ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 00:29

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:48

Որոնիր… Գտիր… Այդ օրերին բոլորի կարգախոսը միայն դա էր: Բայց մի±թե հեշտ էր դա անել: Երկրաշարժի ահռելի ցնցումից վնասվել էին 604 կմ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, 12 կամուրջ, անցուղի և թունել և էլեկտրագնացք, շարքից դուրս էր եկել ավելի քան 160 կմ կոնտակտային գիծ, ռադիոկապ, լոկոմոտիվային վագոններ, բեռնային և փակուղային տնտեսությունների մի շարք օբյեկտներ, որոշ կայարաններրի շենքեր և ծառայական-տեխնիկական շինություններ: 40 հատվածներում ավերվել ու ձախողվել էին 8 կմ ընդհանուր երկարությամբ երկաթգծի հողապատնեշն ու վերին կառուցվածքը: Նալբանդ կայարանի մոտ երկաթգծի 350 մետրանոց հատվածը 60 մ խորությամբ այնպես էր նստել, որ սարսափելի էր նույնիսկ նայելը: Իսկ ավտոմեքենաներից քանի-քանիսն էին դուրս եկել նորմալ ընթացքից ու խփել մայթերին, ծառերին, տներին` մնալով դղրդոցով փուլ եկող շենքերի փլատակների տակ:

Աղետի գոտում վնասավել էր 324 ակումբ, 370 գրադարան, թանգարանի 12 շենք, 37 կինոթատրոն: Իսկ դպրոցները±. 325 միջնակարգ, երաժշտական ու գեղարվեստական, 245 մանկական հաստատություններից մեծ մասը փուլ էր եկել անմեղ երեխաների գլխին: Անգութ երկրաշարժը սեփական քրտինքով ստեղծածը շատ համարեց հայի համար:

Կործանարար աղետի պատճառով Հայաստանը ստացել էր արտասովոր երկարությամբ ճեղքվածք: Ակադեմիկոս Ն. Վ. Լավերովի գնահատմամբ այն հասնում էր 45 50 կմ-ի: Վիթխարի էր նրա էներգիան, այնքան վիթխարի, որ տուժեցին նույնիսկ էպիկենտրոնից շատ հեռու գտնվող շքեղազարդ Երևանի որոշ շենքեր: Այն ցնցեց ոչ միայն ամբողջ Հայաստանն, այլև Վրաստանի ու Ադրբեջանի մի մասը, Դաղստանի և Չեչենոինգուշական ինքնավար հանրապետությունները: Էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակից մի քիչ հյուսիս, իսկ հիպոկենտրոնի գոտին` Բազումի լեռնանցքի տարածքում:

Հազարամյակներ շարունակ, երկրագնդի տարբեր անկյուններում, միշտ էլ եղել են երկրաշարժեր, բայց այսպիսի հզոր` բնավ: Քիչ չէր. Սպիտակում հասել էր 9-10 բալի, Գյումրիում` 8-9, իսկ Կիրովականում ` 8 բալի: Շուրջ 3 000 կմ տարածությունում երկիրը ցնցվել էր 6 բալ հզորությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում Լենինականում ավերվեց և կիսափուլ դարձավ  774 շինություն, Սպիտակում հողին հավասարվեցին լրիվ բնակելի շենքերն ու տները,  գործարաններն ու ֆաբրիկաները, Կիրովականում` 8 000 բնակարան, Ստեփանավանում 3 տասնյակ բարձրահարկ շենք, 2 500 տուն: Հատկապես տուժեցին Ախուրյանն ու Գուգարքը, Արագածն ու Անին, Թումանյանն ու Արթիկը, Ապարանն ու Կալինինոն, մի խոսքով`  21 քաղաք ու շրջկենտրոն  342 գյուղ: Անօթևան  մնացին 514 000 մարդ` նյութական ու հոգևոր օժանդակության կարիք ունեցողներ:

Իսկ ինչպե±ս շենքերը դիմանային այս ցնցումներին, երբ շինարարներն անխղճությամբ էին կառուցել, մանավանդ` սեյսմիկ գոտում: Եվ ամեն տեսակ վերահսկողները, անգամ պետական մեծադղորդ հանձնաժողովներն աչք էին փակել նրանց խոտանի առջև: Փաստ է, որ վերջին տասնամյակում կառուցած համարյա բոլոր նորակառույցները փլվեցին, իսկ այն շենքերը, որ համարվում էին վթարային, կանգուն մնացին: Դրա լավագույն օրինակ է Գյումրու հին հիվանդանոցը. քանի որ այն համարվում էր վթարային, հիվանդանոցի հանրույթն իր լրիվ սարքավորումներով տեղափոխվել էր նորակառույցը, որն առաջին իսկ հարվածից փուլ եկավ, իսկ վթարայինը մնաց կանգուն, կրկին ծառայելով իրենից հրաժարվողներին:

Երկրաշարժի ուսումնասիրման և կանխորոշման ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ Վիկտոր Սոլոնենկոյի նոր մեթոդը որդեգրեցին ոչ միայն ամբողջ երկրի, այլև ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի, Բուլղարիայի և Հարավսլավիայի գիտնականները, սակայն նույնը չարեցին հայ գիտնականներն ու մասնագետները: Իսկ 1986 թվականին հանրապետությանն էր հանձնվել Սպիտակ, Գյումրի, Կիրովական, հատվածում առաջիկա 8 բալանոց հավանական երկրաշարժի մասին տեղեկանք, որտեղ պահանջվում էր ամրացնել շինությունները, նույնիսկ պիտի ապամոնտաժվեր առավել վտանգավորները: 1987 թվականին այդ տվյալները ճշգրտվեցին և ուղարկվեցին ՀԽՍՀ գիտությունների ակադեմիա: Բայց ցավոք ո±վ էր հավատում, որ երկրաշարժ կլինի, այն էլ այդպիսի հզորությամբ: Իսկ անտարբերությու±նը, մարդկանց ճակատագրի նկատմամբ անհոգ վերաբերմու±նքը…

Երկիրն այդ հզոր ցնցումը քիչ համարեց: Այն միշտ սարսափի մեջ էր պահում մարդկանց: Առաջին ամիսներին հազարավոր ցնցումներ գրանցվեցին. 1988 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 810-ին երկրաշարժի հզորությունը հասավ 6.5 բալի, հաջորդ տարվա հունվարի 4-ին, ժամը` 1130 ին` 7 բալի: Միայն հունվարի 8-ից մինչև 12-ը գրանցվեց քսանութ երկրաշարժ, որոնցից մի քանիսն ունեին 5 և 6.5 բալ հզորություն: Փետրվարի 19 ին Սպիտակում տեղի ունեցած նոր երկրացնցումներն ունեին 4.5-5.5 բալ, Ստեփանավանում` 4-4.5, փետրվարի քսանչորսին Կիրովականում`  6,  Սպիտակում 5 բալ ուժգնություն: Փետրվարի երկրաշարժից երկաթուղու աջ ու ձախ կողմեր թափվեցին տասնյակ վագոններ:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 325 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: