ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 04.05.2024, 03:30

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:11

1988 թվականի երկրաշարժը, որ կոչվում էր Սպիտակի երկրաշարժ, իր վրա հրավիրեց աշխարհի խոշորգույն երկրաշարժագետների ուշադրությունը: Հայաստան եկան ոչ միայն Մոսկվայի, Տաշքենդի, Թբիլիսիի, այլև ԱՄՆ-ի, Չեխոսլովոկիայի, Ճապոնիայի և Ֆրանսիայի մասնագետները: Երկրաշարժի ընթացքը հետազոտելու համար տարբեր տեղերում գործում էին ավելի քան չորս տասնյակ կայաններ: Դրանց նպատակն էր հետևել ընդերքի պրոցեսների զարգացման ընթացքին, ինչպես նաև ռեալ պատկերացում ստանալ կոնկրետ վայրերի սեյսմիկ վիճակի մասին: Դա հնարավորություն տվեց կազմել սեյսմիկ միկրոշրջանցման քարտեզներ: Այդ գործում հայ մասնագետներին օգնում էին Տաջիկստանի, Կիրգիզիայի գիտությունների ակադեմիաների սեյսմոլոգիայի և ԽՍՀՄ գիտություններերի ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի երկրակեղևի ինստիտուտի գիտնականները, սեյսմակայուն շինարարության արտասահմանյան խումբը, որ ընդգրկված էին Ֆրանսիսյի, ԳՖՀ-ի, ԳԴՀ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի և Սիրիայի զանազան կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արտասահմանցի մասնագետներն ուսումնասիրելով երկրաշարժի առանձնահատկությունները, գիտագործնական օգնություն ցույց տվեցին աղետի հետևանքների վերացման, այդ վայրերի կառուցապատման նախագծերն ապահովելու գործում:

Նոր Գյումրին վերածնվեց քաղաքի հյուսիս-արևմուտքում տրամադրված 660 հար. տարածքում: Այդ բնակելի զանգվածը նախատեսված էր 100 000 բնակչության համար: Այստեղ կար 2 մլն. քառակուսի մետր տարածությամբ բնակարաններ, կուլտուր կենցաղային օբյեկտներ, ուսումնական և նախադպրոցական հաստատություններ: Ինչպես նաև արտադրական ու սպասարկման ձեռնարկություններ  ապա կարգի էր բերվում տրանսպորտը և բարեկարգվում էին բնակելի թաղամասերը:

Սակայն դրանով չի ավարտվում հնամենի քաղաքի վերականգնումը: նախագծողներն ու շինարարները ձգտում են կրկին կյանք հաղորդել Գյումրի պատմական կենտրոնին: Նախկին Գյումրին նորից կստանա իր հնամենի շքեղությունը: Այստեղ ապրում է 250-280 հազար մարդ: Բայց լավ կլիներ չշլանալ այս ուրախացնող նորությունից, և գործել արդար, որ հետագայում նորից չկրկնվի այս սարսափելի աղետը: Սակայն այսօր էլ կան ՙխիղճը մեռած՚ շինարարներ, որոնց արդար դատի համար ղեկավարությունը կարծես չի էլ մտածում, ինչպես տարիներ առաջ... Վերին ատյաններում միայն աթոռի կռիվ է գնում. աթոռի` պաշտոնի, մեծանուն և մեծահարուստ լինելու կռիվ, իսկ ժողովրդի մասին մտածող անգամ չկա: Բայց եթե կրկին հանկարծ աղետ լինի և նորից անթիվ ու անհամար զոհեր լինեն, բոլորն էլ անմեղ ձևանալով կզարմանան. Ինչու± այդպես ստացվեց, ո±վ էր մեղավոր... Բայց չէ± որ մեղավորն իրենց մեջ է, հենց իրենք են, որ ժամանակին ոչ միայն խարդախների ձեռքը չեն բռնել, այլ նաև իրենք էլ են աչք փակել այդ անարդարության դեմ:

Ուրեմն ժամանակն է սթափվելու և արդարությունը մեջտեղ բերելու, քանզի մեզ ոչ ոք չի կարող հավատացնել ու վստահ ասել, որ այլևս նման աղետ չի կրկնվի: Իսկ բնության տարերքի դեմ զորեղ ուժ չկա և այն կանխել անհնար է, որովհետև այն գալիս է անժամանակ ու պատահական: Ուրեմն, գոնե պաշտպանվել կարողանանք, իսկ այդ պաշտպանիչ միջոցները մեր ձեռքում են...

Կիրովականի, Սպիտակի, ինչպես նաև շրջկենտրոնների գլխավոր նախագծերն իրականացնում էին ՙՀայպետնախագիծ՚ ինստիտուտի, իսկ Գյումրիինը` ՙԵրևան նախագիծ՚ ինստիտուտի կոլեկտիվները: Նրանց հետ աշխատում էին նաև Մոսկվայի, Վոլգոգրադի, Կույբիշևի, Օմսկի, Ալթայի, Սյումենի և Բառնաուլի ագրոնոնախագծման ինստիտուտները: Նախագծային աշխատանքներ էին կատարում շուրջ հարյուր կազմակերպությունների 14 000 ճարտարապետներ, ինժեներներ և այլ մասնագետներ: Սպիտակում Իտալիայի ՙՄիայն հանուն խաղաղության՚ կազմակերպության աջակցությամբ կառուցվել են բնակելի ավան, հիվանդանոց և դպրոց: Իսկ Գյումրիում հայ և լենինգրադցի շինարարարների համատեղ ջանքերով նրանց բարեկամությամբ ու եղբայրությամբ մաքրված խաղաղ ու կապույտ երկնքի ներքո նորովի հպարտորեն վեր է խոյացել Մ. Սպանդարյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: Որից հետո իրար հետևի կառուցվեցին թիվ 11, թիվ 37` Մովսես Խորենացու անվան, թիվ 41, 40` Ֆրանց Վերֆելի անվան և հայեցի թեկումով, թիվ 20` Ջորջ Բայրոնի անվան և անգլիական թեքումով, թիվ 10` ֆրանսիական թեկումով, թիվ 25` գերմանական թեկումով և մի շարք այլ միջնակարգ դպրոցների հոյակերտ շենքեր, ապա` նախակրթարան-մանկապարտեզներ:

Ամեն մի նոր շենքի հետ նոր հուզումներ, նոր ապրումներ, ժպիտով լի ու խոսուն հայացքներ, արցունքներից խոնավացած աչքեր, որոնց մեջ կարդացվում էր անհուն գորով ու երկրպագություն հարազատ դպրոցի ու մանկապարտեզի համար: Եվ շենքերի ներսում այդ ուրախ եռուզեռը խոսում էր այն մասին, թե ինչպես անվնաս է մեր հոգևոր բերքը, որ արհավիրքի դաժան հարվածներից չի ցամաքել, մեր գիտելիքների մայր երակը, որով օրեցօր սնվում և զորեղանում է հայ մանուկը` ամեն տեսակ մահվանն ու ավերածությանը հակադրելով մեր բազմաչարչար ու ամենազոր մեսրոպյան սուրբ գրերը:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 362 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: