ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 03.05.2024, 20:58

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:01

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժը կործանել էր Գյումրին: Անմեղ զոհ դարձան հազարավոր պատանիներ ու աղջիկներ, մանուկներ ու ծերեր: Արձանագրվեցին անհայտ կորածներ ու անշիրիմ մնացածեր: Ողջերի համար մխիթարանք էր, և թող զարմանալի չթվա, նաև ուրախություն` զոհված հարազատներին գտնելն ու հողին հանձնելը: Իսկ հետո... Մարդկանց վիշտն ու տառափանքն ինչ-որ չափով թեթևանում էր, երբ հասցնում էին զոհվածների համար շիրմաքարեր պատրաստել, իսկ իրենց համար` կացարաններ, փայտե տնակներ:

Հենց այդ օրերին ՙԿումայրի՚ թերթի խմբագրությունը բազմաթիվ նամակներ էր ստանում համաքաղաքացիներից. իրենց զոհված հարազատների մասին էին պատմում նամակագիրները և խնդրում մոռացումից փրկել ու սերունդներին հանձնել զոհվածների անուններն ու գործերը:

Եվ քանի որ հնարավոր չէր քաղաքային ՙԿումայրի՚ թերթում բոլոր զոհերի լուսանկարներն ու կենսագրականները, քաղաքի կործանման պատմությունն ու զանազան վավերագրական-փաստագրական նյութերը զետեղել, դրա համար օրաթերթի խմբագրության նախաձեռնությամբ ստեղծվեց ՙԿումայրի՚ թերթի ՙՀիշողություն՚ հավելվածը, որը տպագրվում էր շաբաթը մեկ անգամ: Այն ամբողջությամբ կազմեց 105 համար, ավելի քան 25 000 զոհերով:

ՙՀիշողությունը՚ յուրաքանչյուր գյումրեցու համար մի նոր մատյան է ողբերգության, որ հանձնվել է սերունդներին ու պատմությանը, այն կոչվում է ՙՀիշողության հուշամատյան՚:

 

19. Հասմիկ Սահակյան (պատմում է թոռնիկի մասին)

 

Լիանան իրոք ողջ էր մնացել...

Նորից եղանակի փոփոխություն, այս անգամ ես նշում եմ նրա ծննդյան տասնվեցամյակը, սակայն առանց նրա: նա մնաց հավերժ 13 տարեկան:

Այո°, իմ անգին թոռնիկ, դու ողջ կլինեիր, եթե չլիներ այդ չարաբաստիկ պատրանքները: Ախ մենք ինչքան ուրախացանք, երբ երկրաշարժի հաջորդ օրը մեզ հայտնեցին, որ նրան տեսել են տանից դուրս գալիս: Քանի որ նա ժամի 1200-ին պետք է լիներ դպրոցում, այդ սուտը համընկավ իրողությանը, և մենք ուրախությունից գլուխներս կորցրած նրան սկսեցինք որոնել ամենուր...  Սակայն յոթերորդ օրը, երբ հուսահատված փորում էինք  փլատակների այն հողաթումբը, որը նոր էր ազատվել հսկա սալիկից, հանկարծ ես նկատեցի թոռնիկիս դպրոցական զգեստի մի մասը, որն արագ-արագ վերուվար էր լինում (երևի նրա շնչառությունից) և բացականչեցի. ՙՎա¯յ, կարող է դա աղջիկ է, իմ թոռնիկը՚: Ով զարմանք, նա, որ ամբողջ մարմնով թաղված էր հողաթմբի տակ, առանց ինձ տեսնելու, ոգևորված իմ ձայնից, ուժ առավ և հանգիստ պատասխանեց. ՙԱյո, տատիկ, ես եմ` Լիանան, խնդրում եմ օգնեք ինձ՚: Ես, որ հրաշքի չէի հավատում, ինձ համար հրաշք կատարվեց: Յոթ օր ու գիշեր հնարավո±ր էր արդյոք այդպես անշարժ ու գամված մնալ հողի տակ: Մի±թե ապրելու ցանկությունը չէր, որ նրան ստիպել էր այդքան ժամանակ համառ կերպով պայքարել մահվան դեմ:

Ախ սիրելիս, քեզ թվաց, որ քեզ կփրկի քո ՙամենակարող՚ տատիկը, սակայն այդ հրաշքը չկատարվեց, այս անգամ քո հույսերը չիրականացան:

Ահա դա է, որ գիշեր-ցերեկ տանջում է ինձ, կրծում հոգիս:

Նա մեր բոլոր հարցերին պատասխանում էր հանգիստ ու համբերատար: Նրա հարցերից պարզվեց, որ ձեռքերն ու ոտքերը չէին շարժվում, գլուխն ու սիրտը ցավում էր և, որ ամենակարևորն էր` նրա հետ էր նաև նրա սիրելի հայրը` Թոկմաջյան Արտավազդը, որն աշխատում էր ՙՄագնոն՚ գիտահետազոտական ինստիտուտում էլեկտրոնիկայի գծով որպես գիտական ռեկտորի վարիչ և հմուտ մասնագետ ինժեներ էր: Լիանային նա իր կյանքի գնով էր փրկել, իսկ մենք չկարողացանք պահպանել: Երբ փլատակներից հանեցինք թոռնիկիս` նա դադարեց խոսելուց, իսկ հիվանդանոցում երեք ժամ հետո հավերժ փակեց աչքերը, անջնջելի դառը կսկիծ պարգևելով հարազատներին և որդեկորույս մորը հավետ թողնելով արցունքի մեջ:

Մի±թե ճակատագիրը կարող էր այդքան դաժան ու անողորմ լինել:

Ի±նչ իմանայի, որ նրա կյանքի վերջին գարունը տերևաթափով էր սկսվել:

Չկա այլևս իմ սիրելի Լիանան, չկա նրա գրավիչ ու անմեղ ժպիտը: Անկատար մնացին նրա իղձերն ու երազանքները: Չէ± որ որոշել էր սովորել Լենինգրադի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որի համար իրեն չէր խնայում, ուսման առաջավոր էր, ինչպես միջնակարգ, այնպես էլ երաժշտական դպրոցում:

Հիվանդանոցում նրա մահն էին սգում Լենինգրադի բժշկական ակադեմիայից օգնության եկած բուժանձնակազմը, նրանք որ ոչ մի ջանք չխնայեցին Լիանային մահվան ճիրաններից խլելու: Արտաքուստ ոչ մի փոփոխություն չկար: Պարզվեց, որ ազոտն էր բարձրացել. ՙԱփսոս,-ասացին նրանք,-կարծես Մադոննա լինի, Մի±թե կմահանա...՚:

Իրոք. նրա փարթամ, արձակ մազերը, որ թափվել էին հոլանի ուսերին, սպիտակ ու անթերի դեմքն առանձին շուք էին տալիս նրան և նա նման էր տիրամոր, դեռ ավելին` ինչպես անվանում էին նրան նրա կենդանության օրոք` գեղեցկության թագուհու:

Խոր վշտով ու ցավով եմ հիշում իմ սիրելի թոռնիկի` իմ անգին Լիանայի մասին: Չեմ ուզում հավատալ, որ նա ընդմիշտ է հեռացել: Թվում է, ուր որ է դուռը կբացվի և կյանքով լիքը, ամոթխած ժպիտով ներս կմտնի նա և իր դիպուկ ու սուր հումորով ծիծաղ կսփռի շուրջ բոլորը: Սակայն, նրանից որպես սուրբ մասունք մնացին նրա բանաստեղծությունների տետրը, հումորի ստեղծագործությունները, ոսկե ձեռքերով պատրաստված մի քանի խաղալիքներ, թելերին շունչ տված գործվացքներ, ինչպես նաև օրագիրը, որտեղից պարզվեց, որ նա ամենաշատը սպիտակ վարդեր էր սիրում:

Սիրելիս ամեն անգամ շիրիմիդ այցի գալիս թվում է մի դաժան երազ է եղել այս դառն իրականությունը: Իմ աննման Լիանա վիրավոր սիրտս կամոքեմ քո պայծառ հիշատակով:

 

Եզրակացություն: Հ. Ս.-ն անամոք վիշտ է ապրում իր թոռնիկի համար: Բայց միևնույն ժամանակ ադապտացվում է և կարողանում է մխիթարել ինքն իրեն:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 285 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: