ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Կիրակի, 19.05.2024, 01:40

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:36

Եվ աղետի հրամայականով 1989 թվականի դեկտեմբերի 1-ից սկսեց գործել ֆրանսիացիների MSF ԲԱՍ` ՙԲժիշկներ առանց սահմանի՚ կազմակերպությունը, որը ցույց էր տալիս հոգեբանական տարբեր օգնություններ: Այս կազմակերպությանը դիմում էին անձինք, որոնք ունեին բազմազան պրոբլեմներ` վարքի շեղումներ, հետաղետյան տարբեր ֆոբիաներ2, գիշերային անքնություն և ուրիշ շատ խնդիրներ: Այս կազմակերպությունը ղեկավարում էր Փարիզի համալսարանի պրոֆեսոր Մարի-Ռոզ Մորոն: Նույն թվականի օգոստոսից 18 ամիս Ֆրանսիայում դասընթացներ կազմակերպվեց, Հայաստանում հոգեբանական կենտրոն ստեղծելու համար: MSF ԲԱՍ կազմակերպությունն իր աշխատանքը շարունակեց մինչև 1991 թվականի հուլիսի 1-ը, ապա միջոցներ ձեռք առնվեցին ավելի կայուն կենտրոն ստեղծելու համար: Եվ 1992 թվականից այն դարձավ Գյումրու ՙՀուսո փարոս՚ կենտրոնի մասնաճյուղը, այդ ժամանակ էր, որ աղետի գոտի այցելեց Գերմանիայի ՙԴիակոնիչես վերկ՚ կազմակերպությունը, որից հետո 1994 թվականի օգոստոսին այս կազմակերպությունների կողմից պետական կարգավիճակ ստանալով, 1995 թվականի հուլիսի 1-ից լրիվ ինքնուրույն մի հոգեբանական կենտրոն ստեղծվեց, որն անվանվեց ՙՆարեկ՚ հոգեբանական կենտրոն: Այն մինչ օրս էլ գործում է, և որի տնօրենը ստեղծման օրից մինչև այսօր Արմինե Գմյուր-Կարապետյանն է:

Իսկ ինչու± կենտրոնն անվանվեց ՙՆարեկ՚:

Քանի որ հնուց ի վեր հայ ժողովրդի մեջ գոյություն ունի այն հավատը, թե եթե Նարեկ գիրքը դրվի հիվանդի բարձի տակ, ապա նա անպայման կլավանա: Իսկ այսօր սույն հոգեբանական կենտրոնը կոչված է հենց դրա համար:

  1. Նարեկ՚ հոգեբանական կենտրոնը համլրված է լավագույն մասնագետնրով: Այստեղ յուրաքանչյուր ոք, ամեն մի այցելուի հետ, կախված նրա տարիքից և պրոբլեմից, անցկացնում է հետևյալ թերապիաները.

 

  1. Խմբային թերապիա
  2. Անհատական թերապիա
  3. Ընտանեկան թերապիա
  4. Ռելաքսացիա3:

 

Իր ստեղծման օրից մինչև այսօր կենտրոնն ունեցել է հազարավոր այցելուներ, որոնց հոգեկան ներաշխարհում երկրաշարժի պատճառով տարբեր պրոբլեմներ էին առաջացել:

Կենտրոնը 1995 թվականի մարտին մասնակցել է մի կոնֆերանսի, որը կայացել է տեղում և որին ներկա են եղել Ստեփանակերտից եկած Արցախի ու Հայաստանի 70-ից ավել հոգեբաբաններ: Կոնֆերանսի թեման էր ՙԵրեխաների հոգեվերլուծությունն ի դեմս աղետների և պատերազմների՚, իսկ նույն թվականի սեպտեմբերի կոնֆերանսի թեման էր ՙԵրեխայի հոգու պաշտպանությունը մանկուց մինչև յոթ տարեկանը՚: ՙՆարեկ՚ հոգեբանական կենտրոնը  միշտ պահպանել է իր դերն ու դիրքը ոչ միայն Հայաստանում ու Գյումրիում, այլ նաև որիշ երկրներում: Ով մտել Է Գյումրու ՙՆարեկ՚ հոգեբանական կենտրոն, դուրս է եկել գոհ, դրական արդյունքներով և ժպիտը` դեմքին: Որի համար շնորհակալություն Ֆրանսիայի MSF ԲԱՍ` ՙԲժիշկներ առանց սահմանի՚ կազմակերպությանը և ՙՆարեկ՚ հոգեբանական կենտրոնի ողջ հանրույթին, հանձինս տնօրեն Արմինե Գմյուր Կարապետյանին:

 

2 Ֆոբիա-վախ

3 Ռելաքսացիա-նյարդերի թուլացում

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 276 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: