ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 11:56

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:21

Դժվար չէ նկատել, որ ուսումնակության Զ. Ի. Կալմիկովայի նշած բաղադրիչները չեն ընդգրկում մտավոր զարգացման ողջ բովանդակությունը: Դրանից բացի, դրանք ավելի շատ պիտանի են հետազոտական նպատակների համար, իսկ ուսուցչի աշխատանքում դժվար կլինի օգտագործել դրանք սովորողի ունակությունը պրակտիկայում որոշելու համար: Դրա համար անհրաժեշտ են մտավոր զարգացման հետևյալ չափանիշները.

  1. Գիտելիքների համակարգը և դրանցով գործառելու ճկունությունը ուսումնական տեսական ու գործնական խնդիրներ լուծելիս:
  2. Մտածողական գործողությունների, գործառնությունների, համեմատության, վերլուծման, համադրման, ընդհանրացման, վերացարկման, համակարգման ձևավորվածությունը:
  3. Ուսումնական մեկ նյութի յուրացման ժամանակ մշակված մտավոր աշխատանքի հնարքների փոխանցումը նոր խնդիրների լուծմանը:
  4. Առաջիկա գործունեության մտավոր պլանը կազմելու ընդունակություն:
  5. Մտածողության տնտեսվածությունը:
  6. Մտածողության ինքնուրույնությունը:

 

Ըստ Լ. Վ. Զանկովի հոգեկան զարգացման չափանիշները հինգն են.

 

1. Ընկալումների և մտապատկերների փոխազդեցության դյուրինությունը և շարժունությունը:

2 Խոսքի, որպես մտածողական պրոցեսի ձևի, և առարկայական գործողությունների միջև եղած սերտ կապը, որի շնորհիվ իր աշխատանքի պլանավորումն աշակերտի կողմից տեղի է ունենում ադեկվատորեն: Դպրոցականը գիտակցում է իր աշխատանքի ընթացքը:

3. Հոգեկանի գործունեության բաղադրիչների (մտածողության, դիտման, հուզականության, պլանավորման, հմտությունների) ամբողջականությունը և ինտեգրայնությունը:

4. Իմացական պահանջմունքների դրսևորման հաստատունությունը և ինտենսիվությունը:

5. Գիտելիքների համակարգվածությունը, ճկունությունը, գիտակցվածությունը:

 

Հոգեբաններ Դ. Ն. Բոգոյավլենսկին և Ն. Ա. Մենչինսկայան գտնում են, որ ուսուցման պրոցեսում գիտելիքներ յուրացնող աշակերտը գործ ունի երեք կարգի երևույթների հետ.

 

1.   Բուն գիտելիքներ

2.   Մտածողական պրոցեսներ

3.   Աշակերտի մտավոր գործունեության որշակի որակներ (մտքի ինքնուրույնություն, քննադատականություն, խորություն և այլն):

 

Առաջինը նշանակում է, որ այն կապ ունի ուսուցման ընթացքում ձևավորված արդյունքի հետ: Երկրորդի օգնությամբ ձեռք է բերվում այս կամ այն արդյունքը: Իսկ երրորդն իր մեջ պարունակում է առաջին երկուսը միասին վերցրած:

Այդ կողմերից յուրաքանչյուրն այս կամ այն չափով բնութագրում է մտավոր զարգացումը: Այն իր մեջ պարունակում է երեք չափանիշ:  Ըստ Դ. Ն. Բոգոյավլենսկու և Ն. Ա. Մենչինսկայայի մտավոր զարգացման չափանիշներն են.

 

ա). Գիտելիքների ֆոնդը

բ). Մտավոր գործառնությունների (օպերացիաների) ֆոնդը

գ). Մտավոր գործունեության առանձնահատկությունները:

 

Ըստ որում Ն. Ա. Մենչինսկայան մտավոր գործունեության առանձնահատկություններից նկատի ունի յուրացման արագությունը, մտածողության ճկունությունը, մտածողության առարկայական-պատկերային և վերացական բաղադրիչների միասնությունը, վերացական համադրական գործունեության տարբեր մակարդակները:

Հոգեբան Մ. Վ. Մատյուխինան այդ առումով հանգել է այն եզրակացության, որ կարելի է առանձնացնել մտավոր զարգացման երեք հիմնական ցուցանիշներ`

 

1.   Գիտելիքների բնույթը և դրանցից օգտվելու կարողությունը

2.   Մտավոր գործունեության հնարքներին տիրապետելը

3.   Մտավոր գործունեության որակները:

 

      Լ. Տ. Օխիտինան ուսումնասիրելով վերը նշվածները, ինչպես նաև շատ ուրիշ նշված և չնշված բնութագրեր, գտնում է, որ մտավոր զարգացման ընդհանուր պատկերը բնութագրվում են հետևյալ առանձնահատկություններով.

 

1). Գիտելիքների որոշակի ֆոնդի առկայությամբ

2). Արդյունավետ մտավոր աշխատանք կատարելու հնարների որոշակի համակարգով

3). Այնպիսի կարողությունների միագումարմամբ, որոնք հնարավորություն են տալիս կենսագործել յուրացրած հնարների ու եղանակների ակտիվ փոխանցումը

4). Վերլուծության և համադրման խորությամբ ու լիակատարությամբ

5). Մտքի, որակների զարգացածությամբ

6). Մասնավորից դեպի ընդհանուրն առաջխաղացման արագությամբ

7). Մտածողության տնտեսվածությամբ

8). Մտավոր ակտիվությամբ և ինքնուրույնությամբ:

 

Ուսուցումը բարդ պրոցես է. Այն ընթանում է իրար հետ սերտորեն փոխներգոծվող օբյեկտիվ ու սուբյեկտիվ (հոգեբանական) գործոնների ուղեկցությամբ:

Ուսուցման պրոցեսն ունի իր կառավարման, իմացաբանական, տրամաբանական, կիբեռնետիկական, մանկավարժական, հոգեբանական և այլ ասպեկտները (առումները):

Հոգեբանության և հոգեբանների նպատակն է բացահայտել ուսուցման մեջ սովորողների իմացական և առաջին հերթին Ùï³íáñ ·áñÍáõÝ»áõÃÛ³Ý Ï³é³í³ñÙ³Ý Ñá·»µ³Ý³-Ùանկավարժական առանձնահատկությունները:

Վերջին տարիներին հոգեբանական տարբեր աշխատանքներում ընդգծվում է այն միտքը, որ ուսուցման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ինչպես գիտելիքների Ûáõñ³óÙ³Ý, այնպես էլ մտավոր գործունեության զանազան եղանակների, հնարների յուրացման վրա:

Ընդունելով գիտելիքների ու գործողությունների եղանակների յուրացման անհրաժեշտությունը, տարբեր հեղինակներ տարբեր կերպ են մեկնաբանում գիտելիքներ ու գործողություններ հասկացությունների իմաստը և դրանց հարաբերակցության բնույթը: Այսպես, օրինակ. Ն. Ֆ. Տալիզինան գրում է. ՙԳիտելիքներ ասելով մենք հասկանում ենք ընկալման, հիշողության, մտածողության պատկերները: Դրանք կարող են լինել արտաքին աշխարհի առարկաների ու երևույթների պատկերներ, մարդու զանազան գործողությունների պատկերներ և այլն: Կարողություններ ասելով կարելի է հասկանալ մարդու այնպիսի գործողությունների հսմակարգը, որոնք կապված են իրար հետ որոշակի հարաբերություններով և ուղղված են այս կամ այն խնդրի լուծմանը: Ինչպես պատկերները, այնպես էլ կարողությունները կարող են կազմել հոգեկան գործունեության տարբեր տեսակների` պերցեպտիվ, մնեմոնիկ, մտածողական և այլն բաղադրամասերը՚:

Հոգեբաններ Ջ. Մելլերը, Ե. Գալանտերը և Պ. Պրիբրամը Գիտելիքներն անվանել են ՙպատկեր՚, իսկ գործողությունները` պլան տերմիններով և այդ մասին ասել են. ՙՊատկերները, դրանք օրգանիզմի կուտակած և կազմակերպած գիտելիքներն են իր մասին և այն աշխարհի մասին, որում գոյություն ունի ինքը: Իսկ պլանն օրգանիզմում հիերարխիորեն կառուցված այն պրոցեսն է, որն ունակ է հսկելու այն կարգը, որով պետք է տեղի ունենա գործառնությունների որևէ հաջորդականություն՚:

Գիտելիքների և գործողությունների միջև գոյություն ունեն բարդ հարաբերություններ ու կապեր, որոնց սահմանումը թույլ է տալիս հստակորեն տարբերակել և ինտեգրացնել սովորողների մտավոր գործունեության կառավարումը:

Գիտելիքները հանդես են գալիս մի քանի ձևով.

 

1.   Իբրև գործողությունների բովանդակություն

2.   Յուրացվում են որոշակի գործողությունների կատարման ընթացքում

3.   Գործողությունները ձևավորվում են գիտելիքների յուրացման ընթացքում

4.   Գիտելիքների յուրացման արդյունավետությունը կախված է այդ պրոցեսում կատարվող գործողությունների բնույթից

5.   Գործողությունների ձևավորման արդյունավետությունը կախված է այդ ընթացքում յուրացվող գիտելիքների բնույթից

6.         Գիտելիքների յուրացման և գործողությունների ձևավորման արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով են դրանք համապատասախանում միմյանց ըստ իրենց խորության, բարդության ու ընդհանրացվածության:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 547 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: