ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 21.05.2024, 13:11

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:08

Զգալի տարբերություններ են նկատվում հարցերի արտաքին ձևի միջև: Կան հարցեր, որոնք նախորդում են անչափահասի, դեռահասի և պատանու արդահայտություններին` նպատակ ունենալով հիմնավորելու նրանց դատողությունը, այսինքն` ծառայում են հարցի տրամաբանական հիմնավորմանը: Երբեմն նրանց գիտակցության մեջ ծնված հարցը տակավին չի ստանում խոսքային լրիվ ձևավորում, բայց այդ վիճակում առաջադրվում է ուսուցչին:

Հարցերի արտաքին ձևն արտացոլում է դեռահասի և պատանու վերաբերմունքն իրեն հետաքրքրող առարկայի նկատմամբ, նրա հոգեվիճակը տվյալ պահին, ինչպես և նրա անձնավորության որոշ առավել ընդհանուր գծերը: Այդպիսի գծերից են հարցերի հուզական տոնը, դրանում եղած անհատական հարաբերությունները, հարցի հուզականորեն անտարբեր տոնը, անմիջականությունը, գրգռվածությունը և անզսպությունը, հարցերն առաջադրելիս հուզական վերելքը, լուրջ դիրքորշումը, որոնք հատկանշական են խոր և կայուն հարցասիրության համար:

Հարցերի հուզական տոնը կախված է ոչ միայն դեռահասից և պատանուց, այլև հարցերի նկատմամբ ուսուցչի ունեցած վերաբերմունքից: Դասարանի վարքը հարցերն առաջադերլու և նրանց պատասխանները լսելու ժամանակ միատեսակ չէ, տարբեր դասերի ժամանակ այն կախված է դասը վարելու յուրահատկությունից, հարցի և պատասխանի բնույթից ու սովորողների աշխատանքը կազմակերպելուց: Գիտակցական կարգապահության պայմաններում սովորաբար ամբողջ դասարանն ակտիվորեն լսում է և° հարցերը, և° պատասխանները, բացի այդ նշանակություն ունի նաև դեռահասի ու պատանու հոգեֆիզիկական վիճակը ուսումնական օրվա սկզբին կամ վերջին:

Դեռահասի և պատանու հետաքրքրասիրության վրա ազդող պայմանների շարքում կենտրոնական նշանակություն ունի դպրոցի դաստիարակիչ ներգործությունը: Ուստի և սովորողների հետաքրքրասիրությունը դաստիարակելու նպատակով ու տեսանկյունով պետք է կազմակերպել ուսուցման պրոցեսը:

Այդ հարցում ուսուցիչների դերը միատեսակ չէ: Տարբեր ուսուցիչների դասերին տարբեր չափով է արթնացվում սովորողների հետաքրքրասիրությունը: Փորձառու, առաջավոր ուսուցիչներն իրենց դասերի ժամանակ հաղորդում են ոչ միայն գիտելիքներ, այլև զարգացնում են սովորողների մտավոր ակտիվությունը, նոր գիտելիքներ ձեռք բերելու ծարավ: Դժբախտաբար այսօր քիչ չեն այնպիսի ուսուցիչները, որոնք չեն տիրապետում մանկավարժական և հոգեբանական վարպետությանը, չեն խթանում սովորողների իրական հետաքրքրասիրությունը, նրանց դասերն անցնում են անհետաքրքիր, սովորողների պասիվության պայմաններում: Նկատելի է և այն, որ տարբեր են նաև անչափահասի, դեռահասի ու պատանու հարցերն ու արտահայտություններն իրենց բնույթով:

Դեռահասի և պատանու հետաքրքրասիրության մասին չի կարելի դատել միայն դասի ընթացքում առաջադրված հարցերի քանակից ելնելով: Շատ կարևոր է այդ հարցերի որակի, դրանց իմացական նպատակաուղղվածության, սովորողների դեպի գիտելիքներն ունեցած վերաբերմունքի հաշվառումը:

Դեռահասի և պատանու հետաքրքրասիրությունը դաստիարակելու համար ամենից առաջ անհրաժեշտ է նրանց մեջ մշակել դրական, գիտակցական վերաբերմունք դեպի դպրոցը, ուսումը, դեպի ուսուցիչը, այս կամ այն կոնկրետ առարկան: Ուսման նկատմամբ դրական վերաբերմունքն այն ռեալ հողն է, որի վրա պետք է կառուցվի դեռահասի և պատնու հետաքրքրասիրությունը դաստիարակելու գործը: Հանրահայտ է, որ սովորողների դրական վերաբերմունքը դեպի ուսումն արտահայտվում է դասի ժամանակ նրանց ուշադրության, հետաքրքրություններ և կամային ջանքեր, ճիգեր գործադրելու պատրաստակամության մեջ: Այդպիսի վերաբերմունք դաստիարակելու համար ուսուցչից և հոգեբանից պահանջվում է.

 

1.     ճանաչել ամեն մի սովորողի ուսումնական գործունեության հիմքում ընկած դրդապատճառը կամ դրդապատճառները:

2.     Պարզել այդ պատճառների բնույթը (ուսումնական պարտականությունների կատարման, լավ դպրոցական լինելու, կյանքի համար նախատեսվելու, հասարակության պիտանի անդամ դառնալու և այլն):

3.     Ելնելով այդ բոլորից, բացահայտել սովորողի իրական վերաբերմունքը դեպի դպրոցը, ուսումը և գնահատականը, առարկան ու ուսուցիչը:

4.     Հմտորեն զուգակցել սովորողների ուսումնական գործունեության տարբեր դրդապատճառներ և նրանց մեջ դաստիարակել լայն, ընդհանրացված հասարակական բնույթի դրդապատճառները` օգնության կանչելով նաև ծնողներին:

 

Յուրաքանչյուր դեռահասի և պատանու տարիքային ու անհատական առանձնահատկություններն իմանալը բավական չէ, պետք է ճանաչել նաև նրանց հգեվիճակը, ուսումնական աշխատանքի յուրաքանչյուր կոնկրետ փուլում, տարբերել նրանց հոգեվիճակն անձի կայուն գծերից:

Ուսուցման պրոցեսում դրսևորվում են անչափահասի, դեռահասի և պատանու բազմազան հոգեվիճակները, որոնց իմացումն օգնում է ճիշտ ուղղություն տալու, ըստ ամենայնի խթանելու նրանց հետաքրքրասիրությունը: Այդ տեսակետից շատ կարևոր է իրարից զանազանել սովորողների հուզական վիճակը (տրամադրությունը, աֆեկտը, կիրքը), իմացական գործունեության ուղղված հոգեվիճակը (հետաքրքրասիրությունը, տարակույսը, ոգեշնչվածությունը, մտավոր հոգնածությունը) ու կամային հոգեվիճակը (վճռականությունն ու անվճռականությունը, ձեռներեցությունն ու պասիվությունը, համբերությունն ու անհամբերությունը):

Շատ կարևոր է նաև հետևյալ հանգամանքի հաշվառումը: Սովորողների մտավոր ակտիվությունը չի կարելի նույնացնել նրանց ուսումնական ակտիվության հետ: Չնայած ակտիվության երկու կողմերի միջև եղած անխզելի կապին, նրանց օրգանական միասնությանը, այնուամենայնիվ դրանց միջև կան որոշ տարբերություններ: Մտավոր ակտիվության և դեպի ուսումն ունեցած գիտակցական վերաբերմունքի միջև եղած հարաբերակցության առումով սովորողներին կարելի է բաժանել այսպիսի խմբերի.

 

ա). Ունեն ակտիվ ու գիտակցական վերաբերմունք դեպի ուսումնական աշխատանքը:

բ). Գիտակցաբար են վերաբերվում դեպի ուսումը, բայց մտավորապես պասիվ են:

գ). Անտարբեր են ուսման նկատմամբ, բայց ունեն բարձր մտավոր ակտիվություն:

դ). Մտավորապես պասիվ են և անտարբեր դեպի ուսումնական ակտիվությունը:

 

Սովորողների հետաքրքրասիրության դաստիարակությունը ճիշտ և խելացի կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է ճանաչել ոչ միայն նրանց ընդհանուր նախադրյալները, այլև կոնկրետ պայմաններն ու միջոցները:

Սովորողների ակտիվ ընկալումը խթանելու միջոցները շատ են ու բազմազան: Դրանցից են` շատ առաջավոր ուսուցիչներ երեխային նոր նյութի ընկալմանը նախապատրաստելու համար կազմակերպում են նախկինում անցածի հատուկ կրկնություն: Այս առիթով Կ. Դ. Ուշինսկին նկատել է, որ լավ յուրացրած գիտելիքներն օժտված են դեպի իրենց նոր գիտելիքներ ձգելու ընդունակությամբ: Նախկինում անցած նյութի կրկնությունը նորի ընկալման ապահովելու, ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է կատարել այն դեպքում, երբ անցածը հանդիսանում է նորի յուրացման հիմքը, իսկ նորը` անցածի տրամաբանական զարգացումը:

Դեռահասի և պատանու հետաքրքրասիրությունը դաստիարակելու կարևոր միջոցներից մեկն էլ նրանց ակտիվ, ինքնուրույն գործունեության կազմակերպումն է դասի ժամանակ:

Սովորողներին ակտիվացնում, նրանց մեջ առաջացնում են հետաքրքրասիրություն հետևյալ տիպի հարցերը.

 

ա). Հարցեր որոնք պահանջում են կռահումներ, տրամաբանական եզրահանգումներ կատարելու ուսումնասիրած նյութերի հիման վրա:

բ). Հարցեր, որոնք պահանջում են կատարել անալոգիաներ1 ըստ նմանության

գ). Հարցեր, որոնցում բախվում են հակասական փաստերը, առաջացնելով զարմանք կամ տարակուսանք:

դ). Դատողությունների մտավոր պլանավորում` պահանջվող հարցերում:

 

            Դեռահասի և պատանու հետաքրքրասիրությունը խթանում են նաև այնպիսի հարցերը, որոնք պահանջում են կատարել համեմատություններ և հակադրումներ, գտնել նմանություններ ու տարբերություններ, հայտնաբերել պատճառահետևանքային կապերը, փոխկապվածություններ և այլն:

 

1 Անալո•իա-համապատասխանություն, համանմանություն

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 374 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: