ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Չորեքշաբթի, 22.05.2024, 05:19

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 21:42

Մեկ անգամ ևս ինքներս մեզ հարց տանք. մի±թե կմոռացվի 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի 11:41-ը… նույնիսկ եթե ավելի շատ տարիներ ու դարեր անցնեն: Պատասխանը բոլորորիս համար էլ միակն է` բնավ: Այն կհիշվի այնքան, որքան կապրի հայ ժողովուրդը: Ահեղ երկրաշարժին կուլ գնացած մեր անմեղ հարազատների հուշերը երբեք չեն թողնի, որ մոռացվի այդ գեհենային օրը:

Բայց կյանքը շարունակվում է, ապրել է պետք: Ապրենք և մեր հոգիներում ապրեցնենք նրանց, ովքեր դեռ երկար պիտի ապրեին: Չհուսալքվենք, Ապրենք, որ մեզ հետ նրանք էլ հավերժ ապրեն: Ապրենք, որ նրանց կիսատը մենք ավարտենք: Ապրենք, որ մեր Գյումրին այլևս չորբանա: Ապրե°նք

Այո’, աղետ հասկացությունը պատմության մեջ միշտ էլ եղել է սարսափազդու իր ողջ էությամբ: Սակայն աղետից հետո հայ ժողովուրդն իր մեջ միշտ էլ գտել է ապրելու և բարգավաճելու կամք, ուժ ու կորով: Այսօր էլ Շիրակ աշխարհի ժողովուրդն իր ամուր կամքով նոր կյանքի հիմք է դրել: Հետերկրաշարժյան օրերի հաշմանդամներն ու խաթարված հոգիները, օլիգրոֆեններն ու խոշտանգված սրտերը, վերբալ պատրանքով տառապողներն ու հոգեկան խանգարում ունեցողները, ինչպես նաև պսիխոսենսոր2 խանգարում ունեցողներն այսօր արդեն որոշ չափով ադապտացվել են և նոր կյանք են սկսել: Այսօրվա կյանքին են հարմարվել և ապրում նաև շպերունգներն ու հուզական ոլորտի խանգարում ունեցողները: Այս գործում անգնահատելի է նաև միջազգային հոգեբանական կենտրոնների դերը, որոնք երկրաշարժի առաջին իսկ օրերից մեծ օգնություն են ցույց տվել տուժածներին: Ապա հենց տեղում` աղետի գոտում բացեցին բազում հոգեբանական կենտրոններ, որոնք մինչև օրս էլ գործում են ակտիվ կերպով:

Տարբեր մարդկանց հետ ունեցած զրույցները, մտքերի փոխանակություններն ու ռեպորտաժները ցույց են տալիս, որ ավերված քաղաքների ու գյուղերի աստիճանական վերականգնման հետ զուգընթաց վերականգնվում է նաև մարդկանց հոգեկան վիճակի կայունությունը:

Սակայն, մեկ անգամ ևս դիտելով 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների հոգեբանական վերլուծությունը, չենք կարող չառանձնացնել աղետյալ-ծնողազուրկ երեխաների սոցիալ հոգեբանական խումբը: Ահավոր երկրաշարժի ծնունդ հանդիսացող միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխաներն մեծաքանակ և յուրօրինակ սոցիալական խումբ էին կազմում:  

Ուսումնասիրության առարկա դարձած տարբեր սոցիալական խմբերի հետ աշխատելիս, ժամանակակից հոգեբանից պահանջվում էր և այսօր էլ պահանջվում է այնպիսի պրոբլեմների հաղթահարում, ինչպիսիք են կակազությունը, խանդը, վախը, ստախոսությունը, գողությունը և այլն: Սակայն ծնողազուրկ երեխայի հովանավորները, լինի դա պետությունը, հասարակությունը, ընտանիքը կամ այլոք, միշտ ձգտել են իրենք լուծել նրա պրոբլեմները` սկսած ամենատարրականից (սնունդ, հագուստ, հիգիենիա), մինչև` ամենագլխավորը (կրթություն, ամուսնություն):

Ամեն ինչի պատրաստի մատուցումը անչափահաս աղետյալ-ծնողազուրկների մոտ ամրապնդում է թուլակամության, անաշխատասիրության, ալարկոտության, երկչոտության հատկանիշներ: Այսօր էլ, երբ նրանք արդեն չափահասներ են, ամեն մի տարրական հարցի լուծման պրոցեսում ձգտում են օգտագործել իրենց ծնողազուրկ լինելու հանգամանքը, որն` ըստ իրենց, ինչպես և անչափահաս տարիքում, կարող է հանդիսանալ ցանկացած պրոբլեմի լուծման օժանդակ և գլխավոր գործոնը: Կամա, թե ակամա նրանք մեղավոր չեն, նրանց սովորեցրել են այդպես:

Հաշմված ու անպաշտպան, աղետի ուղղակի հոգեբանական հետևանքներն ու ազդեցություններն իրենց վրա կրող աղետյալ-ծնողազուրկների և նրանց հովանավորների մոտ, իհարկե, այս իրադրությունում իշխում է ազգային մտածողությունը` ամեն ինչով օգնել թույլին ու կարիքավորին: Դա  գովելի է, բայց չի նշանակում որ երեխային պիտի զրկել ինքնուրույն լինելու, որպես անհատականություն մեծանալու ունակությունից: Այո°, օգնե°լ, թույլին վեր բարձրացնել, բայց և սովորեցնել, որ նա անձ է, անհատ և որպես այդպիսին նա ունի որոշակի իրավունքներ:

Երկրաշարժի օրերին շատ էին այնպիսի դեպքերը, որտեղ ընտանիք կորցրած կամ նրանից օտարված սոցիալական անձն իր դաստիարակությունն ու կամային հատկանիշների ձևավորումը ստանում էր արագ ձևավորված, անկայուն սոցիալական խմբում:

Սակայն, ժամանակակից հոգեբանները չպետք է կորցնեն իրենց զգոնությունը` ծնողազուրկ երեխաներից պիտի հանեն դժբախտ լինելու զգացողությունն ու դիրքորոշումը, պիտի փորձեն նրանց վիրավոր ընկալումները դարձնել տանելի, քանի որ աղետյալ-ծնողազուրկների կարևորագույն հիմնախնդիրն ինքնապահպանումն է և գոյի կռիվ մղելը` սեփական ՙես՚-ի հաստատումը:

Եվ այսօր` բազում տարիներ անց կարծես թե դա հաջողվել է հոգեբաններին, քանզի 1988 թ.-ի երկրաշարժի անչափահաս ծնողազուրկներն այսօր արդեն այդպիսին են, այսինքն ձևավորվել են իբրև անձ-անձնավորություն-անհատ-անհատականությունններ: Այդ առաջընթացի մեծ պատիվը հենց իրենն է` ժամանակակից հոգեբանությանը:

Փորձենք պահպանել այն, չկորցնել մի անգամ արդեն կորցրած ու նորից վերգտած մեր հոգու երբեմնի հանգստությունը: Որը բոլորիս համար էլ մի ողջ կյանք արժեցավ: Պահպանենք մեր և մեզ շրջապատողների հոգիներն անխաթար ու չօտարաված ձևով:

Աղետից հետո աղետյալները քիչ-քիչ ադապտացվցին իրողության հետ, որը կոչվում էր հոգեկան պատկերների արտացոլում և արտահայտվում է դրանց տեսակների միջոցով: Այդ տեսակները վերարտադրության կամածին և ոչ կամածին հոգեկան պատկերներն էին:

Վերարտադրությունը աղետյալի մոտ արտահայտվում է տարբեր ձևերով: Օրինակ, այն կարող է լինել ճանաչողական, որն օգնում է մարդուն ճանաչել և վերհիշել իր անձը, իր միջավայրը և իրեն շրջապատող մարդկանց: Դա կարող է լինել նաև մտաբերման միջոցով, որը զուգորդվում է ճանաչողության հետ և նույնպես օգնում է վերհիշել իրեն, իր միջավայրը: Կամածին հոգեկան պատկերը կապված է անձի անցյալի հետ և, առանց ճիգի նա հիշում է այն: Ոչ կամածին հոգեկան պատկերը թեպետ կրկին կապված է անձի անցյալի հետ, սակայն ի տարբերություն կամածին հոգեկան պատկերի այն պահված է անձի ենթագիտակցությունում և հանգամանքներ է պետք, որ նրա մոտ ստացվի ոչ կամածին հոգեկան պատկեր: Օրինակ, երբ զոհ ունեցող աղետյալներից մեկը ձեռքն է վերցնում իր հարազատին պատկանող ինչ-որ բան, ապա հիշում է նրա խոսքերից, նրա ժպիտը, նրա շարժումները` այն, թե նրա համար ինչն էր սիրելի և ինչն` ատելի: Եվ այս բոլորը մինչ այդ չկար նրա հիշողություններում:

Աղետից հետո որոշ ժամանակ մարդիկ գտնվում էին էյֆորիայի մեջ` կարծես հայտնված լինեին իրականությունից դուրս: Սակայն դա կամաց-կամաց տեղի տվեց էլֆորիտայի` իրականությանը չհամապատասխանող վիճակով եղածը ընդունելուն, որի պարզ օրինակ է այս դեպքը.

 

56. ?

 

Ավերվում էր Գյումրին, սակայն, միևնույն պահին ես ավերակների վրա բռնկվել էի երկուքի ցավերով... Եվ ծնվեց տղաս, որը հենց այդ պահին ինձ լցրեց կյանքի բերկրանքով: Ես զգացի, որ Գյումրին չի կործանվի, այլ կրկին կծաղկի: Ու իմ տղայի անունն էլ Գյումրի դրեցի, որ Գյումրին հավերժ ապրի...

Երբ նայում եմ որդուս, տեսնում եմ ծաղկող մեր քաղաքը, երբ նայում եմ քաղաքին, զգում եմ, որ որդիս նրա նոր շավիղն է...

 

Եզրակացություն: Նա իր աչքերով տեսնելով Գյումրու ավերումը չի հուսալքվել, քանի-որ այդ պահին ծնվել է իր որդին, որն էլ ապագայի լույս է վառել նրա հոգում: Այսօր նա իր որդու և քաղաքի ծաղկումը սինթեզում է իրար հետ:

 

2 Պսիխոսենսոր-հո•եկան խան•արման տեսակ

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 342 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: