ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 05:20

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:40

22. Վահան Սևան (բանաստեղծ)

-Այդ օրը ես գալու էի Գյումրի: Կարծես աներևույթ մի ուժ ինձ քաշում էր դեպի այնտեղ ու ներքին ձայնս հուշում էր, որ արագացնեմ ու վերջին անգամ տեսնեմ իմ շենշող Գյումրին: Այնտեղ ՙԲանվոր՚ թերթի խմբագրություն էի գնալու: Ամենևին էլ չէի կասկածում, որ մի ժամ անց, հասնելով Գյումրի, այն ավերակ կգտնեմ, իսկ իմ սիրելի գործընկերներից շատ-շատերին այլևս չեմ տեսնի: Պատրաստվում էի խմբագրությունից դուրս գալ, Գյումրի գալու համար, կախիչից վերցրեցի վերարկուս, որպեսզի հագնեմ: Այդ պահին հատակը կարծես թրթռոցով բարձրացավ, որին հետևեց ուժգին ցնցումը: Միջնորմերը վայրկյանապես ճաք տվեցին, և ծեպոնները կարկտի պես սկսեցին թմբկահարել սեղանն ու հատակը: Դուրս վազեցի միջանցք, ուժգին հարվածից շպրդվեցի դիմացի պատը` հազիվ մնալով ոտքի վրա: Վայրկյան անց դրսում էի: Եռահարկ շենքը ճոճվում ու ճռնչում էր, բաց դռներից աշխատողները փորձում էին դուրս նետվել:

Անմիջապես հասկացա, թե ինչ է կատարվում: Հիշողությանս մեջ արթնացավ 1966 թվականի գարունը, երբ երկրաշարժից ավերվեց Տաշքենդը, որին ես ականատես էի եղել: Սակայն սա ավելի ահավոր էր...

Նայում էի շրջկենտրոնի փողոցներում խռնված շփոթահար ու անօգնական բազմությանը և ինձ միայն մի հարց էր տանջում. ՙՈրտԵ±ղ է երկրաշարժի էպիկենտրոնը՚:

Հանկարծ լսեցի սարսափազդու մի ճիչ.

-Հասեք, Ձորի Գյուղերն ավերվեցին, մարդիկ մնացին փլատակների տակ, փլվել են նույնիսկ նորակառույցները, լեռը, հովիվն ու ոչխարները փլվածքի տակ են...

Այդ միջոցին որտեղից-որտեղ մեզ հասավ Գյումրու կործանման լուրը: Սկզբում հավատս չէր գալիս, բայց երբ մոտեցանք քաղաքին, ականատես եղանք մի սարսափելի տեսարանի. ՙԵռանկյունին՚` քաղաքի բարձրահարկ թաղերից մեկը, փլատակների մեջ էր: Մարդկային բազմությունները հորդում էին քաղաքից դուրս, արձակ տարածություն: Դա բնազդային փախուստ էր: Նրանց ենթագիտակցությունն էր գործում այդ պահին, և ժամանակ էր պետք, որպեսզի նրանց բանականությունը հաշտվեր սարսափելի իրականության հետ:

Քաոս էր` մեկը գոռում էր. որդիս է այնտեղ, մյուսը` չորրորդ հարկում, բայց հարկեր չկային. բետոնե սալերի, քարի ու փոշու բուրգեր էին ամենուրեք:

Քաղաքում մահն ամեն տեղ էր, ամեն քայլափոխի: Ոտքով հասա խմբագրության շենքին և քարացա փլատակների առջև: Ահավոր էր: Մարդիկ փորձում էին ինչ-որ բաներ ձեռնարկել, բայց մարդկային թույլ ձեռքերն անզոր էին բետոնե հեծանների ու սալերի դեմ: Ես ևս փորձեցի օգնել... Շատերն էին մնացել փլատակների տակ` իմ լավ ու վատ օրերի ընկերներն ու բարեկամները:

Փղձուկը խեղդում էր կոկորդս: ՙԲանվորի՚ կոլեկտիվի մեծ մասը փլատակների տակ էր: Հազիվ փլվեցի բետոնե հեծանին:

Աչքերս սահեցին փլատակների կույտի վրայով, դրանց տակ դեռ կենդանի մարդիկ կային, որոնց անհապաղ փրկել էր պետք...

Այո°, փլատակները շնչում էին, Այդպես էլ անվանեցի. ՙՇնչող փլատակներ՚..

.

Եզրակացություն: Վ. Ս.-ն իր աչքով տեսնելով դաժան աղետի ողբերգական հետևանքները, մի տեսակ շոգի, աֆեկտի1 և ապացիայի մեջ էր:

 

1988 թվականի ավերիչ երկրաշարժի մասին վարկածներ կան. առաջին հերթին այն մնում է առանձնահատուկ իր ավերիչ ուժով և ցնցող հարվածով: Մինչև օրս չեն դադարում տարերքի ցնցումներն անձամբ զգացած աղետի գոտու բնակիչների և գիտնականների բանավեճերը` կապված Հայաստանի դեկտեմբերյան երկրաշարժի հետ: Ոմանք կարծում են, որ դա զուտ ընդերքի արգասիք է: Մյուսները մնալով այդ կարծիքին` բախտորոշ են համարում մոլորակների, երկնային մարմինների որոշակի փոխդասավորությունը, և դրանով պայմանավորված, այդ մարմինների ձգողական, գրավիդացիոն ուժադաշտերի աննպաստ ազդեցությունը հայաստանի հյուսիսային շրջանների վրա: Ըստ բացատրության գրավիդացիոն ուժադաշտերը պատճառ դրդիչ ազդակ են հանդիսացել ընդերքում կուտակված սեյսմիկ էներգիայի պարպման, երկրաշարժի ձևով լիցքաթափման համար: Կան նաև կարծիքներ` երկրաշարժի տեխնածին լինելու, տեխնիկական ծագում ունենալու մասին: Այն համարում են երկրաշարժ հարուցող հատուկ զենքի կիրառման նախատեսված փորձարկման չնախատեսված հետևանք, կապում են միջուկային զենքի ստորգետնյա փորձարկումների հետ` որպես դրանց էկոլոգիական աղետաբեր ազդեցության հետևանք: Ոմանք էլ հակված են այն ենթադրությանը, թե երկրաշարժը բնական էր, բայց սաստկացավ և ավելի մեծ ավերիչ ուժ ձեռք բերեց զենքի ստորգետնյա պաշարների պայթյունի հետևանքով:

Երբ նույնպիսի երկրաշարժ եղել է 1926 թվականին, կառավարական հատուկ որոշմամբ արգելվել էր Գյումրիում բարձրահարկ շենքերի կառուցումը, որպես սեյսմոակտիվ գոտի: Քաղաքի ղեկավարները չանսացին այդ որոշմանը և հանուն իրենց փառքի ու շահի կառուցել տվեցին 9, 10 և նույնիսկ 16 հարկանի շենքեր, որոնք էլ պատճառ դարձան այդքան զոհերի: Տարիքով մարդիկ հիշում են, որ դեռևս Ա. Սավոյանին (ՀԿԿ Լենինականի քաղաքային կոմիտեի նախկին առաջին քարտուղար) առաջարկել էին քաղաքում կառուցել բարձրահարկ շենքեր` ժողովրդի բնակարանային պահանջները բավարարելու համար, վերջինս պատասխանել էր.

-Միայն իմ դիակի վրայով:

Այո°, Սավոյանը սկզբունքային և ազնիվ մարդ էր, նա կարողացավ պաշտպանել ժողովրդի շահերը: Բայց ահա նրանից հետո եկած առաջին ՙդեմքերը՚ բոլորովին անտեսեցին ժողովրդական որոշումները, շինարարների հետ համաձայնության եկան և դարձան հազարավոր անմեղ զոհերի պատճառը:

 

1 Աֆեկտ-տևական ու խոր բացասական հուզական վիճակ

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 377 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: