ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
ՈՒրբաթ, 26.04.2024, 16:52

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:30

Իսկ այս պարագայում միմիայն հոգեբանի կարիք էր զգացվում, և հիմա էլ են պետք հոգեբանները, քանզի դեռ վերքը սպիանալու տեղ ունի: Բայց ինչու± մարդիկ գիտակցելով այդ փաստը, այնուամենայնիվ, նրանց քիչ են դիմում: Այդպես է, որովհետև նրանք վերջինններիս հետ են նույնացնում հոգեբույժին, իսկ նրան ո±վ կուզի դիմել… Սակայն նրանք երբեք էլ նույնը չեն, այլ բավականաչափ տարբեր են:

Եվ այս նույնացման հարցում ո±վ է մեղավոր… Բայց այս պահին մեղավոր կամ անմեղ փնտրելու ժամանակը չէ, այլ ժամն է քաղաքն ու ժողովրդին հոգեկան խեղումից փրկելու…

Ի±նչ ասել այն փոքրիկի մասին, որ չի տեսել երկրաշարժ կամ չի հիշում, բայց պատկերում է այն ու մանկական տկար թոթովանքով բացատրում է և հանկարծ ինքն իր բացատրությունից հուզված` լալիս է: Նրան նույնպես պետք է հոգեբան, որ հասկանա այդ փոքրիկին ու չթողնի, որ նրա հոգին էլ ցավի շատ ցաված հոգիների հետ ու նրանց նման:

Անցյալը կաթի և արյան միջոցով է մտնում նույն անցյալը չտեսած փոքրիկների մեջ ու նրանց համար էլ դառնում պատմություն, որն էլ անիվի նման պտտվում է ներկան անցյալ դարձնելով, իսկ անցյալն էլ` ներկա:

Եվ նորից անցյալը ներկան է:

Այո’, դժվար է մոռանալ աղետալի երկրաշարժի սարսափազդու օրերը. երբ Լենինականի, Սպիտակի, Կիրովականի և Ստեփանավանի շրջաններում ժանանակը կանգ էր առել դեկտեմբերի 7-ի ժամը 1141 -ի սահմանագծում: Խախտվել էր բնականոն կյանքը: Շատերն այդպես էլ մնացին իրենց տանը, աշխատատեղերում, մանկապարտեզներում և դպրոցներում…

Այդ օրերին քաղաք մտնելն անհնար էր` բոլոր փողոցներն ու խաչմերուկները խցանված էին բեռնատարներով ու ամբարձիչներով, շտաբ օգնության մեքենաներով և վիրավորներ ու տուժածներ տեղափոխող բազմաթիվ ավտոտրանսպորտային միջոցներով: Հարյուրից ավելի բնակելի տների գոյության մասին աղոտ  պատկերացումներ էին տալիս միայն քարակույտերն ու երկաթբետոնե կոնստրուկցիաների կույտերը, որոնք հանդիպում էին ամեն քայլափոխի: Շտապ օգնության և հրշեջ մեքենաների շչակներն արդեն ոչ միայն խուճապ, այլև հույզեր իսկ չէին առաջացնում: Ողբերգությունը մեծ էր, անընդգրկելի:

Բնության դաժան փորձությամբ անցած մարդկանց ժամանակ էր պետք,  կարեկցանքի և հոգատարության անսփառ ջերմություն, որպեսզի նրանք    սթափվել կարողանային: Այդ ջերմությունը հույս էր ներշնչում, ամրապնդում հոգիդ, երբ ուսիդ ընկերոջդ ու բարեկամիդ առնական ձեռքն է: Եվ այդ ընկերն ու բարեկամը հանդիսացավ ողջ սփյուռքահայությունը, էստոնը, լիտվիացին, լատիշը, ռուսը, տաջիկը, ուկրաինացին, վրացին, ուզբեկը, անգլիացին, իտալացին, ֆրանսիացին, նորվեգացին, ֆիննը, շվեյցարացին, հնդիկը և այլ երկրների շատ ու շատ ներկայացուցիչներ, որոնք համարվում են մեր բարեկամները, նրանք պատրաստակամություն էին հայտնել իրենց կարեկցանքն ու օգնությունը ներդնելու:

Իրենց անկեղծ օնությունն էին առաջարկել նաև արցախցիները: Նրանք հեռագիր էին ուղարկել, որտեղ հայտնել էին, որ կարող են ԼՂԻՄ-ում տեղավորել հայ գաղթականներին և բոլոր ցանկացողներին: Նրանք աղետի գոտի էին ուղարկել 300-500 հոգուց բաղկացած շինարարական ջոկատ, այն դեպքում, երբ իրենք ևս շինարարի մեծ կարիք ունեին: Եվ պայծառ, լուսավոր ու ապրեցնող էր նրանց հավատը. ՙԱյս ծանր պահին մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը տոկունորեն կդիմանա նաև աþյս փորձությանը…՚: Եվ այդ հավատն ամրապնդել են նրանց` մեզ առաքած արյամբ…

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 296 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: