ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Չորեքշաբթի, 08.05.2024, 17:25

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:27

3.   Պատմում է Ֆրանսիայի հատուկ մասնագիտացված խմբի ղեկավար Մարտին Պատրիգը:

 

-Երբ լսեցինք հայ ժողովրդի գլխին եկած դժբախտության մասին անմիջապես պատրաստակամություն հայտնեցինք գալ այստեղ` աղետի վայր: Եկած պահից սկսած գետ մեկ վայրկյան իսկ չէինք մոռանում, որ փլատակների տակ ողջ մարդիկ կային և, որ պետք է, ու մենք կարող էինք նրանց փրկել: Մենք եկել էինք անհրաժեշտ հանդերձանքով ու մթերքով: Մեզ հետ կար նաև այնպիսի սարքավորումներ, որոնք փլատակների տակ կարող էին ճիշտ որոշել մարդկանց տեղը: Իսկ մեր շները վարժեցված էին մարդկանց փնտրելու և փլատակների տակից հանելու համար: Մեր խմբում բոլորս էլ կարող էինք տուժածներին օգնություն ցույց տալ, իսկ անհրաժեշտության դեպքում հրշեջների պարտականություն կատարել: Մեր կամավորական խմբում 166 մարդ կար: Բոլորս էլ նման արտակարգ իրավիճակներում գործելու մեծ փորձ ունեինք:

 

Եզրակացություն: Մ. Պ.-ն օտարերկրացի լինելով հանդերձ հայի ցավը համարում էր իրենն ու իր ժողովրդինը: Իր հնարավորությունների սահմաններում նա անպայման ուզում էր օգնել իր եղբայրներին, որոնք դժբախտության մեջ էին և օգնության կարիք ունեին:

 

4. Քյոլն Կարմիր խաչի նախագահ Քլաուս Միթերմայես

 

-Կարմիր խաչի  մեր կազմակերպությունն աղետի գոտի էր ուղարկել 65 տոննա դեղորայք, սրսկման պարագաներով և այլ անհրաժեշտ սարքավորումներ: Ապա աէրոֆլոտի ինքնաթիռներով Երևան էին ժամանել 22 որակյալ փրկարարներ, որոնք մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերում կատարված փրկարարական աշխատանքներին: Ի դեպ. նրանք նաև եղել են Արևմտյան Հայաստանում` Էրզրումում:

 

5. Երևանում ուսանող 47 հնդիկների պատմածից.

 

-Մենք պատրաստ էինք նույնիսկ արյուն տալ և ուրիշ օգնություն առաջարկել մեր եղբայր հայ ժողովրդին: Այս հինավուրց հողի վրա զգում ենք մեզ ինչպես մեր տանը, իսկ այսօր դժբախտություն է… Միասին պիտի դիմանանք:

 

Եզրակացություն: Այս ուսանողներն այնքան էին վշտացած հայի դժբախտությունից, որ նույնիսկ իրենց արյունն էին առաջարկում, միևնույն ժամանակ պատրաստ էին այլ և այլ օգնություններ կազմակերպել, միայն թե հայ ժողովուրդն արագ ոտքի կանգներ:

 

Ցավը սարսափելի էր, բայց ի±նչ անել. տեղի± տալ ցավի առջև, թույլ տալ, որ այն լափելով սիրտդ ու հոգիդ` քարացնի±… Ո°չ, հայը պարտավոր էր իր մեջ ուժ գտնելու, որպեսզի կրեր իրեն բաժին հասած խաչը, քանզի նրա համար նորություն չէր ՙդավ ու դառնություն՚: Պատմությունը երբեք չի շոյել հայի գլուխը, բազմիցս անց է կացրել իր թրի տակով, բայց հակառակ դրան, նա միշտ էլ հպարտ է եղել ու մնացել: Եվ եթե հավատալու լինենք այս պատմության տարեգիրներին ու նրանց բաժին ընկած հասարակական ողբերգներին, ապա կտեսնենք, որ հայ ազգին  հաճախ են ուղեկցել բնական աղետները` նա տեսել է 735 թ.-ի հուլիսի 21-ի անտեսանելի խավարով սկսվող երկրաշարժը, դիմացել է Հայկի, Հաշտենքի, Խնձորենքի, Ծոփքի, Բալունի և Պաղնատան 995 թ.-ի ավերումներին, 1045 թ.-ի աշխարհակործանին, կրկին հառնել է 1138 թ.-ի, 1679 թ.-ի հուլիսի 4-ի, 1840 թ.-ի, 1926 թ.-ի և վերջապես 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ի ավերակներից: Այդպես է թրձվել ու կրթվել հայ ժողովուրդը, այդպես է հասել քսաներորդ դարին` կորուստների ու ողբերգությունների առումով ամենատևականին, և թևակոխել քսանմեկերորդ դար…

Պահ եղավ, երբ Գյումրին ճգմաժամ ապրեց, ժողովուրդը կարկամեց, քարացավ ճակատագրի հերթական դաժան հարվածից. ցուրտ ձմեռ էր, քաղաքը` ծանր վիրավոր, հզոր տեր չկար, օգնողներ չկային, որ քաղաքն արագ ոտքի կանգներ, ոմանք էլ ավելի էին ցավեցնում նրա վիրավոր վերքը. պակաս էր գազը, էլեկտրաէներգիան,  կրճատված էին հեռուստատեսության ծրագրերը: Սակայն Գյումրին մեծ քաղաք էր ու էլի պիտի դառնար առաջվանը: Նրա արյան մեջ ու հոգում նորից պիտի արթնանար ապրելու, հարատևելու և լուսավոր երազի համար մաքառելու ոգին: Նա գիտեր փոխհատուցել բարեգործությունը: Նա մաքառում էր և մաքառման յուրքանչյուր պահին ասում. ՙԹող ժողովրդական խորհրդարանին համերաշխություն, հեռատեսություն ու հաջողություն լինի, իսկ մենք կտոկանք ու կապրենք հույսով՚:

Նրանք ցավը սեխմած իրենց կոկորդներում և հավատարիմ մնալով դժվարությամբ ապրելու իրենց ճակատագրին` ապրում էին ի հեճուկս դաժան ճակատագրի, և ոչ միայն ճակատագրի…

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 349 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: