ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 01:19

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 19:00

Շինարարությունն իրականացրեց ՙԱտկոն՚ ընկերությունը, որն ավտոգնացքներով իրենց կոնստրուկցիաներ ու շինանյութեր էր մատակարարում:

Քուվեյթի հայկական գաղութում, որն ընդամենը 7 000 մարդուց էր բաղկացած, հանգանակության միջոցով հավաքվել էր 60 000 դինար` քառորդ մլն. դոլար: Մարդիկ տալիս էին այն ամենն, ինչ կարող էին: Իսկ բաղդադցի մի հայ, որ ոչինչ չուներ, վաճառքի էր հանել իր կնոջ զարդեղենն ու գումարն ուղարկել աղետյալներին, ասելով. ՙՄենք այստեղ կդիմանանք, Գյումրիում քույրերս ու եղբայրներս են մեռնում՚: Քուվեյթից Գյումրի հասած 40 տոննա բեռների մեջ կար նաև 10 ՙարհեստական երիկամ՚ սարքավորում: Բուլղարիայի հայերը աղետի առաջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստան ուղարկեցին 9, իսկ բեյրութահայերը` 3 ինքնաթիռ զանազան բեռներ: Աղետյալներին իրենց կարողությունների չափով օգնություն ցույց տվեցին նաև լիբանանցիները, շվեդացիները, իրանցիները, ուրուգվայցիները,  ֆրանսիացիները, սիրիացիները, ԱՄՆ-ն, արգենտինացիները, ավստրիացիները, կիպրոսցիները, շվեյցարացիները, Արաբական Միացյալ Էմիրաթը, Արևմտյան Բեռլինը և այլոք:

Շատերի հետ մեկտեղ աղետի գոտու բնակչությանը օգնություն են ցույց տվել նաև Լոս-Անջելեսից կանանց կողմից ստեղծված ՙSELENCHICEIN ARMENIAN՚ կազմակերպությունը: Այն շարունակվում է նաև մինչև այսօր, իսկ 1999 թվականին կազմել է 23 000 980 դոլար: Այս օգնությունը տրվում է անչափահաս երեխաներին:

Ավստրիայում կազմակերպվեց միջոցների հանգանակության կոմպանիա ՙԿուրիեր՚ թերթի նախաձեռնությամբ: Այդ գումարով էլ Գյումրիում կառուցվեց ՙԱվստրիական գյուղ՚ բնակելի համալիրը: Իսկ պատմական Կոտայքում արագորեն վեր խոյացան ՙՄանկական գյուղ՚ անվամբ նոր բնակավայրի շենքերը: Դա ընտանեկան մանկատուն է, որը ստեղծվել է ՙՍՈՍՔԻՆԴԵՐՏՈՐ՚ միջազգային կազմակերպության օգնությամբ: Մյունխենի ՙԱբնդցայտոնգ՚ թերթի բարեգործական միջոցները տրամադրվել են պրոտեզների պատրաստմանը: ՙՖինլանդիա-ԽՍՀՄ՚ բարեկամության ընկերության և արտասահմանյան երկրների բարեկամության ու մշակութային կապի խորհրդային ընկերությունների միությունը Սպիտակում կառուցել է 300 մահճակալանոց վերականգնողական բազմապրոֆիլ կենտրոն: Ապա Երևանին մոտ, չմտած քաղաք` Գ. Չաուշի պողոտայի վրա կառուցվել է մի վերականգնողական կենտրոն ևս, որը կոչվում է  ՄՎԿ` կարմիր խաչի միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոն: Այս կենտրոնի շինարարությունը սկսվել է 1991 թ.-ի ապրիլին և տևել է 18 ամիս: Այն սկսել է ժողովրդին ծառայել 1992 թ.-ի օգոստոսից: Այն բազմապրոֆիլ կենտրոն է ամբուլատոր և ստացիոնար ծառայություններով: Իր մեջ ներառում է ողնուղեղի և ողնաշարի վնասվածքների, ախտորոշման և բուժական պրոցեդուրաների կաբինետներ, ինչպես նաև ընդհանուր վերականգնողական կենտրոն: Մինչ օրս այնտեղ բոժվել են հազրավոր հիվանդներ և դեռ շատ երկար այն կծառայի մեր ժողովրդին: Այս վերականգնողական կենտրոնը մարդկությանը հայտնի է իր կարճ անվանմամբ` սոսկ ՙԿարմիր խաչ՚, քանզի կառուցվել է հանրահռչակ ՙԿարմիր խաչ՚-ի կազմապերպության կողմից: Եվ զուր չէ, որ այն կոչվում է միջազգային, քանզի այստեղ իրենց բուժումն են ստացել և ստանում ոչ միիայն հայեր, այլ նաև երկրի տսրբեր ծայրերից եկած հիվանդներ` վրացիներ, պարսիկներ, անգլիացիներ և այլ երկրների ներկայացուցիչներ:

ՄՎԿ-ի տնօրեն սկզբում եղել է Միհրան Նազարեթյանը, որն էլ բացում ու շարունակություն է տվել այս շնորհակալ գործին, ապա նրան փոխարինել է Մխիթար Էդուարդովիչ Մխիթարյանը, որը հավատարիմ մնալով կենտրոնի կոչմանը մեծ ջանքով շարունակել է իր նախորդի սկսածը և 2005 թ.-ին արժանացել ՙՖ. Նանսեն՚-ի անվան հուշամեդալին և ՙՄեծ մարդ՚ դափնեկրին: Իսկ այսօր այդ պատվարժան գործը շարունակում և տնօրենի պաշտոնը զբաղեցնում է նրա որդին` Ալեքսանդր Մխիթարի Մնացականյանը: Եվ կասկած չկա, որ նա իր նախորդներից հետ չի մնա և դեռ մի բան էլ առաջ կանցնի իր նոր պլաններով ու նախագծերով: Իսկ Գյումրիում վերականգնողական կենտրոն կառուցել են ամերիկացի մասնագետները` հիվանդանոցի և օրթոպեդիկ ինստիտուտի բազայի վրա:

Դժվար է գտնել մի երկիր, որի ժողովուրդն արձագանքած չլինի հայոց վշտին: Բոլորն էլ օգնել են, օգնել են` ինչով կարողացել են:

Դժվար էր հայրենի տունն ու տեղը թողնելն ու հեռանալը: Բայց հայը ե±րբ չի հեռացել: Այդ ե±րբ է եղել, որ նա բարգավաճ քաղաքներ կառուցի ու ինքն էլ վայելի: Մեկ բյուզանդացին ու պարսիկն է նրա շենշող կյանքն ավերել, մեկ արաբը, մեկ... Հետո եկավ առավել ահավորը` մարդկանց գլխին կախվեց յաթաղանը...Դիմանա±լ կլիներ. կոտորած, գաղթ, դեգերումներ: Հազիվ էր վերածել օտարի լուծը, թափառական հայը կրկին հայրենիք էր վերադարձել, կրկին կառուցել էր հայկական օջախը և ուզում էր վայելել, բայց այս անգամ էլ բնությունը շատ համարեց. մի քանի վայրկյանում ավերեց այն ամենն, ինչ ստեղծվել էր տասնամյակների ընթացքում: Եվ նորից ստիպված էր հեռանալ, բայց այս անգամ ոչ թե շենշող, այլ ավերված տներից: Հեռացավ, սակայն այս անգ ոչ պանդուխտի տեսքով...

 

18. Ս. Մովսիսյան

 

-Վերջին զանգ էր դպրոցներում: Ու ես հավատով սպասում էի, որ վարդերի փունջը ձեռքին տուն կգա դուստրս, ու մեր տունն առաջվա պես կլցվի ծաղիկների բույրով: Սպասում էի...

Բախտի չար դիպվածով աղետն անցավ նաև մեր շենքի վրայով ու նա չզգաց անգամ, թե քարե գերության մեջ ինչու տրորվեց նրա կյանքի ճերմակ ծաղիկը:

Ահա կգան նրա ընկերները, ՙկարմիր ու սպիտակ վարդեր կբերեն՚, որոնք այլևս չեն բուրի: Դրանք կցողվեն իմ` նրա մոր վշտի արցունքներով միայն: Ու տարին կգլորվի նոր տարվա վրա, բայց շանթահարված սիրտը մայրական նորից վիրավոր կմնա:

Կարոտ աչքերով վերստին կթափառեմ քո կյանքի քսան գարունների անդարձ ճանապարհին ու մտքով քեզ հետ կլինեմ, աղջիկս` Գայանե Ռոբերտի Մովսիսյան, քեզ հետ անցկացրած քաղցր ու անկրկնելի օրերի անուրջներում: Նորից կհիշեմ, թե ինչ ոգևորությամբ էիր նախապատրաստվում քո ամեն դասին, ինչպես նվիրված, սիրահարված էիր քո աշխատանքին ու քո դպրոցին: Ինչքան գոհ էիր, որ վայելում էիր գործընկերներիդ, աշակերտների ու ամբողջ գյուղի անկեղծ սերն ու հարգանքը: Եվ եթե չլիներ երկրաշարժը, հիմա ավարտած կլինեիր քո Պյուտագորսկի օտար լեզուների ինստիտուտը:

Ինչքան էիր սիրում ասմունքել Տերյանից, Մեծարենցից, Բայրոնից ու Բյորնսից: Հրաշք կլիներ, երբ քո բանաստեղծական տողերից բարձրանայիր ու սիրագորով փարվեիր մորդ, սրբեիր արտասվաթոր աչքերս ու քո լուսե ժպիտով ողողեիր լքված հոգուս տունը:

Երանի գայիր, տեսնեիր նաև վշտացած հորդ, քեզ այնքան սիրող, քեզ հետ այնքան կապված միակ եղբորդ, և գոնե մի պահ նորից միասին լինեինք: Մի վայրկյան կրկին ապրեինք անհետ կորած երջանկության գրկում:                                                                     

 

Եվ թող հոսեին մեր երջանկության արցունքները, ապա չար բախտը թող մեզ միասին այդպես էլ տաներ, հաներ ուր կուզեր:

 

Եզրակացություն: Ս. Մ.-ի վիշտը ծանր է, ոչինչ չի մեղմացնի այն:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 272 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: