ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Շաբաթ, 20.04.2024, 05:58

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:29

Անտուն, զրկանքների ծովն ընկղմված գյումրեցին ըմբոստացավ ճակատագրի դեմ. թափ տվեց իրեն, տոկաց, իրեն համար փլված շինություններից փայտե, երկաթե, քարե տնակ-հոլիկներ սարքեց, սարքեց ու ապրեց… Եվ ապրում է առ այսօր: Ժողովրդական ուժերը հաղթանակեցին,  հայը հրճվեց. ՙՓա’ռք քեզ, Աստված, մի դուռը փակում ես, մյուսը` բացում, մեր ծոցից ելածները մեզ կփրկեն՚: Բայց ավաղ…

Վերևներից ասում են այսօր աղետն արդեն անցյալ է ու այդ օրը պիտի աշխատենք, վերջ ՙաղետի գոտի՚ հասկացությանը և ողբին:

Հիմա ի±նչ… արցունքի համը չառած` սրբազան սուգն էլ են արգելում: Ողջ Գյումրին սգավոր է ու գործատեղու±մ պիտի սգա…

Յուրաքանչյուր տարվա այդ օրը մտիր Գյումրի ու յուրաքանչյուր գյումրեցու տուն և տես իրո±ք անցյալ է այդ մահասարսուռ աղետը: Ո°չ, այն դեռ ներկա է և դեռ շատ երկար ժամանակ է ներկա լինելու այստեղ, որ կոչվում է ՙաղետի գոտի՚, իսկ բնակիչները` աղետյալներ: Թեպետ վաղուց ի վեր վերացված են այդ արտահայտությունները: Դեկտեմբերյան  այն սարսափելի աղետն իր դրոշմն է կնիքել ողջ քաղաքի վրա: Անցիր քաղաքով և աչքիդ առաջ կհառնեն փլատակներ ու փայտե տնակներ: Իսկ դրանցից ներս ականատես կլինես հաշմանդամների ու անդամալույծների, որոնք պատերից կախված նկարների հետ խոսում են ու լալիս անվերջ: Եվ եթե փորձես հարցնել, թե ու±ր են այդ նկարները մարմնացնողները` արտասվաթոր աչքերով միայն մի բան կասեն` ՙԿուլ գնացին էն անիրավ երկրաշարժին…՚: Ապա եթե տեսնես մարդկային մի հեղեղ, որի հոսքին կարծես վերջ չկա, ու թե հարց ծագի, թե ու±ր է գնում այդ հեղեղը` հետևիր նրան: Ու դու կհայտնվես այնտեղ, որտեղ ողբ է ու կական, արցունքի ծով, վշտակեզ սրտերի օվկիան,  որին քարն անգամ չի դիմանա: Դա այլ տեղ չէ, քան գերեզմանատուն, ուր այդ օրը շտապում են բոլորը: Մի փորձիր շրջանցել այն, մտիր, ու եթե չես տեսել տառապանք, մորմոք, ապա կտեսնես ամբողջովին մարած օջախներ, որոնց վրա սգում են հարազատները, կտեսնես սրտաճաք մայրեր, հայրեր, պապ ու տատեր, որբեր ու երկնահաս ողբեր:

Հետո կարծես առերես հանդարտվում է հեղեղն այդ մոլեգնած, անցյալի գիրկը տանելով ևս մի տարի, բայց երբեք չի խամրում ու չի ջնջվում: Այն ապրում է կենդանի մնացածների մեջ և կապրի հավերժ: Քանզի այն հիշողություն է, իսկ հիշողությունը գյումրեցու մոտ միշտ վառ է ու ներկա:

Ու այդքանից հետո, թե կարող ես` կանգնիր ու ասա. աղետն անցյալ է: Ո’չ, այն ներկա է: Այո’, միշտ էլ անցյալը ներկան է…

Անցյալն ապրում է ամեն մի գյումրեցու սրտում` ցավ տալով նրան, երկրաշարժից ցանկացած մազապուրծ եղածի հոգում` վիշտ պարգևելով և յուրաքանչյուր փոքրիկ ականատեսի աչքերում` արցունք քամելով նրանից:

Առաջ` անցյալում` երկրաշարժից էլ առաջ Գյումրիում հաշմանդամներ քիչ կային, բայց հիմա անցիր որտեղից կուզես` ամեն ուրեք հաշմանդամներ են ու խեղվածներ…

Այս ամենից հետո մի±թե մարդն ի զորու է անցավ պահել իր այնքան նուրբ ու զգայուն հոգին: Երևի ոչ: Իսկ եթե այո` ապա նա շատ ամուր կամք ունի և արժանի° է գովեստի: Իսկ նրանց, ում չի հաջողվել դա անել, պետք է հոգեբանի նուրբ ու բարի ձեռքը: Այսօր մեր քաղաքին շատ են պետք հոգեբաններ: Քանզի վերքը խորն է, չի բուժվում, և հետո աղետի օրերին շատ էին օգնության ձեռք մեկնողները, և մարդիկ էլ մի տեսակ քարացած էին: Ապա դադարեցին օգնություններն այս ու այն կողմից, և գյումրեցին մնաց դեմ առ դեմ իր ցավի հետ:

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 367 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: