ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 03.05.2024, 23:16

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:47

Երկրաշարժի ընդհանուր գնահատականների համար տարբերվում են հետևյալ տիպերը.

 

1. թույլ

2. զգալի

3. ուժեղ (ավերիչ)

4. կործանիչ

5. Կատաստրոֆիկ:

 

Առաջինի դեպքում մարդիկ չեն զգում: Երկրորդի դեպքում շինությունները չեն ավերվում: Երրորդի դեպքում հնարավոր են շինությունների վնասվածքներ և մասնակի փլուզումներ: Չորրորդը համարվում է ավերիչ և հինգերորդի դեպքում ավերվում են բոլոր կառույցները: Լայնորեն տարածված է բալերով հաշվելու 12 աստիճանավոր սանդղակը:

Հայաստանի ողջ տարածքում ժամանակային տարբեր հաճախականությամբ եղել են տարբեր տեսակի երկրաշարժեր`

 

1. Ուժեղ

2. Շատ ուժեղ

3. Կործանիչ:

 

Այդ երկրաշարժերից են` Արարատում (139 թ., 1840 թ.), Վայոց ձորում (735 թ.), Դվինում (893 թ.), Անիում (1132 թ., 1319 թ.), Գառնիում (1679 թ.), Ծաղկաձորում (1827 թ.), Կումայրիում (1926 թ.), Զանգեզուրում (1931 թ., 1968 թ.) և  Սպիտակում (1988 թ) տեղի ոունեցած երկրաշարժերը:

Ըստ երկրաշարժերի առաջացման պատճառների ներկայումս ճանաչված են.

 

1. Երկրի   ընդերքում առաջացող փլուզումների

2. Հրաբխային օջախում կատարվող փոփոխությունների

3. Երկրակեղևի առանձին կառուցվածքների անկյունահավասրաչափ տեղաշարժերի հետ կապված երկրաշարժերի հիմնական խմբերը:

 

Այս դասակարգումը լրացվել է վերջին տասնամյակում մեծ ծավալներով իրագործվող ՙգիտատեխնիկական ծրագրի՚ մարդու գործունեության հետ                                                                                                              կապված` մեծ ուժի պայթեցումների, խոշոր ջրամբարների, նավթագազարդյունահանման և այդօրինակ ՙտեխնոգեն՚ պատճառների հետևանքով առաջացող արհեստական բնույթի երկրաշարժերի խմբով: Բազմիցս արդեն կրկնվել է, որ պետք է իրականացնել երկրաշարժակայուն շինարարություն: Եվ ոչ միայն իրականացնել է պետք, այլ նաև արդեն ունեցածը պահպանելու պարտքի գիտակցում և քաղաքցիական համակեցության օրենքներով նախատեսված պարտականությունների անշեղ կատարում:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բացառիկ երևույթ էր Կովկասի սեյսմիկ պատմության մեջ: Մեծ Կովկասի սահմաններում նման չափի միայն երկու իրադարձություն է հայտնի` 1668 և 1902 թվականների երկրաշարժերը, Անդրկովկասում այս երկրաշարժերի հետ կարող է համեմատվել միայն 1139 թվականին տեղի ունեցած Գանձակի (Կիրովաբադ) երկրաշարժը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժը միավորել էր մարդկանց, քանզի խեղվել էր 3 մլն. 300 հազար բնակչություն ունեցող Հայաստանի 75 %-ը: Այդ օրից տարիներ են անցել, և դեռ էլի կանցնեն տարիներ ու տասնամյկներ, բայց սերունդները խորին ցավով կհիշեն այն ողբերգական օրը: Թեպետ խեղված էր համարվում 75%-ը, բայց ընդգրկված էր ամբողջությամբ 40 %ը միայն` 1 000 000 բնակչությամբ: Ճշգրտված տվյալներով զոհվել է 25 000 մարդ, 20 000-ը տարբեր ծանրության վերքեր ու խեղումներ են ստացել, 70 000-ը` անօթևան մնացել, բարոյա-հոգեբանական ծանր տրավմա ստացել, փշրվել են նրանց ճակատագրերն ու որբացել են շատ երեխաներ:

Ընդունված է ասել, որ նույնիսկ ամենասարսափելի աղետներից ու արհավիրքներից կարելի է դաս առնել: Այս աննախադեպ երկրաշարժն էլ անշուշտ իր դասերը տվեց մեզ: Դասեր, որ ամեն մի աղետյալ պարտավոր է սովորելու, ուսումնասիրելու և անգիր անելու, եթե չի ուզում, որ դրանք կրկնվեն:

Հիմա սեյսմոլոգները հաճախ են կարծիք հայտնում, որ Հայաստանի նման սեյսմիկ երկրում ընդհանրապես չի կարելի բարձրահարկ շենքեր կառուցել: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ, եթե այս կարծիքները վաղուց հնչեին, դեռևս այն ժամանակ, երբ այդ բարձրահարկերն էին նախագծվում, և նախագծերն արժանանում էին պետական ու այլ մրցանակների: Իսկ աղետից հետո նախագծողներն իրենց սխալը չէին ընդունում և ասում էին պարզապես, որ շենքերը 8 բալանոց աղետների համար էին նախատեսված:

ՙՈւրեմն երկրաշարժն է մեղավոր, միայն ու միայն նա, որ այդ մասին չիմանալով, 10 բալ հզորությամբ էր երկրի երես դուրս եկել՚:

դրա լավագույն ապացույց է այն, որ նորակառույց բազմահարկերը քանդվեցին, իսկ դար առաջ կառուցածները մնացին:

Այդ առիթով փրկարարներից մեկն ասել է. ՙԵթե վերակառուցողն էլ ես լինեի... Ապա քանդված շենքերից մեկը կպահպանեի այնպես, ինչպես որ կա, իբրև շինարարների հանցագործ անբարեխղճության հուշարձան՚:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 307 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: