ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 02:07

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:37

Չարաբաստիկ աղետի օրերին բազմաթիվ նամակներ էին ստացվում ՙԲանվոր՚ թերթի հասցեով: Գրում էին երկրի տարբեր ծայրերից, տարբեր էին նամակագիրները, բայց նույնն էր նամակների բովանդակությունը: Հայաստանին ձեռք մեկնելու պատրաստ էին բոլորը` մեծից փոքր…

Ահա մի նամակ, որին նայելիս զգացվում էր, որ նամակագիրն առաջին կամ երկրորդ դասարանցի երեխա էր, քանի որ ձեռագիրն անվարժ էր: Բայց այդ անվարժ տողերի մեջ կար անհուն ջերմություն, մանկական հոգու գորով ու զուլալություն.

ՙԲարև լենինականցի տղաներին և աղջիկներին: Մենք լսեցինք ձեզ պատահած ծանր դժբախտության մասին, և ես շատ եմ ցավում ձեզ համար: Ես յոթ տարեկան եմ, սովորում եմ երկրորդ դասարանում, եթե ձեզանից որևէ մեկը կցանկանա ինձ հետ ընկերություն անել, ապա թող գա մեր տուն, իսկ եթե կցանկանա, թող մնա մեզ մոտ: մայրս համաձայն է: Ես ունեմ երկու եղբայր և քույր, մեր տունը սեփական տուն է: Ես շատ կցանկանամ ընկերություն անել ձեզանից որևէ մեկի հետ: գրեք մեզ, սպասում ենք…

Իմ հասցեն է. 356010, Ստավրոպոլի երկրամաս, քաղաք Նովոալեքսանդրովսկ, Կալինինի փողոց 95: Անժելիկա Մաշկոչա՚:

Ապա նույն անվարժ ձեռքը նկարել էր արև… Կարծես ցանկանալով արևի լույս ու ջերմություն հաղորդել բոլոր այն երեխաներին, ովքեր երկար ժամանակ գամված էին հիվանդանոցային մահճակալներին, կորցրել էին հարազատներին ու մոտիկներին, և ովքեր ապրել էին երկրաշարժի աղետալի սարսափը:

Կարծում եմ Անժելիկային պատասխանող եղել է: Նա, ով շնորհակալ է   ու շոյված այս անմեղ փոքրիկի  ուղարկած անվարժ արևի լույսից ու ջերմությունից:

 

12. Լեյտենանտ Յուրի Կոնյուխով

 

-Ես Վիտեբսկ քաղաքի բնակիչ եմ, այստեղ` ծառայող: Այդ դժոխային օրը ես քաղաքի հիվանդանոցներից մեկում էի` բուժում էի ընդունում: Ես մի քանի զինվորների և հրամանատարների հետ դրսում էի, երբ տեսանք, որ դիմացի դպրոցը դանդաղորեն փլվեց, երեք հարքն էլ կիսով չափ գետնին հավասարվեց: Առանց երկար մտածելու նետվեցինք օգնության: Բոլորս էլ արագորեն դուրս էինք հանում վիրավոր երեխաներին: Շուրջ տաս անգամ կարողացա ներս մտնել կիսափուլ շենքը: Երկրորդ ցնցման ժամանակ ես փլատակների մեջ էի և ես նույնպես մնացի փլատակների տակ:

Պատմում է նրա բժիշկը` Կ. Պետրոսյանը.

-Երբ Կոնյուխովին տեղափոխեցին մեզ մոտ` ծանր վիճակում էր. ձեռքերի և ոտքերի կոտրվածքներ, ճեղքվածքներ կոնքազդրային ոսկորների շրջանում: Պետք էր անմիջապես վիրահատել, և փառք աստծո հիմա ամեն ինչ նորմալ է:

 

Եզրակացություն: Յ. Կ-ն սխրանք է կատարել վտանքի ենթարկելով սեփական կյանքը: Եվ չնայած իր ծանր վիճակին, նա բժիշկ Պետրոսյանի հետ համատեղ կյանքի և մահու կռիվ է մղել և հաղթել է մահին:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 327 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: