ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Չորեքշաբթի, 22.05.2024, 00:47

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:13

Հիգիենիստներ Ի. Մ. Տրախտենբերգի և Ս. Մ. Ռիշմանի ուսումնասիրությունները վկայում են, որ դրական հույզերը ներազդում են ինչպես մտավոր, այնպես էլ մկանային աշխատունակության վրա: Նրանք կատարեցին փորձեր, որոնք ցույց տվեցին, որ այս դեպքում անչափահասների, դեռահաս-պատանիների աշխատունակությունը բարձրանում է 30-40 %-ով:

Իսկ Ֆիզիոլոգ Պ. Գ. Սիմոնովի կարծիքով ոգեշնչումը, աշխատանքային եռանդը, հնարավորություն են տալիս հասնելու այնպիսի արդյունքների, որ հնարավոր չէ կանխատեսել սոսկ մտքի հաշվենկատությամբ և, նախորդող գործունեությունն առաջացնում է դրական հույզեր, հուզական վերելք, ապա դրանք իրենց հերթին դառնում են յուրահատուկ ազդակներ նոր, առավել ինտենսիվ գործունեության համար:

Եթե վերը նշվածը բացակայում է, ապա կարող է դեռահասի և պատանու մոտ պրոբլեմային իրավիճակներ, մտավոր զգացմունքներ, հուզական ապրումներ առաջանալ: Դրան նպաստում է հետևյալը.

 

ա). Անսպասելիության իրավիճակը` ոչ սովորական փաստերի կամ անսովոր եզրահանգումների դեպքում:

բ). Անհամապատասխանելիության իրավիճակը, երբ անչափահասների, ինչպես նաև դեռահասների ու պատանիների առօրեական պատկերացումները, անձնական փորձը ամբողջապես հակասում են գիտության տվյալներին:

գ). Կոնֆլիկտային իրավիճակը, գաղափարների տեսակետների, ուսմունքների բախում, երբ անչափահասների, դեռահասների ու պատանիների առաջ ծառանում է ՙՈ±րն է ճշմարտությունը՚ հարցի լուծման պահանջ:

 

Բայց չի կարելի չհամաձայնվել Մ. Վ. Պոտոցկու հետևյալ մտքի հետ. ՙԲանավոր խոսքի հուզականությունը հսկայական ազդեցություն է ունենում ունկնդրի ոչ միայն մտքի, այլև զգացմունքների վրա: Վերջինս իր հերթին ազդում է մտածողական ոլորտի վրա, որը փաստորեն դառնում է երկակի ներգործությունների` մտքերի տրամաբանության և խոսքի հույզերի առարկա՚:

Ցավոք, այսօր կան այնպիսի ուսուցիչներ, որոնք թերագնահատում են խոսքի հուզականության դերը ուսուցման և դասատիարակության մեջ: Նրանք կարծում են, թե ուսուցման մեջ պետք է հոգ տանել միայն մտքեր, գաղափարներ հաղորդելու, գիտական ինֆորմացիա հրամցնելու մասին, ինչ վերաբերում է հույզերին, ապա դրանք կառաջանան ինքստինքյան: Այդպիսի մտայնության տեր ուսուցիչները սխալվում են և իրենց սաներին զրկում են մտքի և սրտի, բանականի և հուզականի միասնության բերկրանքը զգալու բավականությունից:

Այսպիսով, ուսումնասիրելով ուսուցման պրոցեսը դրականորեն կազմակերպելու ոլորտները, հանգեցինք այն բանին, որ ուսուցման պրոցեսը լայն հնարավորություններ է ընձեռում ոչ միայն մտավոր, այլև գեղագիտական զգացմունքների դաստիարակման համար: Յուրաքանչյուր ուսումնական առարկա ունի իր ոչ միայն գիտական, այլև գեղագիտական էությունը: Իմացության միջոցով դեռահասին և պատանուն ծանոթացվում է ոչ միայն փաստերի և գաղափարների զարգացման տրամաբանության հետ, այլև իրականության գեղագիտական կողմերի հետ:

ՙԳիտության մեջ առկա է գեղագիտական տարրը, որի հաղորդումը անչափահաս աշակերտներին մշտապես պետք է նկատի ունենա դաստիարակը՚,-գրել է Կ. Դ. Ուշինսկին:

Դասերի ժամանակ գեղագիտական հույզերի և զգացմունքների դաստիարակությունը կարելի է կազմակերպել հետևյալ ուղիներով.

 

1.   Այս ուղին Տվյալ գիտության բուն գեղագիտական տարրերի կամ հատկությունների առավելագույն բացահայտումն է, քանի որ գիտության մեջ իմացական չափանիշը անբաժանելի է գեղագիտական չափանիշից:

2.   Սա ուսուցման բուն պրոցեսում արվեստի միջոցների լայն օգտագործումն է, քանի որ պատկերային մտածողությունը ոչ միայն ցուցադրում է այս կամ այն ճշմարտությունը, այլև ծառայում է իբրև ճշմարտության իմացության (գեղարվեստական) եղանակ:

3.   Այս մեկն էլ գիտության և արվեստի համար ընդհանուր մտածողական գործունեության եղանակների և հնարների զարգացումն է:

4.   Իսկ այս վերջինը ուսումնական պրոցեսի կազմակերպման գեղագիտական հնարավորությունների (ուսումնական պրոցեսի բովանդակության գեղագիտորեն զարգացնող հնարավորությունների, ուսումնական բուն պրոցեսի և դեռահաս-պատանի աշակերտների իմացական գործունեության կազմակերպման գեղագիտորեն դաստիարակող հնարավորությունների և մանկավարժի, որպես ուսումնական պրոցեսի կազմակերպչի ու ղեկավարի, գործունեության գեղագիտական հնարավորությունների և նրա անձնավորության գեղագիտական հատկությունների) լայն օգտագործում:

 

Նշված ուղիների մանկավարժորեն խելացի, միաժամանակյա, կոմպլեքսային օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողների մեջ մշակելու իրականության մեջ գտնվող գեղեցիկը, վեհը, հերոսականը, ողբերգականը, կոմիկականը, տեսնելու, ճանչելու, (գեղագիտական գիտունակություն), դրանք սրտով զգալու, վերապրելու (գեղագիտական-հուզական հարաբերություն) կարողություններ ու հմտություններ:

Իսկ զգացմունքների ձևավորման գործընթացում շատերի մոտ առաջացել է հետևյալ հարցը. ՙԶգացմունքները կարելի± է դաստիարակել, թե± ոչ՚:

Բազում ուսումնասիրություններից հետո անվանի մանկավարժ Վ. Ա. Սուխոմլինսկին եկել է հետևյալ եզրակացության. ՙԱնհրաժեշտ է դեռահասների նուրբ, խելացի հուզական դաստիարակություն՚: Երեխան չի ծնվում աշխարհը բարոյապես, գեղագիտորեն դիտելու, ճանաչելու և իմաստավորելու պատրաստի ընդունակությամբ, պատրաստի հուզական կուլտուրայով: Դա բնածին, ժառանգաբար տրվող հատկություն չէ: Դա միայն ձեռք է բերվում, մշակվում, կատարելագործվում, ըստ որում ամբողջ կյանքի ընթացքում, բայց մասնավորապես մանկության, դեռահասության և պատանեկության տարիներին: Ըստ որում այդ տարիքում հույզերի և զգացմունքների դաստիարակության բնագավառի ցանկացած բացթողումներ, վրիպումներ և սխալներ երբեմն վճռական նշանակություն են ստանում:

Զգացմունքների դաստիարակությունը, հուզական կուլտուրայի պատվաստումը չափազանց բարդ և նուրբ գործ է: Դա պայմանավորված է զգացմունքների բնույթով, դրանք վերափոխելու և զարգացնելու առանձնահատկություններով:

Այս պատճառով տարբեր անհատներ (տվյալ դեպքում անչափահաս) կարիք են զգում տարբեր գրգռականության: Քանի որ նրանք տարբերվում են իրարից բնավորության կերտվածքով, բարձրակարգ նյարդային գործունեության տիպով, խառնվածքով, զգայունակությամբ և զգացմունքայնությամբ: Զգացմունքների դաստիարակության գործը կազմակերպելիս պետք է դրսևորել խիստ անհատական մոտեցում:

Անձի զգացմունքների դաստիարակությունը կազմակերպելիս չպետք է մոռանալ, որ մարդու բացասական հույզերը թվով ավելի շատ են, քան դրականները: Սովետական հոգեբան Ս. Ն. Լուկի հաշվումներով մարդուն հատուկ են 26 դրական և 41 բացասական հույզեր: Ապա չի կարելի մոռանալ նաև այն հանգամանքը, որ մարդու հոգևոր կերպարը կլիներ անարտահայտիչ, անգամ թերի, եթե ամոթի, խղճի խայթի, ատելության և այլ զգացմունքներից զուրկ լիներ: Այս առիթով մեծ արվեստագետ Գեորկին ասել է. ՙԱմոթի զգացումից զուրկ մարդն ավելի վտանգավոր է, քան վարակիչ հիվանդությունների բացիլը՚:

Հույզերի դաստիարակությունը պետք է սկսել երեխայի կյանքի առաջին ամիսներից: Այն ամենից առաջ ապահովվում է ընտանիքում, և մանկան առաջին դաստիարակն այդ առումով մայրն է: Երեխայի ճիշտ հուզական զարգացման համար անհրաժեշտ է մոր հատուկ ուշադրությունը, մշտական հաղորդակցումը նրա հետ:

Շվեյցարացի մեծ մանկավարժ Ի. Պեստալլոցին ասել է, որ մանկիկին պետք է պահպանել հուզումներից: Իսկ ամերիկացի հայտնի մանկաբույժ Բ. Սփոքը գրում է, որ յուրաքանչյուր երեխայի համար կենսականորեն անհրաժեշտ է, որ նրան փաղաքշեն, գուրգուրեն, ժպտան, խոսեն, խաղան և լինեն քնքուշ նրա հետ: Երեխան դրա կարիքը զգում է ոչ պակաս, քան վիտամինների և կալորիաների կարիքը: Հենց դա նրան կսովորեցնի սիրել ուրիշ մարդկանց և հաճույք ստանալ կյանքից: Այն երեխան, որը զուրկ է եղել սիրուց և փաղաքշանքից, նա մեծանում է որպես սառը և անզգա անձնավրություն: Սրա առիթով Վ. Ա. Սուխոմլինսկին ասել է. ՙՄանկական տարիներին փաղաքշանք չիմացած երեխան պատանեկան տարիներին դառնում է կոպիտ, քարսիրտ՚:

Հույզերի և զգացմունքների բնույթը, դրանց զարգացման ընթացքը կարող է տարբեր լինել տարիքային զարգացման զանազան փուլերում, հետևաբար և պահանջվում է դաստիարակչական յուրահատուկ աշխատանք: Այսպես, օրինակ. կրտսեր դպրոցական տարիքի երեխան չափազանց հուզական է, շուտ տպավորվող: Այդ տարիքի երեխաների մոտ հույզեր և զգացմունքներ են առաջացնում այն ամենը, ինչ նոր է, անսպասելի, անսովոր, բերկրալից: Նա չի սիրում անգամ հեքիաթը, գիրքը, պատմվածքը, եթե այն ՙվատ է՚ վերջանում:

իրենց ցանկություններում անչափահասը, դեռահասը և պատանին համառ են և  հաճախ իրենց վերաբերմունքն արտահայտում են հետևյալ հուզական երանգներում` ՙուզում եմ՚, ՙչեմ ուզում՚, ՙհետաքրքիր է՚, ՙանհետաքրքիր է՚, ՙուրախացա՚, ՙտխրեցի՚, ՙնեղացա՚, ՙզայրացա՚ և այլն:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 436 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: