ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 21.05.2024, 17:57

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:12

Մարդը, տվյալ պարագայում դեռահասն ու պատանին, չեն կարող ապրել ու շարժվել առանց հույզերի ու զգացմունքների: Յուրաքանչյուր ոք ունի իր հույզերն ու զգացմունքները:

      Մարդու, մասնավորապես դեռահասի և պատանու հույզերն ու զգացմունքները, դրանց դրսևորման ձևերն անհրաժեշտ է այն բոլոր մարդկանց` ուսուցիչ-դաստիարակին, ծնողին, հիմնարկի ղեկավարին, կուսակցական և հասարակական գործչին, բժշկին, զինվորական հրամանատարին, սպորտային թիմի մարզիչին և նրանց, ովքեր կոչված են ղեկավարելու մարդկանց, մասնավորապես դեռահասին և պատանուն, ղեկավարելու նրանց գործունեությունը: Դիմացինի հուզական հոգեվիճակները, ապրումները չճանաչելը հանգեցնում է մարդկանց հոգեբանական անհամատեղելիության, հաճախ դառնում կոնֆլիկտների, իսկ երբեմն էլ ընտանիքների քայքայման և կործանման պատճառ: դեռահասի և պատանու հույզերն ու զգացմունքները չճանաչելը և դրանք անհրաժեշտ հունով չվարելը պայմանավորում է այն լուրջ վրիպումները և կոպիտ սխալները, որ մենք թույլ ենք տալիս նրանց դաստիարակության գործում:

Այսպիսով մարդու, տվյալ դեպքում դեռահասի և պատանու գործունեության ոչ մի տեսակ չի կարող ընթանալ, իրագործվել առանց հույզերի կարգավորիչ դերի: Դրանք խթանում են մարդու պրաքսիս զգացմունքները1, կարգավորում են մարդկանց միջև եղած փոխհարաբերությունները (բարոյական զգացմունքներ), մեծ դեր են խաղում մարդու, տվյալ դեպքում դեռահասի և պատանու, իմացական գործունեության մեջ (մտավոր զգացմումնքներ), մարդուն դարձնում են առավել ընկալունակ:

Անձն առանց հույզերի, զգացմունքների, և ապրումների չի կարող ապրել: Նրա հուզական կյանքի բնութագիրն այս երեք հիմնական հասկացությունների մեջ են ամփոփված: Այդ հասկացություններն օգնում են զանազանելու դեռահասի և պատանու հոգեկանի հուզական ոլորտը նրանց մտածողությունից և կամքից: Իսկ գիտակցության հուզական բաղադրիչը, և նրա կառուցվածքն ուսումնասիրելիս անհրաժեշտ է հստակորեն սահմանազատել այդ հասկացությունները:

Գիտակցության այդ ոլորտի նախարարը հույզն է, որն իրենից ներկայացնում է որպես հոգեկանի գործունեության դինամիկ պրոցես: Թե հույզերը, և թե զգացմունքները մարդու հոգեկան ապրումների, հուզական հոգեվիճակների տեսակներն են: Հույզերը համեմատբար կարճատև ապրումներ են, օրգանիզմի յուրահատուկ պատասխան ռեակցիան արտաքին առարկային կամ ներքին գրգռիչին: Այդ պատճառով դրանք մշտապես կրում են ակտուալ, սիտուատիվ բնույթ:

Հույզերից հետո գալիս են զգացմունքները, որոնք հասարակական զարգացման արդյունք են, նրանք առաջանում են ինտելեկտի զարգացման որոշ մակարդակի վրա և արտացոլում են մարդու, այստեղ` դեռահասի և պատանու, որպես անձնավորության, գործունեության պահանջմունքների և դրդապատճառների հարաբերություններն առարկաների և երևույթների նկատմամբ:

Յուրաքանչյուր զգամցունքի բովանդակությունը կարելի է հասկանալ լայն և նեղ իմաստով: Առաջին դեպքում առանձնացվում է երեք տարր`

 

1.   Զգացմունքի սուբյեկտը

2.   Զգացմունքի օբյեկտը

3.   Սուբյեկտի հարաբերությունն օբյեկտին:

 

Զգացմունքների ինչպիսի խումբ էլ վերցնելու լինենք` բարոյական, մտավոր, գեղագիտական, պրաքսիս, սուբյեկտը (զգացմունքը կրողը) մշտապես անձնավորությունն է կամ մարդկանց հանրույթը, սակայն զգացմունքների սուբյեկտները յուրահատուկ են:

Հարաբերությունը զգացմունքի բովանդակության երրորդ տարրն է, եթե այն վերցնելու լինենք լայն իմաստով: Նա (հարաբերությունը) զգացմունք է տվյալ հասկացության բուն իմաստով, այսինքն` նա զգացմունքի բովանդակությունն է այդ բառի նեղ իմաստով:

Հույզերը և զգացմունքները կրում են պոլիֆունկցիոնալ բնույթ: Նրանք կատարում են ոչ միայն ինֆորմացիոն-ազդարարային, այլև մոտիվացիոն, հեդոնիստական, կարգավորող, աքսիոլոգիական և էվրիստիկ ֆունկցիաներ: Սակայն դրա համար պահանջվում է հույզերի, զգացմունքների կուլտուրա, այլապես այդ ֆունկցիաները չեն իմաստավորվի սուբյեկտի կողմից:

ՙԶգացմունքի կուլտուրա՚ հասկացության մեջ կարելի է տարբերել հետևյալ կողմերը.

 

  • Իր հույզերը կառավարելու ունակություն
  • Հույզերի զգացմունքների ներքին բովանդակության համապատասխանելը դրանց դրսևորման արտաքին ձևերին
  • Զգացմունքների հարստությունը (զգացմունքների անհրաժեշտ համակարգը մարդու գիտակցության մեջ և յուրաքանչյուր առանձին զգացմունքի հարստությունը)
  • Զգացմունքների խորությունը (դրանց տևականությունը և կայունությունը)
  • Այն ապրումների նրբությունը և պայծառությունը, որոնցում դրսևորվում է զգացմունքը
  • Զգացմունքի գործուն բնույթը (Գործունեությունը):

 

Զգացմունքների ձևավորման համար Կ. Դ. Ուշինսկին ասել է. ՙ… Զգացմունքները ոչ միայն գիտակցության երևույթները և կամքի երևույթները կապող միջին օղակ են, այլև առաջացնում են թե° մեկը, և թե° մյուսը՚:

Իսկ սովետական ականավոր հոգեբան Վ. Ս. Վիգոտսկին նկատել է. ՙՄիտքը վերջին ինստանցիան1 չէ: Ինքը` միտքը ծնվում է ոչ միայն ուրիշ մտքից, այլ գիտակցության դրտապատճառավորող ոլորտից, որն ընդգրկում է մեր հակումներն ու պահանջմունքները, մեր մտորումերն ու հետաքրքրությունները, մեր աֆեկտները և հույզերը: Մտքի ետևին կանգնած է աֆեկտային և կամային միտումը: Միայն նա կարող է տալ վերջին ՙինչու՚-ի պատասխանը մտածողությունը վերլուծելիս՚:

Որ տարիքի դպրոցականին էլ վերցնելու լինենք, մանավանդ, երբ նա դեռահաս է կամ պատանի, նա ՙմեխանիկորեն մտապահող՚, ՙտրամաբանական աբարատ չէ՚, ինչպես նշում են իրնեք` դպրոցական դեռահասներն ու պատանիները, այլ կենդանի, անկրկնելի մարդկային անհատականություն` զգացմունքների, ինտելեկտի, կամքի որոշակի աշխարհով, կյանքի, մարդկանց նկատմամբ ունեցած որոշակի հարաբերություններով, իր հակումներով ու հետաքրքրություններով: Ուսուցիչն իրավունք չունի հաշվի չառնելու այդ բոլորը, եթե նա ցանկանում է աշակերտին ՙհամակել ամբողջությամբ՚. միայն այդ դեպքում աշակերտը կկարողանա իմաստավորել, խորհել, երևակայել, վերապրել, այսինքն` ապրել իր հոգեկանի` մտքերի և զգացմունքների, կամքի և երևակայության լիիրավ կյանքով, իրեն զգալ երջանիկ, ճաշակել որոնումների հետազոտությունների հայտնագործությունների բերկրանքն ու հաճույքը: Միայն այդ ճանապարհով են ձեռք բերվում լիարժեք գիտելիքները, կոփվում` բնավորությունը, գոյանում` անկրկնելի, ինքնատիպ անձնավորությունը:

Մարդն իր բազմակողմանի էությանը տիրանում է բազմակողմանի կերպով, այսինքն` որպես ամբողջական մարդ... որ մարդկային իմաստով հասկացվող տառափանքը այն եղանակներից մեկն է, որով մարդն ընկալում է իր ՙես՚-ը: Ոչ միայն խոսքով, այլ սրտով ճանաչածի գնահատածի վերապրումը խոր հետք է թողնում, գիտակցվում և դրանով իսկ դառնում է անձնական սեփականություն: Այդ պատճառով էլ շատ կարևոր է, որ ուսուցիչը հենվի աշակերտի, տվյալ դեպքում դեռահասի և պատանու վերապրածի, նրա կենսական և հուզական փորձի վրա:

 

1 Պրաքսիս զգացմունքներ-աշխատանքային ջանքեր

1 Ինստանցիա-մակարդակ, աստիճան

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 499 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: