Օրացույց
« Օգոստոս 2015 » |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Վիճակագրություն
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0
|
Բլոգ
Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 10 » Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին
19:51 Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին |
Ի՞նչ են պատմում շուրթերը կնոջ բնավորության մասին

- Լիքը, լայն շրթունքներ-Ազարտային անձնավորություն: Եթե նրան ինչ-որ բան դուր է եկել՝ նա անհապաղ ցանկանում է ստանալ դա և ամենևին կարևոր չէ թե ինչի մասին է գնում խոսքը: Ազատամիտ է և էներգիայով լեցուն: Նա չի սպասում բնության կողմից նվիրատվության, այլ գերադասում է վերցնել այն ինչ իրեն անհրաժեշտ է: Նրա կարգախոսն է. «Հիմա կամ երբեք»: Նրա համար շատ կարևոր է ազատությունը և անկախությունը: Նա հարգանքով է մոտենում անձնական տարածքին և նույնը սպասում է իր սիրելիից: Տղամարդը, որի հետ նա կուզենա անցկացնել իր մնացած կյանքը պետք է լինի պատասխանատու և ճակատագրական որոշումներ կայացնող:
- Լիքը, բայց ոչ մեծ շուրթեր-Ռոմանտիկ անձնավորություն: Այս աղջկա մոտ առաջին տեղում էմոցիաներն են, այլ ոչ թե սառը հաշվարկը: Նրա կյանքը ամբողջովին բաղկացած է վերելքներից և վայրէջքներից: Զարմանալի չէ, որ նա շատերին դուրեկան է, քանի որ նա կարողանում է մարդկանց հասկանալ և լինել նրանց կողքին դժվար պահերին: Սակայն մեդալը ունի նաև հակառակ երեսը՝ ռոմանտիկ անձնավորությունը գերադասում է շատ չխորանալ լուրջ պրոբլեմների մեջ, այլ ուղղակի աչք փակել դրանց վրա՝ խաբելով ինքն իրեն: Նրա իդեալական տղամարդու պատկերացումները ամսագրերի նկարազարդումների և սիրավեպերի տղամարդկանց մի հետաքրքիր միքս է:
- Վերևի շրթունքը մեծ է ներքևինից-Հրամայող անձնավորություն:Կայացած անձնավորություն, ով գործին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և անպայման այն ավարտին է հասցնում: Որպես կանոն գիտի թե ինչ է ուզում: Նրա կարգախոսն է. «Ամեն ինչ կամ ոչինչ»: Նա չի սիրում մարդկանց, որոնք կարող են ինչ-որ մի նախաձեռնություն կիսատ թողնել: Նշանակետին նա կարողանում է հասնել իր բարձր ինքնագնահատականի հաշվին: Այս աղջիկը տիրապետում է լիդերին բնորոշ մի շարք հատկությունների, որի մեջ անպայման մտնում է նաև խարիզման: Նրա երազանքների ասպետը պետք է լինի նույնքան ամբիցիոզ, որքան ինքն է և այդ տղամարդը պետք է նրան միշտ «նախապատրաստի» նոր բարձունքների գրավման:
- Ներքևի շրթունքը մեծ է վերևինից-Խորհրդավոր անձնավորություն: Նա միշտ ուշադրության կենտրոնում է, որովհետև առանձնանում է ամբոխից: Տղամարդիկ նրա հետևից միշտ հետաքրքրությամբ են նայում, իսկ կանայք ՝ նախանձոտ և չարացած հայացքով: Այսպիսի աղջիկը ավելի շատ կգերադասի հագնել կարտոֆիլի համար նախատեսված պարկ, քան թե նորաձև, բայց շաբլոն զգեստ: Նրա ցանկությունը զգալու սեփական անհատականությունը՝ անսահման մեծ է: Դա ընգծվում է և շարժուձևում և հագուկապում: Նա հստակ գիտի, որ իրեն անհրաժեշտ է յուրահատուկ տղամարդ, թեկուզ և նրա փնտրտուքների վրա կարող է բավական ժամանակ ծախսվել: Խորհրդավոր անձնավորությունը երկրպագուների պակաս երբևէ չի զգում, բայց նրան ավելի շատ հետաքրքրում են նրանք, ովքեր առաջին հայացքին չեն գերվել իր հմայքով:
- Նեղ, լայն շուրթեր-Ռեալիստ անձնավորություն: Ռեալիստ աղջիկը սիրում է ամեն ինչ նախորոք պլանավորել: Նա պրակտիկ է ամեն ինչում և նույնիսկ սիրահարվելուց չի շտապում հագնել վարդագույն ակնոցներ: Այսպիսի աղջիկը սիրում է կայունություն և հաճույք է ստանում նրանից, որ ամեն ինչ իր կյանքում կանխատեսելի է: Նրա երազանքների տղամարդը կարող է հանգիստ զերծ մնալ ռոմանտիկ անակնկալների և նախաձեռնությունների կազմակերպումից: Նրա տղամարդը ընդամենը մեկ հստակ բնավորություն պետք է ունենա՝ պետք է լինի վստահելի:
- Նեղ փոքրիկ շրթունքներ-Բախտախնդիր անձնավորություն: Նա ֆիզիկապես չի կարող երկար նստել մեկ տեղում: Իր արձակուրդը նա կծախսի որպեսզի կերակրի փղերին կամ գրավի Կիլիմանջարոյի բարձրունքները: Դրանից պակաս գլոբալ և ստանդարտ նախագծերը նրան չեն հետաքրքրում: Նա խելագարվում է արկածների և ադրենալինի համար: Բախտախնդրուհին այնքան վստահ է իր վրա, որ շատ հաճախ այնպիսի գործեր է վերցնում իր ուսերին, որոնցից շատերը գերադասում են հրաժարվել: Նա իսկական մարտիկ է և այնքան ուժեղ և հզոր կամային հատկություններով օժտված կին, որ շատ տղամարդիկ ուղղակի խուսափում են նրանից: Նրա սրտի ասպետ կարող են դառնալ ոչ բոլոր տղամարդիկ: Նրա սիրելին պետք է օժտված լինի այն բոլոր հատկություններով՝ ինչ ինքը:
|
Դիտումներ: 748 |
Ավելացրեց: Marine
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|
|