ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 03:12

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:44

Նախագծողներն ու մոնտաժողները նույնպես պիտի գան ու պատասխան տան, կանգնեն ժողովրդի դատաստանի առջև, չէ որ ՙՔարերը հավաքելու՚ ժամանակն է... Սակայն Ու±ր են, չկան: Չկան, որ պատասխան տան...

Ոմանց կարծիքով աղետն արդեն անցել է, ու իբր խոսելն անիմաստ է: Այո°, աղետն անցել է, բայց` նայած ում համար: Այն անցել է նրանց համար, ովքեր ոչնչով չտուժեցին, զոհեր չունեցան, ոչինչ չկորցրեցին, ավելին` դեռ մի բան էլ օգտվեցին թալանելով զոհ ունեցող հարևաններին, և որպես ՙաղետյալ՚, օգտվեցին իրենց հասանելիք օգնությունից: Նրանց համար նույնիսկ աղետ չէր էլ եղել...

Սգավորների համար աղետը չի անցել, ամեն անգամ, երբ նրանք գերեզմանոց են գնում կամ հիշում են զոհված հարազատներին, աղետը նորից ու նորից կրկնվում է:

Գոնե հիմա, այս ամենից հետո, քաղաքի նախկին ղեկավարների ու վայ շինարարների արածը դաս լինի ներկայիս ղեկավարությանն ու շինարարներին, որ գութ առաջանա նրանց սրտերում ու չկրկնեն նույն հանցագործ արարքները...

 

23. Միխայիլ անթաձե

 

ՙՀայաստանի դժբախտությունը երկրի վիշտն է՚: Վկայում է ականատես փոքրիկ Լևոնը:

-Դեկտեմբերի 4-ին գործուղմամբ գտնվում էի Գյումրիում: Գործերս ավարտելով, դեկտեմբերի 7-ին ուղևորվեցի Թբիլիսի: Մեքենայով էի ու մենակ:  Մեքենաս արագ չէի վարում, իսկ մայրուղում միայն ես էի: Հանկարծ առանց որևէ պատճառի ղեկը ձեռքիցս դուրս թռավ:  Ճանապարհը ոչ սառած էր, ոչ էլ անձրև էր գալիս, բայց մեքենան սահում էր ճանապարհից դուրս: Հազիվ վերջին պահին ղեկը ճանկեցի, բայց էլի ինչ-որ գերբնական ուժ մեքենան վեր նետեց: Լավ է, որ դանդաղ էի ընթանում, թե չէ ՙԺիգուլիս՚ կշրջվեր: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես կարողացա ուղղել մեքենաս և շարունակել ճանապարհս: Հանկարծ տեսա, որ ասֆալտը ճաքճքված է, խորդուբորդ: Սկսեցի կասկածել` ինչ-որ զարհուրելի բան է կատարվում:

Մտքերով տարված հայտնվեցի այն նույն քաղաքում, որտեղից տասնհինգ րոպե, ավելի ճիշտ` երևի տասնհինգ վայրկյան առաջ էի դուրս եկել: Որտեղ տասնհինգ րոպե, գուցե և տասնհինգ վայրկյան առաջ եռում էր կյանքը...

Շարժվում էի առաջ, շրջանցում երախաբաց վիհերը և ճանապարհին թափթփված մեծ-մեծ բեկորները: Քիչ հետո գլխի ընկա, թե ինչ է կատարվել, բայց չէի հմարձակվում մեքենաս կանգնեցնել, ենթագիտակցաբար ձգտելով հանդիպել գոնե մի մարդու, մենությունն անտանելի էր:

Մի փոքր էլ առաջ շարժվելով մարդկանց փոքր խմբի հանդիպեցի` մոտ քսան հոգի: Նրանք ինձ տեսնելով մոտ վազեցին, շրջապատեցին և սկսեցին հայերեն ինչ-որ բան բացատրել, բայց մենք իրար չէինք հասկանում: Սակայն քանի որ նրանք մատնացույց էին արել մոտակա անկյունը, հասկացա, որ ինձ ինչ-որ տեղ են ուղարկում ու գնացի այդ ուղղությամբ: Մի 200 մ. այն կողմ փլատակները փակեցին ճանապարհս, դուրս եկա մեքենայից և այն, ինչ տեսա, շնչահեղձ արեց ու քարացրեց ինձ. աղյուսների վրա նստած էր մոտավորապես հինգ տարեկան մի մանչուկ: Նստած էր անշարժ, անձայն, մի տեսակ քարացած, շշմած, լայն բացած աչքերն ավերակներին հառած: Բայց վայրկյան անգամ չկասկածեցի, որ նա կարող է մեռած լինել: Այնպիսի վիշտ կար նրա աչքերում, որ միայն կենդանի մարդու աչքերում կարող էր լինել: Նա երևի ակամայից էր կրծքին սեղմել ձեռքի գնդակը: Մոտեցա և պպզեցի այդ փոքրիկ մարդու կողքին: Գլուխը շրջեց և նայեց ինձ նույն հայացքով, ինչպես քիչ առաջ: Հաղթահարելով ներսս բորբոքված կսկիծը ռուսերեն հարցրեցի նրա անունը, բայց նա չհասկացավ: Իմ ներկայությունից էր, թե չհասկացած հարցից, չգիտեմ, նա սկսեց ինչ-որ բան բլբլալ, որն էլ ես չէի հասկանում: Մի կերպ կարողացա հասկացնել, որ անունն եմ հարցնում, և իմացա, որ անունը Լևոն է: Մի փոքր ժամանակ ճնշող լռություն տիրեց. նա չէր խոսում, ես էլ մտածում էի չգիտեմ ինչի մասին: Ապա հիշելով, որ մոտս մի շիշ ՙբորժոմ՚ ունեմ, մեքենայից հանեցի և տվեցի երեխային, ծարավ էր, ողջ շիշը դադարկեց: Կանչեցի, որ նստի մեքենան, հնազանդորեն ենթարկվեց: Ես մտածեցի, որ երեխան կամ քաղցած է կամ շուտով կքաղցածանա: Սկսեցի ետ ու առաջ անել դուրս գալու, ճանապարհ գտնելու հույսով: Հանկարծ փլատակների մեջ տեսա ՙւսպո՚ ցուցանակը: Մեքենան կանգնեցրի, մոտեցա փլատակին, որ մինչ այդ հացի խանութ էր եղել: Աղյուսների արանքում տեսնելով թափված հացեր, ուզեցի մեկը վերցնել, և այդ պահին կարծես արյունս սառեց երակներիս մեջ. ձեռքիցս քսան սմ. հեռու, ներքևում երևաց մի ուրիշ ձեռք, իսկ հետո մարդու արյունլվիկ դեմք, սառած աչքեր: Հեղձուկը կոկորդիս դեմ առավ: Ասես սիրտս ուզում էր դուրս թռչել, ձեռքերս դողում էին: Ձեռքս շտապ ետ քաշեցի, կարծես հանգուցյալին էի թալանում: Մի պահ կամքիս ուժը լքեց ինձ, և ես ուզեցի փախչել, բայց և անմիջապես զսպեցի ինձ` ես պետք է անպայման հաց վերցնեմ, ոչ թե իրավունք ունեմ, այլև` պարտավոր եմ, քանզի փոքրիկ Լևոնը քաղցած է:

Վերցնելով մի հաց, որը դեռ տաք էր, մտա մեքենա: Հացը մաքրելով փոշուց մի կտոր կտրեցի և տվեցի լևոնին: Վերցրեց, նայեց հացին, նայեց ու... Անսպասելիորեն տնքաց (որի պատճառը մինչև օրս չեմ հասկացել), գնդակը, որ մինչ այդ պահն ամուր սեղմել էր կրծքին, ձեռքից ցած գցեց, վզովս ընկավ, կրծքիս կպավ ու սրտակեղեք հեկեկաց:

Կրծքիս սեղմեցի փոշոտ մանչուկին, շոյելով ու համբուրելով, փորձեցի հանգստացնել, իսկ նա լացեց ու այդպես էլ քնեց գլուխն ուսիս դրած:

Բավական ժամանակ այդպես անշարժացել էի, որ մանչուկը չարթնանա: Քիչ-քիչ սկսեցին երևալ մարդիկ, բուլդոզերներ, շտապ օգնության մեքենաներ, զինվորականներ, մոտեցան փլատակներին, սկսեցին բեկորների տակից հանել զոհվածներին ու ողջերին:

Իսկ ես ոչինչ չէի անում, ոչ ոքի չէի օգնում: Բայց ինչու±, ես էլ էի գործ անում. իմ գործն էլ բազուկներիս վրա քնած, սարսափելի, ոչ մանկական ապրումներից հոգնատանջ մանկանն ապավեն կանգնելն էր: Միևնույն ժամանակ մտածում էի Թբիլիսիի ու մերոնց մասին...

Որքան էր անցել չգիտեմ, երբ մի հրշեջ մեքենա դիմացից սուլելով հասկացրեց, որ ճանապարհ բացեմ: Այդ ձայնից մանչուկն արթնացավ, ժպտաց, ինչպես սովորաբար ժպտում են մանչուկներն արթնանալու պահին, և իր խոշոր, ծիծաղկուն, սև աչքերով նայեց ինձ: Նստեցրի կողքիս, նա նորից գրկեց գնդակը: Ես ազատեցի հրշեջ մեքենայի ճանապարհն ու հանկարծ նկատեցի, որ մեքնայի վրա գրված էր ՙԹբիլիսի՚: Վարորդից տեղեկանալով, որ մեր մոտ ամեն ինչ կարգին է, մի քիչ հանգստացա, բայց պետք էր մերոնց էլ իմ մասին տեղեկացնել: Սակայն երեխային չգիտեի ինչ անեի. ով գիտե, թե որտեղ էին նրա ծնողները, հարազատները, գուցե չէի±ն փրկվել... Հո մենակ չէի թողնի այս փոքրիկ, անմեղ էակին,  երբ ինձանից ոչ հեռու փրկում էին կենդանի-կենդանի թաղվածներին: Մինչ ես այս մտքերի մեջ էի, փոքրիկն ինչ-որ բան էր բլբլացնում, որը ես չէի հասկանում:

-Չէ, հնարավոր չէ, ու չի էլ կարելի երեխային այստեղ թողնել,- մտածեցի ես:

Ու որոշեցի նրան հետս տանել Թբիլիսի, մերոնց տեսնել, հանգստացնել, երեխային թողնել նրանց մոտ ու զբաղվել նրա հարազատների որոնմամբ: Թե չգտնեմ... Բայց դեռ չէի ուզում այդ մասին մտածել:

Նոր էի մտել Թբիլիսի, երբ մի ծանոթ բժշկի հանդիպեցի և ուզեցի մեկ անգամ ևս հավաստիանալ հրշեջի ասածի մեջ: Իջա մեքենայից, մոտեցա նրան և երկրորդ անգամ համոզվեցի, որ Թբիլիսիում ամեն ինչ կարգին է: Հետ դարձա, որ մոտենամ մեքենային, տեսա մի կին կրծքին է սեղմում իմ Լևոնիկին, անհագորեն համբուրում է ու լալիս:

Մոտեցա: Կինը հայերեն ինչ-որ բան ասաց, բայց ես չհասկացա: Կինը հասկացավ, որ ես վրացի եմ, ձեռքի շարժումներով ու ինչ-որ բառերով մի կերպ հասկացրեց, որ ինքն իմ Լևոնի մորաքույրն է: Հետո լացով առավ երեխային ու գնաց: Աչքս ընկավ Լևոնի դեմքին, և նա իր սպիտակ, բոլորովին նոր, սև շերտերով գնդակը, որ կրկին սեղմել էր կրծքին, մորաքրոջ ուսի վրայից նետեց ինձ...

Կռացա, վերցրեցի գնդակն ու... Աչքիցս կորցրի Լևոնին: Շուրջս մարդիկ խռնվեցին... Ձեռքիս Լևոնի գնդակն էր... Մեքենայում ընկած էր ՙԲորժոմի՚ դատարկ շիշը, փոշոտ հացը... Չէի հասկանում որտեղ էի, որ քաղաքում: Իսկ Լևոնի մասին էլ ոչինչ չիմացա` փրկվե±լ էին արդյոք նրա ծնողները, այժմ կենդանի± են: Կամ հետո ի±նչ բախտ վիճակվեց նրան...

 

Եզրակացություն: Մ. Ա.-ն, որ սկզբում չի զգացել աղետը, չի էլ պատկերացրել նրա ուժն ու չափը: Ապա զգալով այն և ականատես լինելով մի զարհուրելի տեսարանի, սարսափել է, սահմռկել, սակայն իր մեջ ուժ է գտել դիմանալու հանուն փոքրիկ Լ.-ի: Իսկ Լ. ն որի մասին պատմում էր նա, սկզբում ապացիայի մեջ լինելով փորձել է պարզել իրեն համար անհասկանալի այդ երևույթի էությունն, ապա ֆիզիկապես ու հոգեպես հոգնելով այդ չհաջողված պարզաբանումից, լաց է եղել ու այդպես արտահայտել իր հոգնածությունը, զարմանքը և որոշ ժամանակ միայնակ ու օտարված լինելը, ինչպես նաև ատահայտել է իր մանկական անմեղ հոգու վիշտը, որ միայնակ է, բոլորի կողմից լքված: Ապա մանկական հոգով զգալով Մ. Ա.-ի Ջերմ ու անկեղծ վերաբերմունքը, ցանկացել է իր գնդակը, որը կարճ ժամանակով իր ՙմիակ ընկերն էր դարձել՚, հուշ թողնել որպես երախտագիտության նշան: Իսկ եթե այս երևույթը դիտվի այլ տեսանկյունից, ապա Լ.-ն հոգեբանական մահ է ապրել, որից հետո արագ ադապտացվել է իրավիճակի հետ:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 295 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: