ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 18.05.2024, 21:46

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:56

Երբեք չի խամրում մարդկանց հիշողությունը: Քանզի հիշողությունը տեսողություն է, մի յուրահատուկ հոգևոր տեսողություն, հոգու աչք… Հիշողություն չունեցար, հոգու աչք չունեցար` կույր ես ու կույր: Իսկ դա ավելի վատթար կուրություն է, քան աչքի կուրությունը: Ավելի վատթար կուրություն: Առավել վատթար կուրություն:

Քանի հայը կա, ապրում է` այդ հիշողությունը կմնա նրա մեջ և նրա կյանքի ժամանակի մեջ: Այսպես կապրի հիշողությունը` մարդկային հոգու, ժողովրդի հոգու ոսկեփետուր թռչունը: Այն մեռնողների պաղ ու ցուրտ մահերից կչվի ու բնակություն կհաստատի ծնվող, աշխարհ եկողների տաք ու արևոտ ծնունդների մեջ…

Մարդիկ կմեռնեն, բայց նրանց հիշողությունը կապրի:

Աղետի օրերին աղետյալներին օգնություն ցույց տրվեց ոչ միայն օտարերկրացիների կողմից, այլ նաև տեղացիների կողմից. Ղափանի 300 հոգուց բաղկացած ջոկատը, Կամոյի 1 400 հոգանոց ջոկատը, Մարտունու  1 600 հոգուց, Արարատի 3 000 հոգուց, Աբովյանի 5 000 հոգուց և Արթիկի 2 000 հոգուց բաղկացած ջոկատները: Իսկ Երևանից եկած ջոկատներում ընդգրկված էին շուրջ 70 000 մարդ: Հանրապետության բուհերից գործում էին 34 ջոկատներ: Նման խմբեր կային Արտաշատից ու Հրազդանից, Սևանից ու Հոկտեմբերյանից, Էջմիածնից ու Բաղրամյանից, ապա մյուս շրջաններից:

Մեծ էր հայոց համազգային ողբը, բայց զարմանալի է մարդ արարածը: Նույնիսկ ողբերգության պահին, երբ հույսի նշույլ անգամ չկա, նա սխրանքներ է գործում, հերոսաում է: Քանի երեխա կզոհվեր, եթե Ախուրյանի շրջանի Մուսայելյանի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռ. Առաքելյանը մի քանի անգամ չվազեր երերացող դպրոցն ու դուրս չհաներ սովորողներին: Երբ Կիրովականը ցնցվեց, Խաչիկ Գարոյանը փորձեց որդուն փրկել: Սակայն վիթխարի ծածկասալերը փակեցին նրանց ճանապարհը: Հանկարծ հատակը ցած սահեց և Խաչիկը կախվեց գլուխն ի վայր: Կախվեց բայց պահեց որդուն և վեց ժամ այդպես մնաց մինչև, որ մարդիկ օգնության հասան: Նույն հրաշքով իր մեկուկես տարեկան դստերն է փրկել քսանութամյա Սուսաննա Արվաջյանը. մի ձեռքով նրան գրկած, մյուսով պանելի ձողից բռնած, նա այնքան մնաց, մինչև զինվորներն օգնության հասան և երկուսին էլ փրկեցին: Ինչ ջանքեր ասես, որ չթափեց Գյումրու թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Էմմա Հակոբյանը փլատակների տակ չորս ամսական դստերը կենդանի պահելու համար: Վիթխարի ծածկասալերի հարվածից նա ուշաթափվել էր, սթափվեց աղջկա լացից ու նրա ծարավը հագեցրեց իր մատի արյունով և հինգ օր, վեց ժամ, քառասուն րոպե քարե զնդանում պահեց նրան, մինչև երկուսին էլ գտան ու փրկեցին: Հոկտեմբերյանի մարզից եկած հայ ու եզդի երիտասարդներ Գասպար Հակոբյանը, Լևոն և Ղարիբ Բուդաղյանները, Ալիխան Աքվեյանը և Քյալաշ Ալոյանը երեք օր քարակույտերի դեմ կռիվ տվեցին և, ահազդու ծածկասալերի տակ մտնելով փրկեցին Մարինե անունով մի կնոջ և նրա դստերն ու իր մանկիկին: ՙՍանշին՚ տրեստի փրկարարական ջոկատը քառասունութ ժամ անընդհատ մաքառում էր հինգ հարկանի շենքի դժոխք-փլատակներից Անահիտ Էլչաջյանին փրկելու համար: ՙԵրքիմշին՚ տրեստի բետոնագործ Հենրիկ Պողոսյանը հաղթահարելով ահավոր դժվարությունը, 47 անգամ թափանցեց փլատակների տակ: Ամեն անգամ, երբ նոր մարդու էր դուրս հանում, թվում էր, թե հարազատի կյանքն էր փրկում ու նոր ոգևորությամբ կրկին սողսկում էր ցած և, մահվան աչքերին նայելով, այնտեղից խլում նորանոր աղետյալների: Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Բենուր Փաշայանը երկրաշարժի առաջին հարվածից սկսած շենքից անմիջապես դուրս հանեց իր սաներին, իսկ ինքը նկատելով պատերի երերունը, դուրս նետվեց պատուհանից և վնասեց ոտքը:

Թեպետ ավերակ դարձավ ծիծաղաշատ Գյումրին, բայց այդ ավերակների միջից, ինչպես նոր ՙշիվեր՚, նորից պիտի վերակառուցվեր այն: Վերակառուցվեր Ոսկեհատ Քոչարյանի, Կարինե Միլիտոսյանի, Վարդուհի Գրիգորյանի, Սիրվարդ Պապիկյանի, Նարինե Բաղդասրյանի և ուրիշ շատերի նորածին զավակների շնչով: Ընտանիքներում կորցրած հարազատների ողբին հաջորդեց նորածնի ճիչը. փրկարարների ջանքերով ավերակույտերից հանված Արմինե Խաչատրյանը նույն օրն էլ դուստր ունեցավ, որը կշարունակի հոր կիսատ մնացած կյանքը: Սպիտակցի Սեդա Վոլյան Ասատրյանը կորցնելով զավակներից մեկին, դեկտեմբերի տասներկուսին մյուսն ունեցավ: Միայն Գյումրիում աղետից մեկ ամիս հետո արդեն 62 երեխա էր ծնվել: Իսկ հյուսիսային մյուս շրջաններում այն հասել էր 298-ի: Աղետի վայրերից մեկնած ընտանիքները Երևանում ունեցան 74, Թբիլիսիում` 14, առողջարանում 21 երեխա:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 377 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: