մեջ՚ տրված է ՙգաղափարների տրամաբանությունը՚, քանի որ ՙյուրաքանչյուր առանձինը (այսպես, թե այնպես) ընդհանուր է՚:

Գ). Գիտելիքների ու գործողությունների ձևավորումն այնպիսի տեսքով, երբ հնարավոր է դրանց փոխանցումը նոր պայմաններում, որի համար պահանջվում է ոչ միայն դրանց փաստական բովանդակության յուրացում, այլև կառուցման և օգտագործման սկզբունքների, կապերի ու օրինաչափությունների յուրացում և գիտակցում:

Դ). Գործունեության ընթացքի և արդյունքների համակողմանի վերլուծման հնարավորություն և ձգտում, դրանց լրիվ և օբյեկտիվ հսկման ու գնահատման համար:

ե). Կատարելիք գործունեության նկատմամբ դրական վերաբերմունքի ստեղծում ի հաշիվ նրա գիտակցված կատարման և դրական արդյունքների հասնելու վստահության:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 737 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: