Կիրակի, 24.11.2024, 22:13

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 4 » «Տուն նկարիր» հոգեբանական թեստ
17:04
«Տուն նկարիր» հոգեբանական թեստ

«Տուն նկարիր» հոգեբանական թեստ

Թեստի էությունը հետևյալն է։ Նկարեք այն, ինչն անմիջապես ծնունդ է առնում ձեր երևակայության մեջ` «տուն» բառը հիշատակելիս։ Այս թեստում հարցեր չկան, սակայն ձեր նկարի դետալները թույլ են տալիս ի մի բերելու ձեր հոգեբանական դիմանկարի որոշ տարրերը։

Քաղաքային տուն

Խոսքը գնում է բազմահարկ շենքի մասին։ Այսպիսի տուն գրեթե չեն նկարում, որովհետև մեծամասնությունը փորձում է այլ`«իդեալական» տուն պատկերել… մինչդեռ այսպիսի նկարը թույլ է տալիս դատելու չոր, ինքնամփոփ մարդու մասին։ Նա հակված է կենտրոնանալու սեփական պրոբլեմների վրա և չի կիսում դրանք այլ մարդկանց հետ։

Ոչ մեծ, ցածր տուն

Շատ ցածր տանիքով տուն նկարող մարդն ամենայն հավանականությամբ իրեն հոգնած և ուժասպառված է զգում, սիրում է հիշել անցյալը, թեև դրա մեջ էլ սովորաբար հաճելի ոչինչ չի գտնում։

Դղյակ

Այսպիսի նկարը բացահայտում է բնավորության որոշ մանկականությունը, անլրջությունը, թեթևամտությունը։ Դա ցույց է տալիս այն մարդու չափազանցված երևակայությունը, որը չի կարողանում իր պարտականությունների կատարումից գլուխ հանել։

Ընդարձակ գյուղական տուն

Խոսում է բնակտարածությունն ընդլայնելու անհրաժեշտության մասին։ Եթե այսպիսի տուն նկարող մարդը երեխաներ չունի, միայնակ է, ապա, հնարավոր է, դրանում դրսևորվում է ընտանիք կազմելու, երեխաներ մեծացնելու նրա պահանջմունքը։ Եթե տունը շրջապատված է անմատչելի երկաթե պարիսպով, ապա դա, ամենայն հավանականությամբ, վկայում է ինքնամփոփ, փակ բնավորության մասին։ Եթե տունը շրջապատված է կենդանի պարիսպով, ապա դա հակառակ իմաստն է արտահայտում` վստահություն ուրիշների նկատմամբ։ Որքան ցանկապատը ցածր է, այնքան ավելի ընդգծված է շփվողականությունը, հաղորդակցման հակումը։

Պատուհանները

Շատ մեծ լուսամուտը վկայում է սրտաբացության, սիրալիրության, բարյացակամության մասին։ Դրանով մարդը ասես ցույց է տալիս, որ ինքը բաց է, թաքցնելու բան չունի։ Մեկ կամ մի քանի փոքրիկ պատուհանները, Ճաղապատ կամ փակոցափեղկերով լուսամուտներն, ընդհակառակը, վկայում են փակվածության, բարդույթների առկայության, ագահության, ուրիշներին ինչ-որ բան տալու կամ նրանցից ինչ-որ բան ստանալու անկարողության մասին։

Դռները

Եթե դռները նկարվում են տան ճակատի  (ֆասադի) մեջտեղում, ապա վկայում են սիրալիրության, հյուրասիրության մասին։ Սանդղամուտքի  (դռան առջևի աստիճաններ) առկայությունը խոսում է է՛լ ավելի շատ մեծահոգության, ինքնավստահության մասին։ Բաց դուռը վկայում է մարդամոտության մասին, փակ դուռը` ինքնամփոփության։ Եթե դուռը կողքից է նկարվում, ապա դա անբավարար հաղորդասիրության նշան է, այդպիսի մարդը շփումների այնքան էլ հեշտությամբ չի գնում։ Եթե դուռը ծածկում է տան գրեթե ողջ ճակատը, ապա դա վկայում է թեթևամտության, արարքների անկանխատեսելիության, բայց միաժամանակ մեծահոգության, երբեմն չափից ավելի մեծահոգի լինելու մասին։

Ծխնելույզները

Նկարի վրա ծխնելույզի բացակայությունը անզգա լինելու դրսևորում է։ Ծխնելույզը, որից ծուխ դուրս չի գալիս, արտահայտում է միևնույն իմաստը, միայն թե այս դեպքում այդ հատկանիշը պայմանավորված է կյանքում կրած մի շարք հիասթափություններով, դրանց հետևանքով է առաջացել։ Ծխնելույզը, որից ծուխ է ելնում, մեծահոգության ցուցիչ է, իսկ եթե միաժամանակ ծխնելույզի վրա փոքրիկ աղյուսիկներ կամ այլ մանր դետալներ են նկարված, ապա դա կենսական լավատեսության մասին է վկայում։

Դիտումներ: 653 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Hhltal  
0
order lipitor 80mg generic <a href="https://lipiws.top/">atorvastatin brand</a> order lipitor 80mg without prescription

Անուն *:
Email *:
Կոդ *: