ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 18.05.2024, 23:34

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:57

Շուրջ 700 000 աղետյալներ հաղթեցին մահին նորանոր ծնունդներով:

Աղետյալներին նաև դրամական օգնություն ցույց տրվեց. շատ կազմակերպություններ և անհատներ ուղարկեցին նույնիսկ իրենց վերջին կոպեկը: Բոլորի անունները հնարավոր չէ թվարկել, սակայն երկու հոգու մասին խոսել հնարավոր է.

Դրամական փոխանցման թերթիկի մի անկյունում Սախնո Դանկասը  Ակտյգինսկի մարզից գրում էր. ՙՍիրելի հայաստանցի իմ քույր ու եղբայրներ, ես ութ տարեկան եմ, ծնողներ չունեմ, որբ եմ մեծանում: Ախր շատ փոքր եմ, ոչնչով չեմ կարող ձեզ օգնել: Ինձ թվում էր, թե աշխարհում միայն ես ծնողներ չունեմ, Բայց, ավա¯խ, Հայաստանում ինձ նման շատ-շատերը գտնվեցին: Շատ կցանկանայի, որ Սպիտակում, Կիրովականում և Գյումրիում ապրող երեխաները գրեին ինձ: Այսքանը միայն, ուղարկում եմ իմ ամսական քսան ռուբլի նպաստը՚:

Իսկ հաջորդը Կալուգայի մարզի Մեշչովսկի շրջանի Ուրվան գյուղի ծերունազարդ Տամարա Սոլովյովան էր, որը ոչ մի անգամ Հայաստանում չի եղել, բայց փոխանցել է տարիների ընթացքում կոպեկ առ կոպեկ հավաքած իր երկու հազար ռուբլին և դա քիչ համարելով, ուղարկել է իր լավագույն զգեստը, և նույնիսկ բրտյա շորերը:

Ամերիկայի ՙՀայկական համագումար՚ կազմակերպությունը Հայաստանում ստեղծեց իր գրասենյակը և մտադիր էր կազմակերպել շինարարական բազա, որը սկզբում պիտի կառուցեր հավաքովի տնակներ, հետագայում` հյուրանոցներ, իսկ Սպիտակում` զոհվածների հիշատակին հուշարձան-տաճար: Աղետյալների համար օգնություն հանգանակվեց հռչակավոր երգիչ Շառլ Ազնավուրի ջանքերով. երկու ամսում 4.5 մլն. դրամ հագանակվեց: Ժորժ Կառավարենցը գրեց ՙՔեզ համար, Հայաստան՚ երգը, որը Փարիզում ձայնագրվեց էստրադայի և կինոյի 86 երգիչների և նույնքան էլ նվագողների մասնակցությամբ: Երգն անգլերեն լեզվով ձայնագրվեց Հոլիվուդում, 90 անվանի արվեստագետների կատարմանբ: Այն ձայնագրվել է նաև Իտալիայում: Ձայնասկավառակի եկամուտներն ուղարկվել են Հայաստան: Մեծ Բրիտանիան ևս իր օգնությունն ուղարկեց աղետի գոտի: Հայ կենտրոնի նախագահ Սիամանթո Կարապետյանն իր ժողովրդին նվիրեց 50 տնակ, որոնց վրա գրված էր. ՙՀայկենտրոն՚: Ս. Կարապետյանը նպատակ ուներ հայրենիքում շինարարական ծածկասալերի արտադրություն կաղմակերպել:

 

17. Արմենուհի Հարությունյան

 

-Եղբայրս` Բագրատ Լյովայի Հարությունյանը ծնվել էր 1979 թվականի հունվարի 2 ին: Սովորում էր Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում: Նա երկու տարեկան էր, երբ մահացավ հայրս: Երազում էր շուտ մեծանալ, եղբոր նման ամուսնացնել մեզ` իր երեք քույրերին և սփոփեր վշտից մորմոքված մեր հոգին: Դեկտեմբերի 3-ին իմ ծննդյան օրն էր, և մենք` երեք քույրերս ու նա, որոշեցինք ձայնագրվել, ու եղբայրս արտասանեց. ՙՄայրը նշում է ծնունդը որդու, իսկ որդին` չկա…՚: Այս տողերը նա հաճախ էր արտասանում, երևի գուշակել էր իր դառը ճակատագիրը:

Այս ամենից հետո եղբորս ձայնը մնաց որպես հուշ: Եվ չլրացավ նրա տաս տարին, որին մնացել էր ընդամենը մեկ ամիս: Եղբորս մահը ոչ միայն մեզ վշտացրեց, այլ նաև հարևաններին ու բարեկամներին:

 

Եզրակացություն: Ա. Հ.-ն ծանր է տանում եղբոր կորուստը: Նրա համար հատկապես ծանր է այն, որ եղբայը կարծես տելեպաթիայով1 զգացել էր իր մոտալուտ մահը:

 

Աղետի գոտու բնակչությանը մեծ օգնություն ցույց տվեցին նաև քաղաքակիրթ երկրների բժիշկներն ու հոգեբանները: Կազմակերպվեցին հոգեբան-մասնագետների խմբեր, որոնք տեղում զբաղվեցին բնակչության հոգեկան վիճակի բարելավման հարցերով, կազմակերպվեցին ու անցկացվեցին մեդիտացիայի բազում սեանսներ` փորձելով օգնել մարդկանց դուրս գալու սթրեսային վիճակից: Դանիայի հասարակական կազմակերպություններից մեկն իրենց երկրի ՙԺողովրդական օգնություն՚ բարեգործական օգնության միջոցով Գյումրիում կառուցեց Մանկական ավանը, որը ներառում էր 50-ից ավելի հավաքովի մեկ բնակարանանոց տնակներ, ինչպես նաև դպրոց բուժկետ, և կենցաղային զանազան կառույցներ:

 

1 Տելեպաթիա-ինտուիցիա, հեռազգայություն

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 353 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: