ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 03.05.2024, 19:09

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:46

Գյումրեցին նորից կառուցեց իր տունը, կառուցեց օտարերկրյա ՙհարազատների՚ օգնությամբ: Երկրաշարժից ամիսներ հետո` 1989 թվականին արդեն սկսվել էր ՙԱնի՚ թաղամասի կառուցումը, որը գտնվում է Գյումրու հյուսիսարևմտյան եզրում: Այն օր-օրի հառնում էր շինարար կռունկների թևով, բարեկամ ժողովրդների հզոր բազկով ու տաք սրտով: ՙԱնի՚ թաղամասը նաև ՙ58՚ է  կոչվում, քանի որ կառուցված է 58 հա. տարածության վրա:

Այսօր արդեն հուշ են դարձել դեկտեմբերյան այն օրերի մահասփյուռ պատկերները, ամոքելով իր հոգու վերքը, մեջքն ուղղել, ոտքի է կանգնել գյումրեցին: Բայց աղետի հետևանքները դեռ լրիվ վերացած չեն, հազարավոր մարդիկ դեռ ապրում են փայտյա տնակներում: Մինչև այսօր ինչ աշխատանքներ, որ կատարվել են Գյումրիում, դեռ նույնքան ու ավելի աշխատանքներ էլ կան կատարվելու:

 

25. Հենրիկ Գևորգյան (ՙԿումայրի՚ թերթի խմբագիր)

 

-Որդիս` Արտակը կանխատեսեց աղետը, բայց ես այն հաշվի չառա այդ չարագուշակ օրվա առավոտյան:

-Կարո±ղ է այսօր երկրաշարժ լինի հայրիկ,-հարցրեց պատանին:

-Ինչու±, որտեղի±ց գլուխդ մտավ այդ միտքը,-հետաքրորվեցի ես:

-Դե, նայիր,-ցույց տվեց Արտակը,-ակվարիումի ձկներից հինգն անշնչացած ընկել են անոթի հատակին, իսկ մեկը դուրս է եկել ու ընկել հարթակի եզրին: Սա, հայրիկ, ձկների եղեռն է: Երկրաշարժ է լինելու,-համառորեն պնդեց տղաս իր խոսքը և դուրս եկավ տանից...

 

Եզրակացություն: Հ. Գ.-ն ոչ միայն սգում էր իր որդու մահը, այլ զարմացած էր նրա կանխատեսման վրա և զխչում էր, որ ուշադրություն չի դարձրել դրան, քանի որ շատ հնարավոր է ամեն ինչ այլ ընթացք ստանար:

 

Աղետի զոհ դարձան նաև Գյումրիի 9-րդ դպրոցի 400 աշակերտներըն իրենց 25 ուսուցիչներով: Շենքը լրիվ տակն ու վրա էր եղել: Իսկ երեխաներից մեկն անհայտ կորել էր, որի մասին այդպես էլ տեղեկություն չստացանք: Աղետն` աղետ, բայց շատերը կարող էին փրկվել, եթե չլիներ դպրոցի տնօրեն Ցենզիկ Իգնաթոսյանի ապակողմնորոշումը. նա կարծել է, թե թուրքերն են հարձակում գործել և բոլորին մատնացույց է արել նկուղը, որտեղ բոլորի հետ մեկտեղ իր մահկանացուն է կնքել նաև ինքը: Բայց կարծիքներ կան, որ փրկությունը հնարավոր կլիներ, եթե տնօրենը ճիշտ ուղղություն ցույց տար:

Գյումրին միշտ էլ եղել է կատակի ու հումորի քաղաք: Հանկարծ... Ի±նչ պատահեց: Գուցե կրկին կատա±կ էր անում, իր կատակասեր որդու` Պոլոզ Մուկուչի խաղն էր խաղում` սուտ մեռնելու էր տվել, որ մեզ փորձի:

Դու°, Լենինական, ծաղկաշատ քաղաք, որ դարձար փլատակների քաղաք, վեր կաց, բա°վ է տնքաս, ցավողներդ շատ են, սգացողներդ` բյուր: Տղամարդիկ էլ էին լաց լինում: Ո±վ էր տեսել Գյումրեցի տղամարդը լաց լինի...

 

26. ?

 

-Ճանապարհին հանդիպեցին մի երիտասարդ զույգ և մի տարեց մարդ:

-Բարև, հայրիկ, ես ամուսնացել եմ, կինս է` Լիլիթը, ծանոթացեք,-կմկմաց Նվերը:

Հայրը, որին երկրաշարժը երկու տարվա ընթացքում կորացրել էր ու կերպարանափոխել, մի փոքր ավելի պահելով իր ափի մեջ երիտասարդի ձեռքը, նկատեց.

-Նվեր, մի±թե նման հանդիսավոր պահը թողնում են ճանապարհի համար: Գուցե տուն կգաք, հը±:

 Նվերը շփոթվեց: Առանց նայելու իր երեխաների պապիկի աչքերին, հայացքը հառած ոտնածայրին նա դժվարությամբ, ասես հոգու թառաչանքով համաձայնվեց.

-Կգանք երեկոյան:

Երկարամյա մանկավարժը զույգին հայացքով ճանապարհ դնելով դարձավ տուն:

-Լիզա,-ասաց նա կնոջը,-նոր Նվերին հանդիպեցի, ամուսնացել է, կնոջ հետ էր: Խոստացան երեկոյան մեր տուն գալ:

Տիկին Լիզան թաշկինակը սեղմեց աչքերին: Նվերն` իր փեսան, իր գեղեցկուհի Նարինեի ամուսինը, իր սիրասուն թոռնիկների հայրը, ամուսնացել է: Նա հայացքով նայեց պատից կախված դստեր լուսանկարի աչքերին: Թվաց, թե նրանք իրար հասկացան: Ասես Նարինեն համաձայնության նշան արեց:

Երեկոյան Նվերը և Լիլիթը եկան: Տանտերերը համբուրելով երիտասարդներին հրավիրեցին նստելու: Տիկին Լիզան սեղան բացեց, սպիտակ ծաղիկներ դրեց վրան, ամեն ինչ նման էր շնորհավորանքի: Բաժակներ բարձրացրեցին, երիտասարդ զույգին շնորհավորեցին: Հանկարծ Լիլիթը փղձկաց և դուրս եկավ սենյակից: Տիկին Լիզան արցունքն աչքերին հետևեց նրան և հանգստացրեց աղջկան:

-Հանգստացիր, Լիլիթ, սիրելիս, ոչ մեկս էլ մեղավոր չենք: Ես շատ կուզենամ, որ քեզ մոտ ամեն ինչ լավ ստացվի, տիրություն անեք երեխաներին: Չնայած քանի դեռ ես ապրում եմ նրանց աչքի լույսի պես կպահեմ, բայց երեխաներին երիտասարդ ծնողներ են պետք: Լիլիթը չէր դադարում լալ: Նա առաջին անգամ էր տեսնում այն տունը, որտեղ ապրել էր իր ամուսնու առաջին կինը` գեղեցկուհի Նարինեն: Նա հուզվել էր Նարինեի ծնողների բարի ու ջերմ վերաբերմունքից, որոնք իրեն ու Նվերին նայում էին հույսերով ու բարեհոգությամբ, նրանց աչքերում առկայծում էր հույսի լույսը: Երկար լռություն տիրեց: Լիլիթը հաճախակի նայում էր լուսանկարին, ապա նրա խաղացող երեխաներին: Այդ երեխաները լինելու են իր երեխաները: Նա կկարողանա± նայել այն հայացքով, ինչպես կուզենար նայել...

Հրաժեշտը գորովանքով էր, սակայն սրտերում մնաց գիշերացող օրվա թախիծը:

Զույգերի գնալուց հետո Տիկին Լիզան չկարողացավ մնալ գիշերելու, վեր կացավ ու ամուսնու հետ գնաց Նվերենց տուն: Նրանք չէին սպասում տարեց ամուսիններին, դրա համար էլ զարմացան, բայց շատ ուրախացան: Տիկին Լիզան ու իր ամուսինը կրկին համբուրեցին և շնորհավորեցին երիտասարդ զույգին: Նվերի ու Լիլիթի աչքերում արցունքներ երևացին, դրանք երախտագիտության, մի տեսակ հանգստացնող, ապրելու, կյանքին լուսեղեն հավատով նայելու հուսադրող արցունքներ էին:

 

Եզրակացություն: Այստեղ կա աղետյալների երկու տիպեր. մեկում մեծ վիշտ է, մյուսում` հույս, հավատ և վերածնունդ:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 329 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: