ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 03.05.2024, 18:39

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:45

24. Վ. Ոսկանյան (Սևանի հիվանդանոցի այցելություններից)

 

-Գյումրու փողոցներից մեկում տեսա սևազգեստ մի կնոջ: Նա շաղված հայացքով մարդկանց հարց ու փորձ էր անում` ի±նչ է եղել, ինչու± եք եկել: Մեկը հուշեց. երեխաներին է կորցրել, ցնորված է: Ուզում եմ ասել քույր իմ, մայր... ինչու± այդքան շուտ հաշտվեցիր ճակատագրի հետ: Գուցե քո երեխաները ողջ են, գուցե ինչ-որ հրաշքով փրկվել են կամ վիրավոր են: Չէ± որ ճակատագիրը նաև բացառություններ էլ է անում, այնպես, ինչպես Սևանի հիվանդանոցում գտնված 3-4 տարեկան Հովիկ Ավագյանն է: Նրան պետք է առանձնացնել քանի որ նրա փոքրիկ, վիրավոր և վտիտ մարմնում հույսն էր տրոփում, հարազատներին կենդանի տեսնելու կարոտը:

ՙԻնձ մանկապարտեզից դաստիարակչուհին է դուրս գցել, հետո մի կին գրկեց, հեռու տարավ: Բայց նա իմ մաման չէր, իմ մաման Սուսաննան է, հայրս` Մուշեղը: Ես ՙՀեքիաթ՚ մանկապարտեզից եմ՚: Հետո Հովիկը հանգստացավ, ցավը մոռացավ և խաղող ուզեց: Բուժքույր Վ. Կարապետյանը թեքվեց ընկերուհու կողմը. ՙԽաղող հասցրու որտեղից կարող ես՚: Երեխայի նկատմամբ առանձնահատուկ խնամքով և հոգատարությամբ էին վերաբերվում: ՙՄեր տղան է, եթե ծնողները... Տուն կտանենք՚,-ասում էր Ս. Ջելոյանը: Սևանի կենտրոնական հիվանդանոցի ջարդվածկաբանության բաժանմունքի ՙերկրաշարժի հարկում՚ հանգիստ էր: Այն վերածվել էր իսկական գթության կենտրոնի: Մարդիկ գալիս էին, սնունդ և հագուստ բերում, հարց ու փորձ անում. ՙինչո±վ կարող ենք օգնել՚: Ծնողական հոգատարությունից ավելի ջերմ էին բուժքույրեր Սիրան Ջելոյանը, Սվետլանա Մարգարյանը, Վարդիկ Կարապետյանը և մյուսները: 12 երեխաների հիվանդանոց էր տեղափոխել տեղի շտապ օգնությունը: Նրանք արդեն ՙհնաբնակներ էին՚ համարվում: Հետո գալու էին նորերը: Կրկին անձայն լաց ու արտասուք, առաջին վիրակապ ու հուսադրական խոսքեր: Բաժանմունքի վարիչ Դ. Նիկողոսյանը բուժօգնությունից բացի զբաղվում էր լուրերի հաղորդումով, յորաքանչյուրի կորցրած հարազատներին վերաբերող լուրերի: Անմարդկային կլիներ դա չապահովել: Չէ± որ երկրաշարժը գաղթի աշխարհագրությունից անգամ սոսկալին էր ստեղծել` ՙկա՚ և ՙչկա՚-ի վկաներ, ականատեսներ, որոնք Սպիտակում և շրջանի գյուղերում քիչ էին մնացել: Էլ ու±մ հարցնել: Բայց ահա խնդրեմ. հրաշքով փրկված սպիտակցիներից մի քանիսը ինքնակամ պարտականություն էին ստանձնել` շրջել հիվանդանոցից-հիվանդանոց, բնակավայրից-բնակավայր` կապ ստեղծելու և տեղեկություններ տալու համար:

Աղետից տուժածներին առաջին օգնություն ցույց էր տվել նաև Գուգարքի շրջանի Լեռնապատ գյուղի բնակիչ 6-րդ դասարանի աշակերտ Ավագ Գասպարյանը. դպրոցի շենքի ավերակների մեջ, բետոնե հսկայական ծածկասալերի տակ պառկած, իր նման ողջ մնացած, բայց սոսկալի ցավից տառապող դասընկերների խնդրանքով ոտքը չի շարժել: Չի շարժել ու դիմացել է, քանի որ հետ քաշելիս ծածկասալն ավելի էր սեղմում մյուսներին: Դիմացել է մինչև հայրը ներս է սողսկել և դպրոցի փլատակների տակից հանել իրեն: Հետո տեսնելով, որ ուրիշ ճար չկա` արյունահոսությունը չի դադարում, նա մետաղալարով ամուր կապել է որդու ազդրը և շտապ օգնության մեքենայով տեղափոխել Սևան:

Սպիտակից տասներկու տարեկան Իրինա Դարչիյանին փրկել է հայրը, սակայն թաքնված վերքը հասցրել էր թարախակալել, ու մահ սպառնալ երեխային: Հայրն ու հորեղբայրը բժիշկներից ամենափրկիչ դեղեր էին հայցում: Շատ էին տագնապում: Բուժքույր Վ. Կարապետյանը հանգստացնում էր նրանց. ՙհարազատներս, մի տագնապեք, երեխան կառողջանա՚: Իսկ  երեխան խաղասարքի տախտակի վրա կոճակներով միայն երկրաշարժ էր նկարում: Եվ... Անընդհատ միևնույն գործողությունը: Մի պահ ուշքի գալով և ջղաձգվելով, հազիվ հարցրեց.

-Մեր դպրոցի կեսը քանդված է, ե±րբ կսարքեն:

Տխուր նայեցինք մոր կողմը: Նա գաղտնի, որպեսզի աղջիկը չիմանա, ձեռքի երկու մատներով ցույց տվեց իր մահացած երեխաների թիվը:

Զրուցում ես տուժած փոքրերի ու մեծերի հետ և զարմանում, որ փորձության ենթարկված այս մարդիկ հաշված րոպեների ընթացքում երկրաշարժախտով են հիվանդացել: Մեզ թվում է, որ նրանք դեղորայքից ու խնամքից բացի, առաջին հերթին երկնքին հանգիստ նայելու կարոտ ունեն, ամուր պատերի նայելու կարոտ: Բժիշկները ևս կոչված էին դրան. մարդու մեջ գոյություն ունեցող հավատը մղում էին արյունը:  Այդպես չէ±, ՙերկրաշարժի հարկի՚ սիրելի բժիշկներ: Սպիտակի շրջանի Արևաշող գյուղի բնակիչ Լյովա Թադևոսյանին հիվանդանոց էին բերել կնոջ ու երեխայի հետ, նրանք նույնպես հիվանդ էին երկրաշարժախտով. ժամակ առ ժամանակ նրանց թվում էր, թե հարկը, պատերը, հատակը շարժվում էին: Վախը չէր լքում նրանց հոգու տունը: Արևաշող գյուղի կարի ֆաբրիկայի Հաշվապահ Օլգա Թադևոսյանը խնդրում էր գրել ամուսնու ծնողների անունները` Պարույր և Սեդա Թադևոսյաններ: Նրանք չգիտիեն որդու և հարսի տեղը: Ցավը խեղդում է կոկորդս: Հիշում եմ 6-րդ դասարանցի ավագի խոսքը. ՙԵս դպրոց չեմ գնա, շատ եմ հոգնել, չէ, չեմ գնա՚: Իսկ հայրը փորձում էր հակառակը համոզել, որ մեծանալով կարողանա այս ամենի հետևանքները պարզել ու վերացնել դրանք: Հիվանդանոցից դուրս գալու պահին մեկ անգամ էլ այցելեցինք Հովիկին: Տեսնես կգտնվե±ն նրա ծնողները, չէ± որ նա հիշում է, կարոտ է նրանց: Բուժքույրը փուչիկը հրում էր նրա կողմը, բայց տղան շուրթերը կախել էր:  Տեր աստված քիչ բան իմացող այդ փոքրիկի հայացքում ահռելի տխրության և հույսի թել կար:

 

Եզրակացություն: Վ. Ո.-ի աչքերում մեկ փայլում էր ուրախություն, մեկ նկատվում էր խոր կսկիծ, ցավ, ափսոսանք: Նա աֆեկտասթրեսոգեն վիճակում էր:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 317 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: