ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 07:43

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:13

20. ?

 

-Հուզված էր Աշոտը, աչքերը խոնավ էին, ձեռքին թանկագին մարդկանց` եղբոր զոհված ընտանիքի լուսանկարներն էին:

-Ուզում եմ, որ մարդիկ տեսնեն ու ճանաչեն նրանց, ախր այնքան լավն էին նրանք,-արցունքները հազիվ զսպելով պատմում էր Աշոտը:-Դու°ք ասեք, ինչպե±ս դիմանանք...

-Այո°, վշտին դիմանալը գրեթե անհնար է, սիրելի Աշոտ: Շատերը չէին դիմանում, բայց դիմանալ պետք էր, չէ± որ հայի բախտն իր հետ է:

Նա մեկիկ-մեկիկ պատմում էր եղբոր` Հովհաննես Լուկաշի Սարգսյանի, նրա կնոջ` Ռուզաննայի, նրանց երեքամյա Ռոբերտի և երկամյա Մարիի մասին: Նա անընդհատ կրկնում էր, որ նրանք լավն էին: Ոչ ոք չի կասկածում: Աղետը տարավ բոլոր լավերին: Ջոկեց ու տարավ...

Հովհաննեսը քսանյոթ տարեկան էր: Հայրն ուխտ էր արել և ծնվելուց հետո յոթ տարի նրա մազերը չկտրեցին: Ծննդյան յոթերորդ տարելիցի օրը միայն այդ արարողությունը կատարեցին ՙՍուրբ Հովհաննես՚ վանքում, մանկան գանգուրները թողնելով եկեղեցու պատերի տակ, որպեսզի Աստված ողորմած լինի նրա հանդեպ: Ավաղ, Հովհաննեսը դրանից հետո ապրեց ընդամենը քսան գարուն:

ՙՍուրբ Հովհաննեսը՚ Պահապան պիտի լիներ նրան, սակայն ինչու± չեղավ, այդպես էր հոր ուխտը, սակայն ինչու± ուխտը կիսատ մնաց, տեղ չհասավ...

Չարաբաստիկ 7-ին տանն էին ընտանիքով` ՙԵռանկյունի՚ թաղամասի բարձրահարկերից մեկում, ուր էլ կնքեցին իրենց դաժան մահկանացուն:

Նրա կինը` Ռուզաննան բարի, ժպտադեմ, հավատարիմ կին ու գորովագութ մայր էր, ինչպես նաև սիրված էր բոլորի կողմից: Նա ապրեց քսանչորս տարի:

Երիտասարդ ամուսիններին գտան տասնվեց և տասնյոթ օր հետո, հայրը հավերժ գրկել էր որդուն, իսկ մայրը` հավանաբար քնից նոր ելած դստրիկին:

 

Եզրակացություն: Ա.-ն ապրում է մեծ դեպրեսիոն1 վիշտ: Նրա վիշտն ավելի անամոք է դառնում այն ժամանակ, երբ հիշում է եղբոր մանկության տարիներն ու հոր ուխտը, ըստ որի ՙՍուրբ Հովհաննեսը՚ պիտի պաշտպաներ իր եղբորը: Սակայն... Ոչ միայն չպաշտպանեց, այլև լրիվ անտարբերության մատնեց: Եվ Ա.-ն ակամայից կարծես էլ չի հավատում ՙՍուրբ Հովհաննեսի՚ զորությանը...

 

Երկրաշարժագետները հետազոտելով երկրաշարժի պատճառները, քննարկելով այն, գտան, որ պետք է բնակչության շրջաններում անցկացնել ուսումնական տագնապներ: Իսկ Ս. Լ. Սոլովյովն առաջարկեց բուհերում սեյսմոլոգիան մտցնել որպես մասնագիտություն:

 

21. Հայկազ Պետրոսյան

 

-Ընտանիքս բազմանդամ էր` երեխաներ, թոռներ ու ծոռներ: Սակայն դաժան ողբերգությունը մեզ ևս չխնայեց: Ամենակուլ երկրաշարժին զոհ գնացին աղջիկս, հարսս, թոռս, ինչպես նաև իմ շատ սիրելի Սիրանուշ Հակոբյանն ու իր երկու փոքրիկները` հինգամյա Արմենը և երկամյա Լիլիթը: Դե եկ ու դիմացիր...

Ո±վ պատճառեց այսքան զոհեր, այսքան ցավեր, թողեց այսքան-այսքան որբեր:

Աղետը... Բայց եթե մեր քաղաքի շինարար-ղեկավարներից շատերը խիղճ ունենային, ողբերգությունն այսքան մեծ չէր լինի:

Սա գոնե դաս լինի (չպետք է փլվեին դպրոցները, մանկապարտեզներն ու ծննդատունը, ինչպես նաև գոնե գործարանները):

Լավ իմացեք` զոհերի ոգիները, որբերի և նրանց հարազատների անեծքները հանգիստ չպետք է տան ղեկավար-շինարարներին...

 

Եվս մեկ նզովք, ևս մի անեծք... Գոնե հիմա սթափվեն, չէ± որ բացառված չէ, որ իրենց տաշած քարը գուցե մի օր էլ իրենց գլխին ընկնի...

Աղետից հետո խմբերով էին գալիս օգնության: Եվ կառուցվեցին Իտալական ու Դանիական, Նորվեգական ու Ավստրիական, Գերմանական ու Լեհական, ինչպես նաև այլ հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 299 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: