ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 18.05.2024, 21:46

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:34

11. Լիլիթ Գևորգի Օյնոյան

 

-Ես և եղբայրս` Արմանը տանն էինք և պատրաստվում էինք երկրորդ հերթ դասի գնալու: Ցնցումների ժամանակ չկարողացանք դուրս վազել և երեք օր մնացինք փլատակների տակ: Այդ ընթացքում նա ինձ հետ խոսում էր, որ ես չհուսահատվեմ.

-Լիլիթ չվախենաս, ես զգում եմ, որ հայրիկը մեզ անպայման կգտնի:

-Արման ի±նչ ես անում:

-Ոտքերս չեմ կարող շարժել…

-Արման սոված եմ ու ջուր եմ ուզում:

-Դիմացի°ր… Ենթադրենք Արցախի համար հացադուլ ենք հայտարարել:

-Կարո±ղ է թուրքերն են հարձակվել մեր քաղաքի վրա:

-Ո°չ, սա շատ ուժեղ երկրաշարժ էր: Շենքը, որ լավ սարքած լիներ, չէր փլվի… Ճապոնիայում երկրաշարժեր միշտ է լինում, բայց ոչ մի շենք չի փլվում…

Երեք օր հետո Սիսիանից եկած փրկարարները երկուսիս էլ ողջ հանեցին: Երբ եղբորս հանում էին փլատակների տակից, նա ստիպեց, որ առաջինն ինձ հանեն, ապա նոր իրեն: Հետո Արմանին տեղափոխեցին Երևանի երրորդ մանկական հիվանդանոց… Անդամահատեցին աջ ոտքը … Սակայն չդիմացավ…

Նա ծնվել էր Լենինականում, 1977 թվականի մայիսի 9-ին: Սովորում էր տեղի 23-րդ դպրոցի հինգերորդ դասարանում: Գերազանցիկ էր, բայց նրա տարերքը նկարչությունն էր, և նկարչության ուսուցչուհու խոսքերով եղբայրս ապագա մեծ նկարիչ էր:

 

Եզրակացություն: Լ. Օ.-ն խոր վիշտ է ապրում լրիվ անմեղ զոհ դարձած եղբոր համար: Նա սրտի ցավով էր խոսում, չէ± որ իր եղբայրը երեք օր շարունակ մաքառել էր մահվան դեմ ու դեռ իրեն էլ հուսադրել էր, և նա կարող էր ապրել…

 

Իսկապե'ս. երկրաշարժը` երկրաշարժ, Բայց, եթե շենքերն ամուր լինեին, զոհերի թիվն էլ քիչ կլիներ, ինչպես ասել էր փոքրիկ Արմանը: Ու դրա համար ու±մ մեղադրել. իհարկե մեր ՙվարպետ՚ շինարարներին, որոնք կամա, թե ակամա իրենց իսկ ձեռքով կործանեցին իրենց հայրենի քաղաքը` մարդաշատ ու ծաղիկների այգեստան Գյումրին: Կարգախոսը դարձնելով. ՙԱրագ, արագ, և որակով՚ միտքը, իրար հետևի շենքեր էին հանձնում և պարգևատրվում ու գովեստի խոսքեր ստանում: Իսկ ՙավելացած՚ քարը, ավազը, բետոնն ու ցեմենտն արագ վերանում էր կամ չէր ավելանում կամ էլ ավելանալու փոխարեն պակասում էր: Այդ ինչպե±ս. բացատրությունը միակն էր. գյումրեցի ՙջանասեր, վարպետ՚ շինարարները տառացիորեն ՙկերել էին՚ շինանյութը: Եվ արդյունքը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերն էին: Երկրաշարժը` երկրաշարժ, աղետն` աղետ, բայց շինարարները դեռ պիտի պատասխան տան, պատասխան տան գոնե իրենց խղճի դեմ, եթե ոչ օրենքի: Քանզի զոհերի մի մասի, եթե ոչ շատ-շատերի, խիղճն իրենց վզին է:

Տարիներ են անցել, ու այսօր ծաղկում է Գյումրին, կրկին շենքեր են կառուցվում, բայց ո±վ կվստահեցնի, որ այսօր էլ նույնը չի կատարվում:  Կրկին շենքեր են կիսատ մնում, իսկ պատճառաբանությունը միակն է. շինանյութի սղությունը: Բայց ինչու±, գյումրեցին ումի±ց է վատ կամ պակաս, բա°վ է սիրելի շինարարներ… Ու±ր է բնիկ գյումրեցու թասիբը, ու±ր են մեր ղեկավարները, մի±թե այստեղ միայն աթոռի կռիվ է, մի±թե ճիշտ է հետևյալ կարգախոսը. ՙԻնձանից հետո` ջրհեղեղ՚:

Ուշքի եկեք, արթնացեք ու կտեսնեք, որ մինչև այսօր օտարն է մեզ օգնել, մեզ համար սարքել բազում շենքեր, դպրոցներ ու մանկապարտեզներ: Ժամանակն է, որ հույսերդ դնեք ձեր վրա, և այլևս չնայեք օտարների ձեռքը: Այսօր մե°նք պիտի կառուցենք մեր քաղաքը, բայց ոչ թե կարգախոսերով, այլ` խղճի խայթով, և ամեն շաղախի հետ պիտի շաղախել մեր խիղճը, քրտինքն ու արդարությունը, որ ավելի ամուր լինի վերածնունդ ապրող Գյումրու շենքերը և, որ այլևս ոչ մի երկրաշարժ չկարողանա քանդել դրանք ու չխլի անմեղ կյանքեր: 

Երկրաշարժից հետո քաղաքը համալրվեց մասնագետ-հոգեբաններով, որոնք մինչև այսօր էլ էմպաթիայի1 մեջ են մտնում աղետյալների հետ: Նրանք, խմբվելով մի հարկի տակ, ստեղծեցին հոգեբանական կենտրոն: Որի նպատակն էր ուսումնասիրել աղետի գոտու մարդկանց, վեր հանել նրանց պրոբլեմները և թափանցելով յուրաքանչյուրի ներաշխարհը, մեղմացնել ցավն ու վիշտը, սատար կանգնել բուժման ու օգնության կարիք ունեցող բոլոր աղետյալներին:

 

1 Էմպաթիա-ապրումակցում

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 670 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: