ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 21.05.2024, 16:59

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 2
Հյուրեր. 2
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 22:06

58. ?-հոգեբան

-Սուրիկը, որ մոր մահից հետո ընդունվել էր Երևանի գիշերօթիկ դպրոցներից մեկի չորրորդ դասարանը, ուսումնական պարապմունքների առաջին ամիսներին ոչ մի կերպ չէր կարողանում մերվել դասարանական կոլեկտիվի հետ: Դասերին լռակյաց էր, ինքնամփոփ, սակայն բարեխղճորեն կատարում էր բոլոր գրավոր աշխատանքները: Ուսուցչուհին երբեմն գովում էր նրա ջանասիրությունը: Բայց բանավոր պատասխանների ժամանակ նա հուզվում էր, շփոթվում, կաշկանդվում, վախենում, որ կսխալվի: Սխալվելու վախը նրան ստիպում էր մտածել իր յուրաքանչյուր բառի վրա: Նրա համադասարանցիները չէին համբերում, սկսում էին հուշել նրան, դրան հետևում էր նրա լռությունը:

Հինգերորդ դասարան փոխադրվելուց հետո Սուրիկը սկսեց համարձակ պատասխաններ տալ հայոց լեզվի դասերին, համեմատաբար հաջող պատմել պատմության, աշխարհագրության, բուսաբանության ժամերին: Սակայն նա շարունակում էր դժվարանալ մաթեմատիկա առարկայից: Նոր դժվարություններ առաջացան կապված ֆրանսերեն լեզվի ուսումնասիրության հետ: Այդ առարկաներից ունեցած անհաջողությունները Սուրիկը վերապրում էր հիվանդագին: Նա ջղայնանում էր, շփոթվում, շատ հաճախ լռում: Նա իրեն ներշնչել էր, որ ինքը զուրկ է մաթեմատիկական ընդունակություններից: Թվաբանական մի քանի առաջադրանքներ հաջող կատարելուց հետո, նա զգաց, որ քիչ սխալներ է թույլ տալիս: Մաթեմատիկայի ուսուցիչը մի քանի լրացուցիչ պարապմունքներ ունեցավ Սուրիկի հետ և նրան հաջողվեց, վերջինիս ապացուցել, որ գործը ոչ թե մաթեմատիկական ընդունակությունների բացակայության մեջ է, այլ այն ճեղքվածքում, որը գոյություն ունի նրա գիտելիքներում, որ այդ ճեղքվածքը հաղթահարելուց հետո մաթեմատիկան կդադարի նրա համար անառիկ ամրոց լինելուց:

Վատ էր գործը ֆրանսերեն լեզվի ուսուցման գործում: Ուսուցչուհին համբերություն չուներ զբաղվելու Սուրիկի հետ: Նա զայրանում էր, մեղադրում էր Սուրիկին, որ նա չի ցանկանում սովորել: Սուրիկը չէր թաքցնում այդ: Նա իրոք չէր ուզում զբաղվել ֆրանսերեն լեզվի ուսումնասիրությամբ: Նրան թվում էր, թե կյանքում իրեն պետք չէ այդ լեզվի իմացումը: Սակայն այդ լեզվի դասերը աստիճանաբար հետաքրքիր էին դառնում: Իր ընկերները սովորել էին որոշ բառեր ու արտահայտություններ և սովորել պարզ զրույցներ վարել այդ լեզվով: Մի անգամ դասարան բերեցին ֆրանսերեն լեզվով լոտո: Այն դուր եկավ Սուրիկին: Աստիճանաբար վերացավ նրա անտարբեր վերաբերմունքն այդ առարկայի նկատմամբ: Բայց նա դեռևս լրիվ չէր առաջադիմում այդ առարկայից. պատրաստում էր ոչ բոլոր դասերը, բայց որոշ պարապմունքներ հետաքրքում էին նրան:

 

Եզրակացություն: Ս.-ն կորցնելով մորը, ծանր վիշտ է ապրել, որն էլ ազդել է նրա ուսման առաջադիմության վրա: Ապա սկսել է իր մեջ որոշ կոմպլեքսներ մշակել և ընկել է մելանխոլիայի մեջ: Սակայն որոշ ուսոուցիչների ջանքերով դուրս է եկել այդ վիճակից: Բայց ֆրանսերենի ուսուցչուհին կոպտաբար է վարվել նրա հետ: Իսկ եթե նա էլ որոշ չափով մեղմ վարվեր Ս.-ի հետ կամ այնպես` ինչպես մյուս ուսուցիչները` որոշ չափով հոգ տաներ այն մասին, թե ինչպես այդ առարկայի դասերը դարձնել հետաքրքիր ու բովանդակալից, ապա հավանաբար կաճեր Ս.-ի հետաքրքրությունն այդ առարկայի նկատմամբ և, անշուշտ կբարձրանար նաև առաջադիմությունը:

 

Եթե դեռահասը և պատանին չունեն սովորելու ցանկություն, չունեն գիտելիքներ ձեռք բերելու պահանջմունքներ, եթե նրանք հետաքրքիր ոչինչ չեն տեսնում և գտնում ուսումնական պարապմունքներում, ապա դաժան պատիժները, կատեգորիկ պահանջները, անվերջ կշտամբանքները չեն ունենա ցանկալի ազդեցություն: Իսկ եթե ուսուցիչն ու հոգեբանն իրենց ջանասեր աշխատանքով և համատեղ ջանքերով յուրաքանչյուր ետ մնացող դեռահասի ու պատանու մեջ առաջացնեն սովորելու ցանկություն, բորբոքեն նրանց ուսումնական հետաքրքրությունները, եթե դեռահասը և պատանին մի քանի անգամ ճաշակեն ուսումնական հաջողությունների բերկրանքը, ապա կարելի է չկասկածել, որ արմատապես կփոխվեն նրանց վերաբերմունքը դեպի ուսումնական վերաբերմունքը և ուսումը:

  1. Հոգեբանությունը և հոգեբանները հիմնավորապես պնդում են, որ անգամ թույլ, իրենց ուժերին անվստահ, ուսման նկատմամբ անտարբեր անչափահասը, դեռահասն ու պատանին իրենց վարքագիծը շեշտակիորեն կփոխեն այն դասերին, որտեղ նրանք ճանաչում են ինչ-որ նոր, անսպասելի, կենսականորեն կարևոր, գիտության և պրակտիկ գործունեության տեսակետից նշանակալից բան:
  2. Հնարավոր չէ դեռահասին և պատանուն հրապուրել, նրանց մեջ զարթնեցնել կենդանի հետաքրքրություն դեպի ուսումը, ամրացնել հավատն իր ուժերի նկատմամբ, եթե ուսուցիչն իր դասերի մեջ, իսկ հոգեբանն իր խոսքում չմտցնեն հուզականություն, համոզիչ երանգ, խոր համոզվածություն, չցուցաբերեն սեր դեպի իրենց ավանդած առարկան, սաները և օբյեկտը: Դեռահասի և պատանու ուսումնական հետաքրքրությունները ձևավորելու գործում ոչ պակաս դեր է խաղում, ոչ պակաս կարևոր նշանակություն ունի ուսուցման պրոցեսի մեջ գրավչության տարրեր մտցնելը: Դա կարելի է կատարել բոլոր առարկաների գծով: Գրավչության տարրերը բարձրացնում են ակտիվությունը, զարգացնում հետաքրքրասիրությունն անգամ այն դեռահասի ու պատանու մոտ, ովքեր անտարբեր են ուսման նկատմամբ: Այդպիսի պայմաններում հաղթահարվում է նրանց պասիվությունը և ցանկություն է առաջանում ակտիվորեն մասնակցելու դասարանում տարվող ամբողջ ուսումնական աշխատանքին:
  3. Դեռահասի և պատանու մոտ կարող են հարցեր ծագել տարբեր առարկաների և դասերի չհասկացված խնդիրների շուրջ: Այդ նպատակով նրանց հարցասիրությունը ճիշտ կազմակերպելու, այն խթանելու և հետաքրքրասիրության զարգացման ազդակ դարձնելու համար անհրաժեշտ է ճանաչել նրանց հարցերի դրդապատճառները, որակական առանձնհատկությունները, ինչպես նաև հարցասիրության բնագավառում նրանց անհատական տարբերությունները:
  4. Նրանց հարցերն իրենց դրդապատճառներով, իմացական ուղղվածությամբ հավասարաարժեք չեն:
  5. Անչափահասի, դեռահասի և պատանու` ուսուցչին և պատասխանող ընկերներին ուղղված հարցերի ուսումնասիրությունը թույլ է տալիս մատնանշելու դրանց որոշ դրդապատճառները: Նրանց առաջադրած հարցերի մի խումբ հետապնդում է չհասկացած կամ վատ հասկացած նյութի վերաբացատրությունը:
  6. Այսպիսով անչափահասի, դեռահասի և պատանու հարցերն ունեն հոգեբանական բնույթի դրդապատճառներ, որոնց իմացումը մեծ նշանակություն ունի նրանց հարցասիրությանը ճիշտ ուղղություն տալու համար:
  7. Դեռահասի և պատանու հարցերը տարբերվում են ոչ միայն իրենց դրդապատառներով, այլև իրենց իմացական արժեքով, նշանակությամբ: Ըստ իմացական նշանակության զանազանվում են.

 

  1. Հարցեր` չլսածի կամ չտեսածի (անուշադրության հետևանքով) մասին եղած բացատրությունը նորից լսելու նպատակով:

10).           Հարցեր` ընկալածի ճշտությունը ճշգրտելու և հասկանալու համար

11).           Հարցեր, որոնց նպատակն է տվյալ առարկայի մասին կազմել ակնառու պատկերացում:

12).           Հարցեր` նոր բառերի, հատկապես գիտական տերմինների իմաստաբանության վերաբերյալ:

13).           Ենթադրություն և կռահում բովանդակող հարցեր

14).           Հարցեր, որոնք արտահայտում են տարակուսանք, անհամաձայնություն կամ էլ առարկություն:

15).           Հարցեր` գիտելիքների նոր աղբյուրների մասին

16).      Հարցեր, որոնք արտահայտում են լրացուցիչ և մեծ ծավալով գիտելիքներ ստանալու ձգտում:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 281 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: