ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 22:25

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:19

Ժամանակակից մանկավարժական հոգեբանությունը կուտակել է հսկայական էմպիրիկ2 և փորձառական նյութ, որը համոզիչ վկայում է ուսուցման` սովորողների ոչ միայն մտավոր, այլև ողջ հոգեկան զարգացման վրա ունեցած ազդեցության մասին: Դա թույլ է տալիս ուսուցումը համարել զարգացնող և դաստիարակող:

Դեռահասի և պատանու մոտ ցանկացած պրոբլեմ առաջանալու դեպքում կարելի է նշել դրանց սկզբունքային լուծման երկու մոտեցում.

 

1.   Սա մտքի, մտածողության զարգացումը հանգեցնում է գիտելիքների յուրացմանը

2.   Իսկ սա այսպես, թե այնպես ժխտում է գիտելիքների և մտքի զարգացման միջև եղած կապը:

 

Դեռահասի և պատանու գիտելիքների մեջ տեսական գիտելիքներն իրականության գիտական իմացության բարձր արդյունքն են: Դրանք բնութագրվում են ընդհանրացվածության և վերացարկվածության բարձր աստիճանով: տեսական գիտելիքներն արտացոլում են բազմապիսի երևույթների ընդհանուր և էական կողմերը, ըստ որում ոչ միայն դիտելի, այլև ոչ դիտելի երևույթների:

Տեսական գիտելիքների կառուցվածքում առանձնացվում են նրա հետևյալ ձևերը`

 

1.   Հասկացություններ

2.   Օրենքներ

3.   Տեսություններ

4.   Գաղափարներ:

 

Դրանք կարող են յուրացվել դպրոցականի կողմից նրա մտքի ակտիվ աշխատանքի, մտավոր գործունեության տեսական մտածողության գործուն մասնակցության պայմաններում միայն, որոնց հիման վրա տեղի է ունենում մտավոր զարգացումը:

Տեսական գիտելիքները չի կարելի նույնացնել էմպիրիկ գիտելիքների հետ, միաժամանակ դրանք չի կարելի հակադրել: Նրանք դիալեկտիկորեն փոխկապված են:

ՙԳիտելիքների յուրացման տարիքային հնարավորությունները՚ ուշագրավ աշխատության խմբագիրներ Դ. Բ. Էլոնինը և Վ. Վ. Դավիդովը գրել են. ՙ...Դպրոցականի մտավոր զարգացումը, վերջին հաշվով, որոշվում է նրա կողմից յուրացված գիտելիքների բովանդակւթյամբ՚:

Այսօր լայն տարածում ունի այն հայացքը, որի համաձայն մտավոր զարգացման շարքը եզրափակող վերջնակետը անցումն է արտաքին գործողություններից մտքում կատարվող գործառնություններին, այսինքն` գործողությունների ինտերիորիզացումն1 է: Այդ հայեցակետը հիմնավորել է Ժան Պիաժեն: Սովետական հոգեբանության մեջ այն զարգացավ Ա. Ն. Լեոնտևի, Գ. Պ. Գալպերինի, Ն. Ֆ. Տալիզինայի և նրանց շատ հետևորդների կողմից: Ընդունելով հանդերձ ինտերիորիզացումը որպես մտավոր զարգացման չափանիշ, չի կարելի անտեսել էքստերիորիզացիան`2 որպես վերացական մտքի մարմնավորման գործողության, որպես մտավոր գործողության առարկայական դրսևորման արդյունքների նշանակություն:

Հոգեբան Ե. Ն. Կաբանովա-Մելլերի կարծիքով աշակերտների մտավոր զարգացումը դրսևորվում է ընդհանրացված հնարներին տիրապետելու մեջ, իմացական գործունեության կազմակերպման առավել կատարելագործված հնարքներին, ռացիոնալ եղանակներին անցնելու մեջ: Նրա կարծիքով այդ հնարներից է աշխատանքը, որի հնարներին զուգընթաց հարկավոր է սովորողների մեջ ձևավորել մտավոր գործունեության ռացիոնալ հնարներից, օրինակ. վերացարկումից օգտվելու կարողություն:

Սովետական և արտասահմանյան շատ հոգեբաններ դպրոցականի մտավոր զարգացման կարևոր չափանիշ են դիտում փոխանցումը: Որն իր հերթին պայմանավորված է կարողությունների, գործողությունների եղանակների, խնդիրների լուծման հնարքների և պլանի ընդհանրացմամբ: Ուստի ճշմարիտ է այն հետևությունը, որին հանգել է Բ. Գ. Անանևը. ՙԸնդհանուր զարգացման առաջխաղացման բանալին, հավանաբար, գիտելիքների, կարողությունների և հմտությունների համադրումն է, դրանց փոխանցումը և կիրառումը ուսուցման տարբեր բնագավառներում՚:

Ընդհանրացումն ու փոխանցումը, ըստ Պ. Յ. Գալպերինի, գտնվում են փոխադարձ կապվածության մեջ: Նա զանազանում է կողմնորոշման երեք տիպ: Դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է գործողության կողմնորոշիչ հիմքի այս կամ այն լրիվությամբ, ընդհանրացվածությամբ և համապատասխանաբար փոխանցման այս կամ այն մակարդակով:

Զ. Ի. Կալմիկովան մտավոր զարգացման առաջատար չափանիշներից մեկը համարում է դպրոցականի ուսումնակությունը: Այդ տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել Բ. Գ. Անանևը, որպես գիտելիքների յուրացման աշակերտի մտավոր կարողությունը, սովորելու ընդունակությունը: Իսկ Զ. Ի. Կալմիկովան առանձնացնում է ուսումնակության վեց բաղադրիչներ.

 

1.   Մտածողական գործունության ընդհանրացվածությունը:

2.   Մտածողական գործունության ուղղվածությունը դասանյութի մեջ էականի վերացարկմանը և ընդհանրացմանը:

3.   Մտածողության գիտակցվածությունը, որը որոշվում է նրա գործնական և տրամաբանական կողմերի հարաբերակցությամբ:

4.   Մտավոր գործունեության ճկունությունը:

5.   Մտածողության ինքնուրույնությունը:

6.         Մտածողության տնտեսվածությունը:

 

2 Էմպիրիկ-փորձարարական

1 Ինտերիորիզացիա-ներքնայնացում: Արտաքին առարկայական •ործողություններն աստիճանաբար ներքին, տավոր •ործողությունների վերածելու պրոցեսը, որը մարդու հո•եբանական օնտո•ենեզի կարևորա•ույն կողմերից մեկն է: Ըստ Բ. Գ. Անանևի կատարվում է և’ •իտելիքներ յուրացնելիս, և’ •ործելու անմիջական փորձ ձեռք բերելիս:

2 Էքստերիորիզացիարիզացիա-դրսևորում: Ներհո•եկան •ործողությունների դրսորումը մարդու օբյեկտիվորեն դիտվող վարքում, առարկայացումը և նման առարկայական •ործողությունների օ•նությամբ անձի որոշակի դրդապատճառների և պլանների իրականացումը:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 506 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: