ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 12:50

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:15

Ինչի±ց կարելի է սկսել երեխաների հույզերի և զգացմունքների դաստիարակությունը: Այդ հարցին միանշանակ պատասխան չի կարելի տալ, նայած ինչպիսի հույզերի և զգացմունքների դաստիարակությանն է վերաբերում այդ հարցը: Եթե խոսքը վերաբերում է բարոյական հույզերի և զգացմունքների դաստիարակությանը, ապա այն կարելի է սկսել ըստ Վ. Ա. Սուխոմլինսկու. երեխային պետք է սովորեցնել տեսնել, հասկանալ, հոգով զգալ մարդկանց լավն ու բարին, նրա արարքներում, նրա սրտում արթնացնել զգայունություն, զգայուն վերաբերմունք շրջապատի, աշխարհի նկատմամբ, այն ամենի նկատմամբ, ինչ ստեղծում է մարդը, ինչ ծառայում է մարդուն:

Իսկ եթե խոսքը վերաբերում է գեղագիտական հույզերի ու զգացմունքների դաստիարակությանը, ապա այն պետք է սկսել մեր շրջապատում գոյություն ունեցող ձայների, գույների, ձևերի,  շարժումների, դրանց ներդաշնակության, համամասնության, չափի, ռիթմի զգացողությունից, այդ բոլորի նկատմամբ հուզական վերաբերմունք դաստիարակելուց: Չէ± որ առանց գեղեցիկի այդ տարրերի նկատմամբ հուզական վերաբերմունքի, հուզական ապրումների ու վիճակների, հնարավոր չէ երեխային մտցնել այն այգին, որի անունն է գեղեցիկի աշխարհ:

Երկրորդ հարցը, որ առավել բարդ է և կարևոր, այն է, թե ինչպես և ինչ միջոցներով սկսել երեխայի հույզերի ու զգացմունքների դաստիարակությունը: Բազմազան ու բազմապիսի են հույզերի և զգացմունքների դաստիարակության միջոցներն ու աղբյուրները:

Դրանցից առաջինը գեղեցիկ խոսելու ունակությունն է: Երեխայի հետ խոսող մարդիկ` ծնողները, ուսուցիչները, հարազատները պետք է կարողանան իրենց երեխայի հետ գեղեցիկ խոսել: Իսկ ի±նչ է նշանակում գեղեցիկ խոսք: Մեր երկրի առաջին լուսժողկոմ, արվեստի մեծ տեսաբան տաղանդավոր քննադատ և գրականագետ, խոսքի արվեստագետ, կուլտուրայի ականավոր գործիչ Անատոլի Վասիլևիչ Լունաչարսկին ասել է` ՙգեղեցիկ խոսքը պատկերավոր և հուզական խոսքն է՚:

Բոլոր տարիքի մարդկանց, հատկապես դեռահասների և պատանիների հույզերի ու զգացմունքների դաստիարակության անսպառ աղբյուր է բնությունը: Այդ առումով բնությունը հավերժական դաստիարակ է: Երեխաների մոտ ամենից առաջ պետք է մշակելել բնությունը դիտելու կարողություն: Նրանք պետք է տեսնեն բնության պես-պես գույները, նրբերանգները: Երեխայի բոլոր զգայարանները պետք է մասնակցեն, բնության հարուստ, խորախորհուրդ գիրքը կարդալուն, նրա գաղտնիքները ճանաչելուն:  Եվ այդ ուղղությամբ տարվող աշխատանքը չպետք է կրի ժամանակավոր, էպիզոդիկ բնույթ: Դա այն պատճառով, որ բնությունը գեղեցիկի իր աշխարհը միանգամից չի բացում երեխայի հայացքի առաջ:

Հույզերի և զգացմունքների դաստիարակության լավագույն դպրոց է, անփոխարինելի միջոց է նաև աշխատանքը: Աշխատանքի ընթացքում երեխայի (այստեղ` դեռահասի և պատանու) մեջ առաջանում են թե° բարոյական, թե° մտավոր, թե° գեղագիտական զգացմունքներ, որոնք իրենց հերթին ազդում են աշխատանքի վրա, բարձրացնում նրա արտադրողականությունը: Ցավոք, ոչ բոլոր երեխաներն են սիրում աշխատանքը: Եվ շատ դեպքերում մեծերի հորդորը, քարոզն այն մասին, որ ՙմարդը գեղեցիկ է աշխատանքով՚, ոչ միշտ է հասնում երեխայի գիտակցությանը: Այդ պատճառով, ամենից առաջ, պետք է այնպես անել, որ երեխան սիրի աշխատանքը: Դրա համար պետք է նրան ցույց տալ աշխատանքի կենսաբանական, տնտեսկան, մտավոր, բարոյական, գեղագիտական արժեքները: Բայց չպետք է մոռանալ մի շատ կարևոր հանգամանք. աշխատանքը պետք է անպայման համապատասխանի երեխայի ուժերին, որովհետև չափից դուրս ծանր աշխատանքը սովորաբար առաջացնում է անբավականության զգացում: Ուստի երեխայի աշխատանքը պետք է բարդացվի աստիճանաբար: Աշխատանքի հուզական դաստիարակչական դերը մեծապես կախված է այն հարաբերությունների բնույթից, որոնք գոյանում են միևնույն կոլեկտիվ աշխատանքով զբաղված անչափահասի, դեռահասների և պատանիների միջև: Եթե այդ հարաբերությունները կոլեկտիվիստական են, մարդասիրական, ապա կառաջանան համապատասխան զգացմունքներ: Կարևոր նշանակություն ունի նաև աշխատատար պրոցեսների գեղեցկությունը, աշխատողի վարպետությունը: Ըստ ՙգեղեցիկի օրենքների՚ կատարվող աշխատանքը գեղագիտական հույզերի դաստիարակության հիանալի դպրոց է:

Հույզերի և զգացմունքների դաստիարակության միջոցները շատ թերի կլինեին, եթե անտեսվեր արվեստը: Այն իր բոլոր տեսակներով` գրականություն, երաժշտություն, թատրոն, գեղանկարչություն, արձանագործություն, պարարվեստ և այլն, օգնում է հասկանալու և զգալու գեղեցիկը բնության մեջ, աշխատանքում, կենցաղում, մարդկանց կյանքում, նրանց փոխհարաբերություններում: Արվեստի օգնությամբ մարդը տեսնում է գեղագիտական արժեքները շրջապատում և դրանց ազդեցությամբ ունենում է հուզական ապրումներ: Բայց արվեստը կարող է կատարել իր այդ դերը, եթե երեխան հասկանա նրա` գրականության, երաժշտության, գեղանկարչության լեզուն:

Գեղագիտական հույզերի և զգացմունքների դաստիարակությունը չի սահմանափակվում բնության, արվեստի երկերի և մասնավորապես գրականության ընկալումով: Գեղագիտական հույզերը և զգացմունքներրը ձևավորվում և դրսևորվում են երեխայի ստեղծագործական գործունեության մեջ: Ուստի անհրաժեշտ է երեխային սոովորեցնել ոչ միայն տեսնել, դիտել գեղեցիկն իրականության մեջ, այլև կարողանալ պատկերացնել այն նկարում, խոսքային նկարագրության, երաժշտական կատարման մեջ և այլն:

Հույզերի և զգացմունքների ձևավորման գործում չափազանց մեծ է երեխայի կյանքի, ընտանեկան պայմանների, ծնողների փոխհարաբերությունների բնույթի, երեխայի նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքի դերը: Հայտնի է, որ երեխաները չափազանց զգայուն են իրենց ծնողների փոխհարաբերությունների նկատմամբ, շատ շուտ նկատում և որսում են իրենց հայրերի և մայրերի միմյանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի բնույթը, ծանր են վերապրում որևէ մեկից կրած վիրավորանքը: Երբ ծնողների միջև հաստատվում են ջերմ, հարկալից, սրտացավ հարաբերություններ, ապա երեխան իրեն զգում է անխռով, հանգիստ, երջանիկ: Հույզերի և զգացմունքների դաստիարակության գործում առանձնահատուկ նշանակություն ունի ծնողական խելացի, բանական սերը:

Այսպիսով, բազմազան են անչափահասի, դեռահասի և պատանու հույզերի ու զգացմունքների դաստիարակության ուղիներն ու միջոցները: Կարևորն այն է, որ ծնողները կարողանան խելացիորեն ու հմտորեն օգտագործել դրանք առաջին հերթին` իրենց անձնական օրինակով:

Դրանք դաստիարակելու ուղիներից է նաև ներշնչումը, որը բարդ երևույթ է: Նրա տարբեր ասպեկտներն ուսումնասիրվում են զանազան գիտությունների կողմից: Այսպես, օրինակ. ֆիզիոլոգիական ներշնչումը դիտարկում է մարդու ուղեղի, բարձրակարգ նյարդային գործունեության հետ ունեցած կապի տեսանկյունով, և նրա էությունը բացատրվում է վերջիններիս օրինաչափություններով:

Հոգեբանությունը ներշնչումը դիտում է հոգեկանի գործունեության տեսանկյունով և փորձում է բացատրել այդ երևույթների օրինաչափությունները: Հոգեբանները քննարկում են ներշնչման հոգեբանական էությունը, մեխանիզմը, դասակարգում են այդ երևույթները, փորձում են բացատրել դրանց ընդհանուր օրինաչափությունները:

Սոցիալական հոգեբանության` իբրև մարդկային գիտելիքների հատուկ բնագավառի ձևավորման հետ կապված ներշնչման և ներշնչելիության երևույթները դառնում են նրա հետազոտության առարկան: Այդ գիտնականներն ընդգծում են ներշնչման սոցիալական էությունը, մատնանշում նրա այնպիսի ատրիբուտները, ինչպիսիք են` սոցիալական միջավայրի առկայությունը, սուբյեկտի ներգրավվածությունը հասարակական հարաբերությունների մեջ, փոխազդեցության իրավիճակը միջանձնային հաղորդակցման կոնտեքստում:

Քանի որ հոգեբանությունն այնպիսի լայն գիտություն է, որը կապ ունի համարյա բոլոր գիտությունների հետ, ապա չի կարելի անտեսել կապը նաև բժշկագիտության հետ, որը շատ մեծ է: Բժիշկ-հոգեբանները գտնում են, որ հիվանդությունների շատ մասը հիմնված է ներշնչման և ինքնաներշնչման վրա: Նրանք հետազոտել են ներշնչումը և ներշնչելիությունը գլխավորապես հիպնոսային քնի ժամանակ` բուժական նպատակով: Իսկ վերջին քսան տարիների ընթացքում ներշնչումն ուսումնասիրվել է բնական քնի ժամանակ, և այսօր տարվում են ուսումնասիրություններ արթուն վիճակում ներշնչումը կազմակերպելու ուղղությամբ:

Ներշնչումը դաստիարակության և ինքնադաստիարակության նպատակով օգտագործելու գաղափարը նորություն չէ հայրենական գիտության մեջ: Հոգեբույժ Վ. Մ. Բեխտերևն ըստ ամենայնի արժեքավորելով ներշնչման դաստիարակչական հնարավորությունները խորհուրդ է տալիս այն լայնորեն կիրառել դպրոցական պրակտիկայում, մանկավարժության մեջ: Այս առիթով Բեխտերևը գրել է. ՙԻնձ զարմացնում է այն, որ անգամ իմաստուն մանկավարժներն այժմ, երբ նկատվում է մանկավարժական հարցերի աշխուժացում, քիչ ուշադրություն են դարձնում ներշնչման վերաբերյալ ուսմունքի վրա՚: Իսկ Ա. Ս. Մակարենկոն ներշնչումը դիտել է իբրև դաստիարակության ընդունելի միջոց:

Այս բոլորից հետո դժվար չէ նկատել, որ ներշնչման էությունը բացահայտելու, ներշնչման ընդհանուր տեսություն ստեղծելու համար անհրաժեշտ է պրոբլեմի կոմպլեքսի մշակում:

Հոգեբանության և հոգեբանների նպատակն է պարզել, թե կոնկրետ ինչում է արտահայտվում մանկավարժական ներշնչման ազդեցությունը դեռահասների և պատանիների մտավոր ու կամային ակտիվության վրա, գտնել այդ ներազդեցության պայմանավորվածության դրսևորումը, և ըստ այնմ էլ նշել ուսուցման ու դաստիարակության մեջ ներշնչումը նպատակաուղղված գործադրելու ուղիներն ու միջոցները, ինչպես նաև հասկանալ դեռահասների և պատանիների վարքագիծը հետաղետյան ժամանակաշրջանում:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 449 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: