ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Չորեքշաբթի, 22.05.2024, 01:51

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 21:36

54. Ագապի Դալլաքյան

 

-Կիրովի ճեմափողոցում հաճախ եմ հանդիպում այդ մարդուն: Ամբոխը չի հետաքրքրվում, թե ով է նա, ինչ է անուն-ազգանունը և պարզապես կոչում են ՙնվագող մարդ՚: Իր հոգեթով երաժշտությամբ նա շատերի սիրտն է շարժում: Դա նրա ապրուստի միջոցն է: Նա հացի փողի կարիք ունի և ոչ միայն հացի: Նա իր այդ վաստակով ընտանիք է պահում: Ինձ համար ցավ էր, երբ լսեցի, որ տրոլեյբուսի երբեմնի վարորդը դարձել է թափառական երաժիշտ: Դեմքին մշտական բարի արտահայտություն, դաժան կյանքի հորձանքում խաղալիք դարձած այս մարդը փորձում է. ՙԵլիր դաշնակ Դրո՚ երգով ու ՙՔաջ Անդրանիկով՚ հայրենասիրությամբ դաստիարակել այս քղաքակիրթ ու մարդասեր հասարակությանը, հատկապես` տղաներին ու աղջիկներին, որոնց մեջ գնում է սուր բևեռացում. հագուստների ու բջջային հեռախոսների շլացուցիչ փայլ կամ ոչ բարեկեցիկ կյանք, երիտասարդներ նաև, որ քթերից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Ես Աստված եմ կանչում, որպեսզի բարեհոգի մարդիկ չնվաստանան, չկորցնեն իրենց արժանապատվությունը և նույնքան մարդ կոչվեն, որքան ուրիշները: Մի±թե այս աշխարհը պետք է այսպես էլ ծուռ գնա, կեղծ ու շինծու, անմիտ ու անխիղճ, և ոչ մեկն ի զորու չպետք է լինի շտկելու իմ ծննդավայրի սոցիալական իրավիճակը: Գուցե դու°ք` պարոնայք թեկնածուներ,  որ ուզում եք Ա.Ժ. ընկնել, վարար խոստումների փոխարեն փորձեք օգնել նման մարդկանց, թեկուզ ամենահամեստ աշխատատեղով ապահովելով:

 

Եվ իսկապես. Ա. Դ.-ի ասածի համաձայն չպետք է աչքաթող անել այս փաստը, որից բխում է ակամա հանցագործություն և այս օրերի համար արդեն առկա մուրացկանություն: Այն պետք է կանխել, ոչ թե աչքակապությամբ զբաղվել ու թույլ տալ, որ ավելի շատանան: Իսկ այսօր մեր ղեկավարությունը բացիթողի է արել երկրորդ կարևոր հանգամանքն ու զբաղվում է առաջինով: իսկ այն, որը որ երկրորդ համարեցինք, իրականում ոչ թե երկրորդ պլան պետք է լինի, այլ առաջին, բայց իշխանավորներն կարծես աչքաթող են արել աղետ տեսած և առանց այն էլ մարդկային, ֆիզիկական, նյութական և հոգեկան կորուստներ ունեցող մեր ժողովրդին:

 

Ասում են չկան թափառողներ, կան միայն մուրացկաններ: Բայց ի±նչ  տարբերություն այդ երկու հասկացությունների միջև: Թեպետ հասկանալի է, որ առաջինները ոչ մի հարազատ և օթևան չունեցող անձիք են և գիշերում են որտեղ պատահի, իսկ երկրորդները միայն փող ու հաց մուրացողներն են: Բայց այդ երկու հասկացությունները կարելի է նաև սինթեզել1, քանի որ երկու դեպքում էլ մարդկանց նպատակը միակն է. ինչ-որ կերպ քաղցը հագեցնել և գոյություն քարշ տալ: Սակայն հարց է ծագում` ինչու±, ինչի± համար, երբ նրանք էլ են ուզում քիչ, թե շատ մարդավայել ապրել ու իրենց մարդ զգալ, ոչ թե փողոցներում քարշ եկող մարդանման ինչ-որ գազանի նմանվեն, որը մի կտոր հացի համար կարող է նույնիսկ ոճրագործ ու հանցագործ դառնալ:

Մի±թե հնարավոր է անտարբեր անցնել նորաբարբառ ու թոթովախոս այն մանկիկների կողքից, երբ կամա, թե ակամա, դառնում են մուրացիկներ ու թափառաշրջիկներ: Եվ մեկ էլ տեսար դուռն են բախում. ՙՄի կտոր հաց չէի±ք տա…՚: Ի±նչ անել, երբ աշխարհում բոլորը չեն, որ գթասիրտ են: Ինչպե±ս վերաբերել այն փաստին, որ կան նաև այնպիսիները, որոնք ամենաճոխ քեֆի պահին անգամ դուռ են շրխկացնում նրանց երեսներին կոպտելով. ՙՉկա°՚: Եվ այդպես այնքան, մինչև մի օր էլ գիշերը քնելով ցուրտ փողոցի չոր քարին, առավոտն էլ չեն արթնանա:

Բայց ինչու±, ո±րն է այդ անմեղ մանչուկների մեղքը… Եվ այսքանից հետո մի±թե խոսք կարող է լինել ամենասովորական ուսման մասին: Մինչդեռ, եթե նրանց հանդեպ հոգատար լինեն, գուցե նրանք կդառնան աշխարհաճանաչ մարդիկ. նկարիչ ու քանդակագործ, բանաստեղծ ու երաժիշտ, բժիշկ ու հոգեբան, կամ էլ ինչ-որ նոր բանի գյուտարար: Ասում ենք հաշմանդամին պետք է լիարժեք կյանք, բա այս ակամա անմեղ-մեղավոր փոքրիկների մասի±ն ինչ ասել…

Այստեղ կամա, թե ակամա տեղին է հիշել Հ. Թումանյանի պատմվածքներից մեկը` ՙԻմ ընկեր Նեսոն՚, որտեղ հեղինակը հերոսի մասին խոսելով, այսպես է արտահայտվում. ՙՆեսոն աղքատ է… Նեսոն տգետ է… Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով… Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր` լավ մարդ կլիներ. գուցե ինձանից էլ շատ ավելի լավը…՚:

Բոլորի բերանին լոզունք է դարցել`ՙԵրեխաները մեր ապագան են, պահպանե’նք նրանց՚: Բա ու±ր է:

Ինչու± այդ անմեղ մանուկների ջինջ հոգին չպիտի ուրախանա մանկական բազում խաղերով, չպիտի զվարճանա տոներով: Գոնե նոր տարով. Ձմեռ պապ-Ձյունանուշով, գույնզգույն փուչիկներով ու փայլփլուն լույսերով, որը նրանց համար իրենց կյանքի ամենաերջանիկ օրը կլինի: Իսկ եթե պիտի հոգսաշատ կյանք ունենան` գոնե հետո: Տարիներ հետո ասեն. ՙԴե նոր տարի է էլի՚, որը կհնչի անտարբերից անտարբեր: Իսկ հետո նույն տոնով կշարունակեն. ՙՈւղղակի բոլորի նման մեխանիկորեն մենք էլ ենք պատրաստվում նշելու՚: Դրանից մի քանի տարի հետո էլ այն պարտականություն կհամարվեր: Այդ անգամ արդեն ոչ իրենց հաճույքի համար, այլ իրենց կողքին եղողների, այդ տոնով դեռ ուրախացողների համար կնշեին: Որոշ ժամանակ հետո էլ… բնազդաբար: Եվ ահա կհասնեին ծերունական տարիքին, և այդ ժամանակ արդեն նույն հոգսը կհոգային իրենց զավակները: Բայց դա` հտո: Իսկ այժմ…

Ի±նչ ասել, այս ամենի համար ու±մ մեղադրել, որ չլինի, թե սխալվես: Երևի առանց բացատրությունների էլ ամեն ինչ պարզ է, և յուրաքանչյուր ոք հասկանում է ամեն ինչ, թեկուզ ամեն մեկը յուրովի:

Սակայն եկեք այս հարցին ճիշտ մոտենանք ու խոստովանենք, որ միայն հասկանալը քիչ է, պետք է լուծում գտնել: Իսկ դա, բարձրաստիճան իշխանավորների գործն է: Որ մանկությունը չդառնա դժբախտություն երեխայի համար: Եվ նրա գրադարանում հանկարծ չհայտնվի մի գիրք, որը կկրի ՙմենակություն՚ անվանումը, բայց եթե հանկարծ այդպես լինի, գոնե ապագայում  թող այն դառնա նրա տունդարձի ճանապարհը: Որ կարողանա խուսափել այնպիսի ընթերցողներից, որոնք հազվադեպ պահերի ընդամենը թռուցիկ թերթում են նախաբանն ու վերջաբանը, բայց գրքի էության մեջ ոչինչ չեն փնտրում:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 411 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: