ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Երեքշաբթի, 21.05.2024, 22:35

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 21:39

Ահա մի հարց ևս, որին կրկին չկա պատասխան. ինչու± նա, ով լքված է հասարակության կողմից` բնությունն էլ նրան չի ընդունում. ինչու± է կարկուտը ծեծկում այն կիսամերկ փոքրիկի մարմինը, ինչու± է անձրևը հոսում նրա ցնցոտիներից ներս` մրսեցնելով նրան: Ինչու± է հարազատի փոխարեն օտարը խղճում նրան` մահից փրկում ձեռքերը սառույցի միջից հազիվ պոկելով, կամ էլ ինչու± է արևի կիզող տապն այրում նրա բոբիկ ոտներն ու հոգնած մարմինը:

Տարիներ հետո ի±նչ է տանելու փոքրիկ մուրացկանն իր հետ դեպի հիշողություն իր ողջ կյանքից: Ոչի°նչ… նա բացարձակապես զրկված է լինելու հիշողությունից: Քանզի այս կյանք կոչվող գոյի պայքարում նա հիշողություն հավաքելու ժամանակ չունի: Իսկ եթե մարդը հիշողություն չունի, ուրեմն… չի ապրել: Եվ այո°, մուրացիկները չեն ապրում, այլ մասնագիտացած իրենց տիտղոսակիր գործում, ռոբոտի պես միայն մի բան են կրկնում. ՙՄի կտոր հաց չէի±ք տա…՚:

Նորից է հնչում հարցը. բայց ինչու±… ինչու± պիտի նրանք նմանվեին Գրիգոր Զոհրապի ՙՃիտին պարտքը՚ նովելի հերոսին, երբ այս պատմություններն իրարից դարերով են բաժանվում: Կամ էլ թվում է  դարերի հեռվից լսվում է Հ. Թումանյանի վերը նշված պատմվածքի հերոսի հոր ձայնը. ՙԿա ո¯չ, կա ո¯չ, ա°յ ոչ ու փուչ, որտեղի±ց տամ… Երեք մանեթ ունենամ` կտանեմ. հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած. կա ո°չ…՚:

Այո°, պտտվում է անիվը, կրկնվում է պատմությունը:

Աղետից հետո ինչ-որ կերպ հասկանալի էր այդ երևույթը, բայց այսօ±ր, երբ խոսվում է քաղաքի վերածնունդի մասին:

Մտորումներն անվերջ են, որոնք ընդհատվում են դռան զանգից, որին հետևում է ինչ-որ մեկի վախվորած ու ամաչկոտ թոթովախոս ձայնը.

-Մի կտոր հաց չէի±ք տա…

Ինչպե±ս կամ ինչու± աչք փակել նաև այն մարդկանց առաջ, որոնք նույնիսկ աղբարկղներում ու գերեզմանոցներում են ինչ-որ բաներ որոնում:

Սրանք նույնպես չարաբաստիկ աղետի հետևանքներն են, որոբք ևս վերացնել է պեք:

Ինչու± չստեղծել նորանոր աշխատատեղեր, կենտրոններ, իսկ երեխաների համար մանկապարտեզներ դպրոցներ ու մանկատներ: Ինչու± եղածը չկրկնապատկել և դրա հետ մեկտեղ նաև ստեղծել նորը, գեղեցիկը, լավը, ու ինչու± թողնել աղետի գոտու բնակչությանը բերանքսիվայր, երբ մենք ենք մեր տերը: Ափսոս, որ դանդաղ է ընթանում աղետի գոտու պրոգրեսիան:

 

55. Արմինե Լալազարյան

 

-Կենտրոնական շուկայում նստած ծերուկն այդ օրը շատերի ուշադրությունը գրավեց: Քանի դրամական առատ հոսք էր տեղում հնամաշ գլխարկի մեջ, նա լուռ էր: Երբ ուշադրություն դարձնող չեղավ, նրա մոտ սկսվեց սրտի նոպա: Այնպիսի աղեկտուր ձայներ սկսեց հանել, որ շատերը սիրտ չարեցին նույնիսկ մոտենալ:

-Ջու¯ր, ջու¯ր,-տնքում էր նա:

Տեսարանն այնքան ողբերգական էր, որ անցորդները չզլացան ձեռքերը պայուսակները և գրպանները տանել ջրի պակասը լրացնելու փողով: Ծերուկը, տեսնելով այդ, կամաց-կամաց հանգստացավ:

-Էս մարդը ջուրն ու փողը շփոթեց,-սրամտեց մի մարդ:

Հյուծված մարմինը նա քարշ էր տալիս փողոցներով: Բայց որ օժտված էր դերասանական բացառիկ շնորհով, աչքաթող անել չի կարելի:

 

Սրանք փաստեր են: Սուտ և կեղծիք չեն, այլ զուտ դառը ճշմարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել, և նորանոր մեթոդներ մշակել դրանք կանխելու և ապա վերացնելու  համար, որ նորից չհայտնվեն թափառաշրջիկներ ու մուրացիկներ, ակամա ոճրագործ-հանցագործներ և անմեղ-մեղավորներ:

Պետք է ստեղծել մանկատներ երեխաների համար, սոցիալական պայմաններ` դպրոցականների համար, ուս. հաստատություններ` երիտասարդների համար, աշխատատեղեր` բոլոր աշխատունակ մարդկանց համար և զբաղմունքների կետեր` մեծահասակների ու ծերերի համար: Որոնցով, եթե ոչ լրիվ, գոնե որոշ չափով կթեթևանա աղետի գոտու բնակչության ծանր վիճակը:

Այս առիթով Չիկագոյի համալսարանը և երիտասարդների քրիստոնեական միության (ԵՔՄ-ի) միավորյալ դպրոցները հետազոտություն անցկացրին, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ են ուզում մեծահասակները:

Հետազոտությունը տևեց երկու տարի և նստեց 25 000 դոլար: Նրա եզրափակիչ մասն իրականացվեց Մերիդենում, Քոնեթիքութի նահանգում: Այս քաղաքն ընդունվեց որպես բուն ամերիկյան քաղաք: հարցման ենթարկվեց Մերիդենի յուրաքանչյուր հասուն բնակիչ, որը պետք է պատասխաներ 156 հարցի: Օրինակ. ՙԻնչո±վ եք զբաղվում կամ ո±րն է ձեր մասնագիտությունը: Ձեր կրթությունը: Ինչպե±ս եք անցկացնում ազատ ժամանակը: Ինչպիսի±ն է ձեր եկամուտը: Ձեր սիրած զբաղմունքը: Ձեր ձգտումները: Ձեզ հուզող խնդիր                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                ները՚ և այլն: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ մարդկանց ամենից շատ հետաքրքրում է այսօրվա պայմաններում հացի խնդիրը, ապա  իրենց առողջությունը: Որից հետո հետաքրքրասիրությունը մարդկանց հանդեպ. ինչպես հասնել մարդկանց հետ փոխըմբռնման, ինչպես դուր գալ մարդկանց և հակել նրանց սեփական տեսակետին:

Ի վերջո տվյալ հետազոտությամբ զբաղվող կոմիտեն որոշեց Մերիդենում անցկացնել յուրաքանչյուր տարիքին համապատախան դասընթացներ: Կոմիտեի անդամներն անհաջող փորձեր արեցին գտնել այդ ձևին համապատասխան դասագիրք: Ի վերջո նրանք դիմեցին մեծահասակների ուսուցման բնակավառում աշխարհահռչակ հեղինակություններից մեկին և հարցրեցին, թե չի± կարող, արդյոք, նա երաշխավորել որևէ ուղեցույց, որը բավարարեր մարդկանց այդ խմբի պահանջները: ՙՈ°չ, հետևեց պատասխանը:-Ես գիտեմ, թե ինչ են ուզում այդ մարդիկ: Սակայն այդպիսի ուղեցույց դեռ ոչ-ոք չի կազմել՚:

Բայց այդ ուղեցույցը կազմվեց: Այն կազմեց հայտնի հոգեբան Դեյլ Քարնեգին և գրեց ՙԻնչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա'1 գիրքը, որը մեծ ճանաչում գտավ տարբեր երկրներում:

Փորձելով տալ աղետի հոգեբանական հետևանքների գնահատականը քսան տարի անց, մեր կողմից կատարվել են տարբեր աղետյալների ուսումնասիրում` զրույցի, դիտման, կենսագրման և սոցոմետրիկ գիտափորձի մեթոդներով: Յուրաքանչյուր անձի նկատմամբ ցուցաբերելով տարբեր մոտեցումներ, հետազոտական-վերլուծական փաստերն ու նկարագրությունները համեմատելով, առանձնացնելով նմանություններն ու տարբերությունները, հանգում ենք հետևյալ եզրակացությանը

 

Թեպետ անցել են տարիներ, բայց

1.   Աղետի հոգեբանական հետևանքները գնահատելիս չի կարելի անտեսել մարդկանց մինչ աղետն ունեցած հոգեկան վիճակը: Աղետի պահին նրանց պահվածքն ու գործելակերպը մեծ չափով պայմանավորված է այդ իրավիճակից:

     

2.  Աղետի պահին մարդկանց գործելակերպն օգտակար և նպատակաուղղված լինելու նախապայմաններից մեկը հանդիսանում է գործելակերպի ընդհանուր կանոններին ծանոթ լինելը:

     

3.   Մարդկային կուտակումներով շենքերում` ինստիտուտներ, դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ և այլն, աղետի առաջին իսկ պահից առաջ է գալիս խառնաշփոթություն և անձն` արագ կորցնելով իր ՙես՚-ի հրահանգներով կողմնորոշվելու կարողությունը, ենթարկվում է չղեկավարվող խմբերի անկանոն գործելակերպին:

     

Առաջ են գալիս նոր սոցիալական խմբեր` ընտանիքներ,

*    որոնք զոհեր են ունեցել

  • որտեղ գոյություն ունեն մեկ կամ ավելի օտար երեխաներ
  • որոնք կազմավորվել են տարբեր ընտանիքների միացումից
  • որտեղ կան հաշմանդամներ
  • որտեղ հոգսը մոր վրա է
  • որտեղ գլխավորը հանդիսանում է մեծ երեխան
  • որտեղ ընտանիքի անդամներն օտարացել են միմյանցից
  • որտեղ ապրում են միակողմանի ծնողազուրկ երեխաներ
  • որտեղ ապրում են երկկողմանի ծնողազուրկ երեխաներ:

 

            4. Աղետալի երկրաշարժն իր դառը դրոշմն է թողնում  ժամանակակից սերնդի` մասնավորապես և հատկապես մանկական հոգեաշխարհի վրա:

           

            5. Աղետի գոտում անհրաժեշտ է ստեղծել և ընդլայնել բուժական, մանկավարժական, վերականգնողական ու հոգեբանական կենտրոնների ցանցը, համալրելով դրանք որակյալ բժիշկներով ու հոգեբաններով:

 

            6. Աղետյալների հոգեբանության ուսումնասիրությունը և օգնության կազմակերպումն անհրաժեշտ է կատարել տարածքի բնակչության տնտեսական պայմաններն, ապրելակերպն, ազգային հատկանիշները, սովորույթները հաշվի առնելով:

 

7.  Աղետից տուժածների ժամանակավոր օտարումն աղետի գոտուց օժանդակում է նրանց ավելի արագ դուրս գալ սթրեսային վիճակից:

 

8.  Աղետի գոտու արագ վերականգնումը նպաստում է մարդկանց հոգեվիճակի նույնքան  արագ կայունացմանը:

 

            9.  Այն մարդիկ, որոնք աղետի ժամանակ ստացել էին խորը սթրեսներ, և առաջ էին եկել ֆոբիաներ, դեպրեսիա, հոգեբանական և սոցիալական մաh1, այսօր արդեն քիչ-քիչ ադապտացվում են և կոնֆորմիզմի2 մեջ մտնում, միմյանց նկատմամբ փորձում են էմպաթիոն3 դիրք գրավել:

 

            10.  Աղետի գոտու վերածնունդը քիչ-քիչ դառնում է իրականանալի, որն էլ նպաստում է մարդկանց հոգեվիճակի արագ վերականգմանը:

 

1  Սոցիալական մահ-առաջ է գալիս տարիքի հետ, մտերիմներին կորցնելուց հետո, նրան նորով փոխարինելու պրոցեսը դժվար է ընթանում: Հենց այդ պրոցեսն էլ կոչվում է դրսից ներմուծվող սոցիալական մահ, որն էլ առաջ է բերում հո•եբանական ցնցումներ և նպաստում վաղաժամ ծերացմանն ու արա•ացնում ֆիզիկական, կենսաբանական մահը:

2 Կոնֆորմիզմ-ընդունել, հարմարվել

3 Էմպաթիա-ապրումակցում

 

1 Դեյլ Քարնեգի-ՙԻնչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա՚, 281 էջ,1991 թ.

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 421 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: