ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 01:40

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:39

13. ?

 

-Հովհաննես Ռուբիկի Խաչատրյանն ուրախ, ժպտերես տղա էր: Սիրված էր ընկերների և ուսուցիչների կողմից, չնայած, որ դասերին խիստ աշխույժ էր պահում իրեն և հաճախ ՙարժանանում՚ ուսուցիչների դիտողություններին: Ստացվեց այնպես, որ նա հիվանդացավ և հինգ օր դասի չգնած: Դեկտեմբերի 7-ին, երբ արդեն իրեն լավ էր զգում, մեր համոզմամբ գնաց դասի: Նա սովորում էր Ղարիբջանյանի անվան թիվ 9 դպրոցում, որը չդիմացավ երկրաշարժի ահեղ ցնցումներին և փլվեց: Սակայն Հովիկը կենդանի էր: Արտաքուստ կարծես ոչինչ չկար: Բայց պարզվեց, որ երկու ոտքն էլ կոտրված է: Նրան հասցրեցին հիվանդանոց, որտեղ նա նույնիսկ կատակեց: Թե° Ղուկասյանի, թե° Ախալքալակի հիվանդանոցներում, որտեղ առաջին օգնությունը ցույց տվեցին պատանուն, նա իրեն իսկական տղամարդու պես պահեց, իր ամուր կամքով դիմանալով ցավեցնող վիրակապերին: Հետո տեղի բժիշկների հորդորանքով նրան տեղափոխեցին Թբիլիսի` ավելի որակյալ մասնագետների կողմից քննվելու համար: Այստեղ ծնողներին հուսադրեցին, թե իբր ամեն ինչ լավ կլինի: Իսկ հաջորդ օրը ծնողները վերջապես հանգստացած, որ իրենց տղայի վիճակն արդեն լավ է, գնացին նրան տեսության և… իմացան իրենց տղայի մահվան բոթը. ՙԱզոտը բարձրացավ՚… Ցավով նկատեցին բժիշկները:

Տասնչորսամյա Հովիկն իր մահկանացուն կնքեց դեկտեմբերի տասին: Նրա վերջին բառերն էին. ՙՊապային կանչեք, բան ունեմ հայտնելու…՚: Այդպես էլ հայրը չիմացավ որդու պատգամը:

 

Երկրաշարժի զոհերը բազում են, և շատ լսելով նրանց մասին ու ականատես լինելով այդ ամենին, ողբալու համար կարծես արտասուք էլ չկա: Սակայն անտարբեր լինել կամ սովորականի պես ընդունել այս հրաշք պատանու մահը, հնարավոր չէ, չէ± որ նա կարող էր և իրավունք ուներ այսօր կենդանի լինելու…

1991 թվականին Երևանում արձանագրություն էր ստորագրվել, որի համաձայն իտալական ՙԷնի՚ կոնցեռնը պիտի կառուցեր պոլիկլինիկա` օրական վեց հարյուր այցելու ընդունելու կարողությամբ: Դա իտալական կոնցեռնի անհատական նվերն էր լենինականցիներին: Իտալացի ՙԻնսո՚ ֆիրմայի շինարարները հիսունից յոթանասուն հոգի էին, որոնք պոլիկլինիկան շահագործման պիտի հանձնեին մեկ տարում, ՙԷնի՚ կոնցեռնի միջազգային հարաբերությունների վարչական բաժնի պետի տեղակալ Ադրիանա Սալվանիի նախաձեռնությամբ: Այն կառուցվեց արագ տեմպերով և վաղուց ի վեր աւդեն սպասարկում է իր հիվանդներին:

14. Ա. Գարեգինյան

 

-Ասում են ճակատագիր չկա, չկա նաև նախազգացում…Դե եկ ու երեսունմեկամյա Նոյեմի ծնողներին ու հարազատներին բաժին հասած ողբերգությունից հետո մտածիր նույնը` չես կարող… Նոյեմ Շավարշի Սարգսյանի կյանքի ոչ մեկ, ոչ երկու, այլ երևի բոլոր կարևոր դրվագներն իրենց դառը ճակատագրով հակառակն են ապացուցում… Եվ զարմանալ կարելի է, թե` դաժան, այդքա±ն էլ դաժան ու անողորմ… Այո°, մի±թե ճակատագիրրը կարող է այդքան դաժան ու անողորմ գտնվել մի մարդու նկատմամբ, նրան վերցնել իր չար աչքի ուղիղ նշանի տակ…

Նոյեմը (ծնված 1957 թվականի հունիսի երեքին) սովորել և ավարտել է Հակոբ Հակոբյանի անվան (թիվ 7) միջնակարգ դպրոցը գերազանցությամբ: Շատ էր ուզում նվիրվել աշխարհի ամենամարդասիրական աշխատանքին` բժիշկ դառնալ: Նա ուզում էր դառնալ լավ, իսկական և գիտելիք ունեցող բժիշկ, որոնք ճիշտ են ախտորոշում հիվանդներին ու մինչև անգամ փրկում են մահվան ճիրաններից… Սակայն չստացվեց, և 1977 թվականին ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտի նախապատրաստական բաժինը: Հաջորդ տարի նա արդեն սննդի արդյունաբերության տեխնալոգիա բաժնի ուսանողուհի էր: Նոյեմը միջահասակ, շագանակագույն աչքերով, մեղմ շիկավուն վարսերով աղջիկ էր: Նա արտառոց աշխատասեր էր, հյուրասեր, ժպտերես և ծիծաղկոտ: Անչափ էր սիրում երգն ու երժշտությունը: Պոլիտեխնիկական ինստիտում հինգ տարի ուսանելուց հետո աշխատանքի անցավ Գերցենի փողոցի հարևանությամբ գտնվող նորակառույց սննդի կոմբինատում որպես լաբորանտ:

Նոյեմն ամուսնանալու էր… Վերջին ամսվա ընթացքում, չգիտես ինչու, շատ տխուր էր: Այդ բանը նույնիսկ հարազատներն էին նկատել և նրանց այն հարցին, թե գուցե չի± ուզում տղային, նա խուսափողական պատասխան էր. տվել. ՙՉէ, դա չէ պատճառը, պարզապես տխուր եմ՚, բայց իր ընկերներից ոմանց էլ ասել էր հետևյալը. ՙԻնձ թվում է, թե ես իմ ուրախության օրը չեմ հասնի, ինձ հետ մի վատ բան կլինի…՚:

Նշանադրության հանդեսը նախատեսված էր դեկտեմբրի երեքին: Իսկ Հայաստանի իրադրությունը խառն էր: Նոյեմի հարազատները մտածեցին ժողովրդի սրտի հետ գնալ և նշանադրությունը հետաձգեցին ու նշանակեցին դեկտեմբերի տասին, սակայն, քանի որ հուզումները շարունակվում էին այս անգամ էլ կրկին փոխեցին նշանադրության օրը և որոշեցին ստույգ օրը` դեկտեմբերի 17-ին, ժամը 1600-ին:

Դեկտեմբերի 7-ի մառախլապատ առավոտն ամենակուլ հրեշի նման էր` դաժան դաժան…

Նոյեմի մայրն, իբրև ականատես, պատմում է, որ այդ օրը Նոյեմը տանից դուրս գալուց առաջ հետ է դարձել, հրաժեշտ տվող հայացքով նայել տանը: Ահեղ տարերքը վրա հասավ, երբ նա սննդի կոմբինատի երկհարկանի շենքի երկրորդ հարկում էր: Անունն էլ` նորակառույց էր: Նորակառույց էր, բայց կառույցի հեղինակները չէին ունեցել ամենակարևորը` խիղճ… Շենքը թափով երերաց, և ամեն ինչ կորավ փոշու ու փլվածքների տակ:

-Նոյե¯մ, Նոյե¯մ,- նրա փլված աշխատատեղի մոտ գոռում էին հարազատները: Աղետից երեք, չորս ժամ էր անցել, երբ գտան Նոյեմին` աղջիկը խուլ արձագանքեց և մոտ տասնհինգ բժիշկներ շրջապատեցին նրան, մեքենայի մոտ զննեցին, ապա տարան ռենտգենյան ստուգման: Կոտրվածք չուներ: Բժիշկներն էլ իրենց հերթին հավաստիացրեցին, որ անգամ ներքին արյունահոսություն չկա, մինչդեռ…

-Դեկտեմբերի 13-ին, ժամը 1800-ին վիրահատություն սկսվեց: Հայ բժիշկները դուրս եկան վիրահատարանից և տեղեկացրին, որ վիճակն անհույս է…

Դեկտեմբերի 17-ին, ժամը 1600-ին Նոյեմի հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ծանոթները հրաժեշտ էին տալիս նրան: Վշտի, աղետի հետևանք հանդիսացող համընդհանուր շոգի մեջ չէին նկատել, որ ճակատագրի չար զուգադիպությամբ հուղարկավորության օրն ու ժամը համընկել էր նշանադրության օրվան ու ժամին: Միայն մի պատահականությամբ Նոյեմի հուղարկավորությունը տարբերվեց մյուսներից. Լենինականում այդ օրերին ծաղիկ չէր ճարվում, բայց նրա հարազատները, որոնք պիտի գային մասնակցելու իր նշանադրությանը, ծաղիկներ բերեցին Երևանից:

Դաժան աղետից տարիներ են անցել, բայց նրա հարազատները, մինչև անգամ փեսացուն` Շոթան, որ չհասցրեց նշանած դառնալ, ոչ մի կերպ չեն կարողանում խլացնել իրենց վիշտը, որը չսպիացող վերք է կարծես` արնակարմիր ու երբեք-երբեք չթառամող մի ծաղիկ…

 

Ի±նչ է սա. բախտի քմահաճու±յք, կյանքի չար կատա±կ, թե± պարզապես դաժան ճակատագիր… Այո°, ճակատագրի դաժան նշանառություն…

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 297 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: