ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 29.03.2024, 04:24

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:32

7.   Ռուբեն Պետրոսյան, հայրենական պատերազմի հաշմանդամ

 

-Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Կովկասյան լեռներից մինչև Բեռլին անցել եմ դիակների վրայով և արյան միջով, սակայն ոչ մի անգամ իմ աչքերը չեն արցունքոտվել: Բայց Հայաստանում տեղի ունեցածի մասին լսելով, լաց եղա:

 

Եզրակացություն: Ռ. Պ.-ն Հայրենական պատերազմի մասնակից և հաշմանդամ լինելով, սեփական աչքերով տեսել է ամեն տեսակի ոճրագործություն, սակայն այս աղետից ավելի է ազտված:

 

8. Ա. Նովոմինսկի

 

-Զինվորական բժիշկ եմ` թոշակառու: Ես ևս իմ օգնությունն եմ առաջարկում: Իմ հասցեն է` Կուրսկ, Լենինյան կոմերիտմիության պողոտա, թիվ 111, բն. 91:

(գրառումները կատարվել են 1988 թվականի դեկտեմբերի 9-ին):

 

Եզրակացություն: Ա. Ն.-ն Զինվորական բժիշկ է եղել, հիմա թոշակառու և հաշմանդամ, բայց չի զլանում իրեն կրկին նվիրել իր մասնագիտությանը և օգնել իր տուժած բարեկամներին:

 

9. Միրաժիլ Վերժբա (Վոլգոգրադ), լրագրող

 

-Բոլորիս էլ ցնցել էր աղետալի լուրը: Նույն թվականի գարնանն էի Հայաստանում եղել և տեսել էի արդյունաբերության համար դուրս եկած կուռ շարքերով մարդկանց: Իսկ հիմա մեկիկ-մեկիկ փորձում եմ հիշողությանս մեջ վերականգնել այդ դեմքերը: Նրանցից շատերը հիմա երևի չկան… Ընդունեք մեր խորին ցավակցությունները: Մենք ձեզ հետ ենք սիրելի Հայաստանցի քույրեր ու եղբայրներ:

 

Եզրակացություն: Մ. Վ.-ն այս ողբերգության պատճառով սթրեսի մեջ է, քանզի նա ընդամենը մի քանի ամիս առաջ է եղել Հայաստանում, տեսել է այն մարդաշատ ու ծաղկաշատ: Իսկ հիմա գերակշռողը փլատակներն են և շուրջ բոլորն անմեղ զոհեր ու հաշմանդամներ:

 

Ինչ ուզում ես խոսիր, ժպտա, ուրախացիր, ծիծաղիր, միևնույնն է` էլի զրույցիդ թեման կանգ կառնի երկրաշարժի վրա: Եվ կրկին հիշողություններ, հիշողություններ, հիշողություններ, անվերջ հիշողություններ…

Չար աղետին կուլ գնացին Լենինականի գրողների միության բաժանմունքը, ՙԲնվոր՚ թերթի խմբագրությունը, ՙԼենինականյան կյանք՚ ռադիոհաղորդումների խմբագրությունը: Այդ խմբագրությունների շնորհիվ էր, որ մի ժամանակ Գյումրին հայրաքաղաք էր անվանվում:

 

10. Ռաֆիկ Ավետիսյան

 

-Ես զոհ չունեմ, բայց շատ եմ ցավում Գյումրու անթիվ զոհերի համար: Սակայն նա Անի չի դառնա… Կվերականգնենք ու կյանք կտանք նրան…

 

Եզրակացություն: Ռ. Ա-ի ընտանիքում զոհ չկա, բայց նա ամբողջ քաղաքինն իրենն է համարում:  Եվ օպտիմալ ձևով վստահեցնում է, որ Գյումրին նորից կվերականգնվի:

 

Այս ողբերգությունը ևս մի դանթեական էր, որը պատկերելու համար մի նոր Շիրազ է պետք… Որ գրի, թե ինչպես ստորգետնյա գերբնական տարերքի մոլեգնած վայրկյաններին Արթիկի շրջանային կենտրոնական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում լույս աշխարհ էր գալիս մի աղջիկ: Մայրը` Թամարա Աշոտյանը, որ գալարվում էր երկունքի ցավերից, անհաղորդ էր շրջապատին, չէր զգում, առավել ևս մտքովն էլ չէր անցնում կռահել, թե շուրջն այդ պահին ինչ-որ անսովոր իրարանցում է: Միայն ժամեր հետո երիտասարդ մայրը պիտի մեկուսի սփոփեր ինքն իրեն, որ հայոց աշխարհին ու հողին պատուհասած դժոխային վայրկյանների ընթացքում ինքը վերաստեղծումով է մաքառել մոլեգնած տարերքի դեմ:

Երկրաշարժից հետո, առաջին երեք շաբաթում, շրջանի տարբեր բուժհիմնարկներում ծննդաբերել էին գյումրեցի քառասունհինգ մայրեր:

Սոսկ մեկուկես-երկու տասնյակով էր Արթիկը դուրս մնացել ցնցակատվածի էպիկենտրոնից… Այդ բարեբախտությամբ էլ Արթիկը շատ շուտ ոտքի կանգնեց:

Երկրաշարժից անմիջապես հետո մոտ քսան հազար գյումրեցիներ տանիք և հանգրվան գտան շրջանի և շրջկենտրոնի հյուրընկալ հարկերի ներքո: Այդպես էլ պետք է լիներ…

Երկրաշարժը Շիրակի մեր լեռնաշխարհում նորություն չէր: Դարեր են աղմկել լեռնապարերի տակ, դաժան ցնցումներով ու աղմուկով են աշխարհ եկել մեզ շրջապատող լեռները, և այստեղ բնակվող մարդկությունը ժամանակ առ ժամանակ, կամա, թե ակամա եղել է այդ արհավիրքների գլխավոր հերոսն ու ականատեսը, տուժվողն ու փրկվողը:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 366 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: