ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ - Իմ ֆայլերը - Իմ գիրքը - Hogeban1.do.am
Հինգշաբթի, 28.03.2024, 14:43

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Բաժնի անվանակարգերը
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 115
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Իմ գիրքը

Գլխավոր էջ » Ֆայլեր » Իմ ֆայլերը

ԱՂԵՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ (Փաստա-հոգեբանական վերլուծություն) ՆՎԻՐՎՈՒՄ Է 1988ԹՎԱԿԱՆԻ ԱՂԵՏԱԼԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ
05.05.2014, 18:05

Պայքար մղելով պետության ղեկավարության ու կառավարող իշխանությունների դեմ, միտինգներում ու հավաքույթներում  անընդհատ ի ցույց էր դրվում հանրապետությունում տիրող ոչ բարվոք էկոլոգիական վիճակը: Այն ներկայացվում էր որոշ իմաստով չափազանցված ու կատաստրոֆիկ: Ալավերդին, Ղափանը, ՙՆաիրիտ՚-ը և վերջապես հայկական ատոմակայանը մարդկանց հոգեբանորեն տրամադրել էին հնարավոր աղետին, և նրանք կարծես զսպանակված հոգիներով սպասում էին այդ արտասովոր ու վշտաբեր երևույթի ի հայտ  գալուն:

Ահա այստեղ է, որ բնությունն էլ զայրացավ ու նաև իր բողոքն արտահայտեց… Արտահայտեց երկրաշաժի տեսքով…

Այն խոր վերք է բացել և իր հետքն է թողել հայ ժողովրդի սոցիալական և հոգեկան աշխարհի վրա: Չնայած արդեն երկու տասնամյակ է անցել, բայց երևի դարեր ու հազարամյակներ են պետք այդ անբուժելի վերքը բուժելու և սպիացնելու համար: Քանզի այդ ահավոր երկրաշարժը թողեց նաև խորը հետևանքներ` հաշմանդամներ, խաթարված հոգիներ, խոշտանգված սրտեր, օլիգրոֆեններ1, վերբալ2 պատրանքով տառապողներ, հոգեկան խանգարում ունեցողներ, փսիխոսենսոր խանգարում ունեցողներ: Շատ կան նաև հիշողությունը խանգարված, բանականությունից զրկված, մտածողության խանգարմամբ տառապող մարդիկ, շպերունգներ3, հուզական ոլորտի խանգարում ստացածներ:

Այսօր էլ` տարիներ անց, դեռ կան սոցիալապես անապահովներ, հոգեպես չադապտացվածներ4 և դեռ խորը ֆրուստրացիայի5 մեջ եղողներ, որոնց պետք է սատար կանգնել, հոգեպես օգնել ու նրանց միջից հանել ՙաղետյալ՚ հասկացությունը:

ԽՍՀՄ կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի ընկերությունները, ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը,  իրենց պարտականությունները կատարեցին բարձրակարգ: Երևանից Մոսկվա ժամանեց բժիշկների, փրկարարների և գիտնականների հատուկ բրիգադ:

երկրագնդի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանում դեղորայքով ու անհրաժեշտ իրերով բարձված ինքնաթիռներ:

            Միութենական տարբեր հանրապետություններից Հայաստան են ժամանել 450 լեռնափրկարարներ, 6,5 հազար զինծառայողներ, զինվորական բուժաշխատողների 25 բրիգադ, բանակային տեխնիկայի 4 000 միավոր:

Աղետից անմիջապես հետո, Մոսկվայի արյան փոխներարկման կայանը 1 250 կամավորներից արյուն է վերցրել և ուղարկել աղետի գոտի: Եղբայրական օգնություն ցույց տալու հեռագրեր են ստացվել ամբողջ երկրի երիտասարդական կազմակերպություններից: Իսկ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողներն ավելի քան 900 հոգանոց ջոկատով իրենց մոբիլիզացրել են տուժածներին բուժօգնություն ցույց տալու համար:

որոնց պետք է սատար կանգնել, հոգեպես օգնել ու նրանց միջից հանել ՙաղետյալ՚ հասկացությունը:

ԽՍՀՄ կարմիր խաչի և կարմիր կիսալուսնի ընկերությունները, ԽՍՀՄ առողջապահության նախարարությունը,  իրենց պարտականությունները կատարեցին բարձրակարգ: Երևանից Մոսկվա ժամանեց բժիշկների, փրկարարների և գիտնականների հատուկ բրիգադ: երկրագնդի տարբեր անկյուններից Հայաստան էին ժամանում դեղորայքով ու անհրաժեշտ իրերով բարձված ինքնաթիռներ:

Միութենական տարբեր հանրապետություններից Հայաստան են ժամանել 450 լեռնափրկարարներ, 6,5 հազար զինծառայողներ, զինվորական բուժաշխատողների 25 բրիգադ, բանակային տեխնիկայի 4 000 միավոր:

Աղետից անմիջապես հետո, Մոսկվայի արյան փոխներարկման կայանը 1 250 կամավորներից արյուն է վերցրել և ուղարկել աղետի գոտի: Եղբայրական օգնություն ցույց տալու հեռագրեր են ստացվել ամբողջ երկրի երիտասարդական կազմակերպություններից: Իսկ Երևանի բժշկական ինստիտուտի ուսանողներն ավելի քան 900 հոգանոց ջոկատով իրենց մոբիլիզացրել են տուժածներին բուժօգնություն ցույց տալու համար: Իսկ աղետից մեկ օր անց` դեկտեմբերի 9-ի առավոտյան, Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 2 516 մարդ: Նույն օրվա ընթացքում 55 ուղղաթիռներ միայն Լենինականից փոխադրեցին ավելի քան 1 000 վիրավոր:

1988 թվականի մահասարսուռ աղետից հետո անօթևան էին մնացել 51 400 մարդ: Ազգային հարստության կորուստը կազմում էր 8,8 մլրդ ռուբլի: Այս երկրաշարժն Անդրկովկասի ամենահզոր երկրաշարժն էր վերջին 80 տարիների ընթացքում:

Դեկտեմբերի 8-ին փլատակների տակից հանվեցին 191 հոգի:

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի և երկրի մյուս ռեգիոններ տեղափոխեցին 7 300 մարդ:

Դեկտեմբերի 14-ին փլատակների տակից հանվեց 20 կենդանի մարդ և 135 զոհվածներ:

Անցած 7 օրերի ընթացքում փրկվել էին մոտ 15 000 մարդ: Մինչ այդ պարզվել է, որ զոհվել է  2 715 մարդ, հոսպիտալացվել է  5 763 մարդ:

Դեկտեմբերի 16-ին փլատակների տակից հանվել են 509 զոհվածներ, 1 կենդանի մարդ հանվել է Սպիտակում:

Դեկտեմբերի 20-ին Երևան ժամանեց գթասրտության միաբանության մայրապետ,  միջազգային Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզան, որն օգնում էր տուժածներին:

 

1 Օլիգրոֆենիա-մտավոր հետամնացություն

2 Վերբալ-բանավոր, խոսքային

3 Շպերունգ-մտքի կանգ, խցանում, խանգարում

4 Ադապտաթիա-հարմարվողականություն

5 Ֆրուստրացիա-հոգեկան ծանր վիճակ

 

 

 

 

Կատեգորիա: Իմ ֆայլերը | Ավելացրեց: Marine
Դիտումներ: 481 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: