ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Չորեքշաբթի, 24.04.2024, 19:28

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:28

6. Լուիզա Ավետիսյան

 

-Հիշում եմ երկրաշարժի առաջին օրը, երբ մարդիկ դեռ լրիվ չէին էլ գիտակցում, թե ինչ է կատարվել: Շուրջ բոլորը լաց ու կոց, աղմուկ-աղաղակ, ինձ թվում է ես երբեք չեմ մոռանա այդ սարսափելի ողբերգությունը: Ինչպե±ս մոռանալ, երբ հայ ժողովրդի հազարապատիկ խոցված պատմությանն ավելացավ ևս մեկ էջ` ամենակործան երկրաշարժը, որը համեմատության եզր չունի եղածների հետ…

Ու±մ մտքով կանցներ, որ երկրակեղևի այդ օրվա անշարժությունը թվացյալ է, խաբուսիկ: Ի±նչ իմանային, որ մոլորակի վրա ժամում տեղի ունեցող մոտ տաս ցնցումներից մեկը ՙբաժին էր ընկնելու՚ մեզ, և հազվադեպ աղետալի երկրաշարժերից մեկը պիտի լիներ հենց Հայաստանում: Պատմության մեջ իմ հարազատ քաղաքը դասվեց ամենաաղետալի երկրաշարժեր տեսածների շարքին:

Մարդիկ ավելի էին խուճապի մատնվում այն լուրից, իբրև թե սպասվում է նոր, ավելի ուժեղ ցնցում: Բոլորը ջղագրգիռ էին ու ջղային, չէ± որ նրանք նայել էին մահվան աչքերին:

Գիշերվա ահռելի լռության մեջ բնության արհավիրքն էր խոսում:

 

Եզրակացություն: Լ. Ա.-ի սարսափն անցել է, և միայն դառը հիշողություններն է նրան տանջում: Սակայն հիշողություններով տարվելիս, կրկին սարսուռ է զգում, բայց գիտակցաբար, թե ենթագիտակցաբար արդեն ընդունելով այդ երևույթի անցյալ լինելը:

 

Երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու և նրա հետևանքները վերացնելու համար հանրապետական հանձնաժողովում նամակ էր ստացվել հանրապետական կինխորհրդի նախագահությունից: որտեղ ասվում էր, որ իրենք պատրաստ են աղետյալներին ամեն ձևով օգնելու,  անօթևաններին օթևաններով բավարարելու, մի խոսքով անել այն ամենը, ինչի ընդունակ էին մարդկանց տառափանքները թեթևացնող կանանց բարի ձեռքերը: ՙԿինխորհրուդ՚ ջոկատի նախագահը Ն. Հակոբյանն էր: Նախագահության անդամները խնդրել էին հայտնել այն հեռախոսահամարները, որոնցով կկարղանային օգնություն առաջարկել:

Այդ հեռախոսահամարներն են.

 

Հանրապետական կինխորհրդի նախագհություն` 53-18-32

Երևան քաղաքի Լենինյան նախագահության շրջանային կինխորհուրդ` 46-18-41

Մյասնիկյանի շրջանի կինխորհուրդ` 56-32-44

Սպանդարյանի շրջանի կինխորհուրդ` 52-32-33

Մաշտոցի շրջանի կինխորհուրդ` 45-17-60

Օրջոնիկիձեի շրջանի կինխորհուրդ` 45-17-60

Սովետական շրջանի կինխորհուրդ` 64-57-70

Շահումյանի շրջանի կինխորհուրդ` 27-23-00

26 կոմիսարների շրջանի անվան կինխորհուրդ` 27-32-20

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 341 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: