Կիրակի, 24.11.2024, 10:38

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Դեկտեմբէր 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբէր » 5 » Ի՞նչ է Մանիպուլյացիան
20:09
Ի՞նչ է Մանիպուլյացիան

Ի՞նչ է Մանիպուլյացիան

Մանիպուլյացիան վարքագիծ է, որն ուղղված է այլ մարդկանց վարքագծի փոփոխությանը: Արդյո՞ք մանիպուլյացիա է տեղի ունենում, երբ մի մարդ մեկ ուրիշից ինչ-որ բան է ուզում և իր ցանկությունը համառորեն հայտնում: Իհարկե, ոչ: Որովհետև այդ դեպքում ամեն ինչ պարզ է: Դիմացինը կարող է ընդառաջել կամ չընդառաջել այդ ցանկությանը:

Մանիպուլյացիան սկսվում է այն ժամանակ, երբ մարդը քողարկում է իր ցանկությունն ինչ-որ այլ բանի քողի ներքո: Օրինակ` պնդում է, թե գործում է բացարձակապես ի շահ դիմացինի, ում նա հետամուտ է լինում, և մտածում է միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է, մարդկային հոգեկան կառուցվածքի «կոճակներին» սեղմելով, ստանալ ցանկացածը. «Ոչ թե ես եմ քեզանից փող ուզում, այլ ուղղակի դու ինքդ ես շատ ուզում ինձ փող նվիրել»:

Մանիպուլյատորն այն մարդն է, որը նյութական և ոչ նյութական օգուտ, շահ է փնտրում, օրինակ` ազդեցություն, իշխանություն, անվտանգություն: Իսկ մանիպուլյացիայի օբյեկտը տվյալ դեպքում սեփականատերն է, որից կարելի է շատ բան ստանալ:

Սովորաբար սեփականատերն այդպիսի օբյեկտ է դառնում երկու պայմաններում: Առաջին, նա ինքն էլ սիրում է մանիպուլյացիաներ կատարել այլ անձանց նկատմամբ, կարծես թե օրինակ է տալիս այն բանին, որ շփման այդ ձևի մեջ դատապարտելի ոչինչ չկա: Եվ այդ դեպքում վաղ թե ուշ «տաղանդավոր աշակերտները» կփորձեն ցուցաբերել այն նույն տեխնիկաները հենց իր վրա: Երկրորդը, սեփականատերն ինքն իրեն համար թափանցիկ չէ, չի գիտակցում իր թուլությունները: Միանգամայն հնարավոր է, որ գտնվի հոգեբանության մեջ խորացած որևէ «հոգատար» մարդ` մերձավոր անձ կամ արտաքին խորհրդատու, որն էլ կփորձի խաղալ այդ թուլությունների վրա և դրանց միջոցով նրան խաղալիք դարձնել:

Մանիպուլյատորները խաղում են վախի կամ սպառնալիքի զգացողության միջոցով, ներշնչելով, օրինակ, թե բիզնեսը կխլեն, գաղտնիքները կգողանան, մարդկանց հրապուրելով, գրավելով կքաշեն կտանեն, գործը կտապալեն, մրցակիցներն առաջ կանցնեն և կգերազանցեն, դու առաջընթացից հետ կմնաս, «գլուխ չես հանի» և այլն: Յուրաքանչյուր վախի մեձ բանական հատիկ կա, այդ ամենն իրականում կարող է տեղի ունենալ: Մանիպուլյացիան այն է, երբ մարդուն մշտապես պահում են վախի մեջ և դրդում գործողությունների, որոնք իբրև թե կպաշտպանեն այդ ամենից: Ենթադրենք, թե սեփականատերը վախենում կամ զգուշանում է մրցակցությունից, և ահա խելացի, խորամանկ «վեզիրը» նրան խորհուրդ է տալիս պաշտպանվել: Դրա համար նախ պետք է աշխատանքի վերցնել անվտանգության ծառայության աշխատողներ` 500  մարդ: Ապա պետք է անվտանգության ծառայության մեջ ներդնել էլեկտրոնային միջոցներ, մշակել ԶԼՄ-ների հետ  աշխատակիցների պահվածքի և վարքի օրենքնեռ (իսկ դրա համար պետք է վարձել խորհրդականներ), տեղադրել «լսման ներքին համակարգ»… Այդպիսով նրանք իրենց ձեռքում կարող են կենտրոնացնել մեծ փողեր:

Երկրորդ, մանիպուլյացիաների հիմք են սնապարծությունը, փառամոլությունը, մրցակցության ցանկությունը:

Մանիպուլյացիայի նկատմամբ իր համակարգված մոտեցումն է ցուցաբերել Էրիկ Բերնը: Ըստ նրա մեզանից յուրաքանչյուրի մեջ կա Մեծահասակը կամ Հասունը, որն ընդունակ է ամեն ինչ հաշվարկել, կա Երեխան, որը կենտրոնացնում, խտացնում է մեր բոլոր զգացմունքները, և կա Ծնողը` «ավանդույթի պահապան»:

Մանիպուլյատորն այդ բոլոր կառույցների մասնագետն է: Ձեզ թվում է, թե նա ձեզ հետ խոսում է, ինչպես մեծահասակի հետ, այնինչ իրականում խոսում է, ինչպես երեխայի հետ: Օրինակ` նա հասկացավ, որ ձեզ համար մրցակցին գերազանցելու ցանկությունը ռացիոնալ, «հասունացած» բնույթ չունի, այն առաջ է եկել, ոչ թե որովհետև դուք կարծում եք, թե բիզնեսի համար այդպես է պետք, այլ որովհետև դուք երեխայի նման ուզում եք մրցել: Եթե, ընդհակառակը, ձեր մեջ գործեցին չափազանց ծնողական կառույցները, ասենք` պայքարը գրասենյակում բարոյականության համար, ապա դա ևս կարելի է օգտագործել` արհեստականորեն ուռճացնելով «աղետի» մասշտաբը:

Մանիպուլյացիաներ կարող է կատարել իհարկե այն մարդը, ով «մարմնին մոտենալու հնարավորոթյուն ունի»: Դա բավական դժվար է անել ուղղակի շփման բացակայության դեպքում: Թեև մարդկանց մանիպուլյացիաներից բացի կարող է լինել նաև գիտակցության մանիպուլյացիա` սոցիոլոգիական հարցումների, ԶԼՄ-ների, գովազդի օգնությամբ. Օրիանկ` «Դուք դեռ չե՞ք գնել զբոսանավ», «Մինչդեռ դուք արժանի եք դրան»:

Ցավոք, այդ հնարքները շատ լայն տարածում են գտել: Հաճախ ընտրական տեխնոլոգիաներն իրենցից ներկայացանում են նուրբ, հնարամիտ մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ: Օրինակ` Ելցինի երկրորդ ընտրարշավի ժամանակ անգթորեն օգտագործվեց կոմունիստների վերադարձի վախը: Իրական վտանգը բազմապատկվեց: Ստեղծվեց դիլեմա` Ելցին կամ մահ: Իսկ Ելցինի առումով կարողացան ճնշել ցանկացած վախերը և անհանգստությունները: Եվ բոլորը գնացին ու քվեարկեցին: Ահա ձեզ մանիպուլյացիայի օրինակ` ստեղծել  արհեստական դիլեմա, որից կարծես թե ելք չկա:

Բիզնեսում կան հատուկ տեխնոլոգիաներ` կապված թշնամական կլանումների հետ, երբ ձեռնարկության ղեկավարի գիտակցության պրոֆեսիոնալ մանիպուլյացիա է կատարվում` նրա բիզնեսը խլելու նպատակով: Կարելի է վստահություն շահել, լարվածության, վախի իրավիճակ ստեղծել, ապա խորհուրդ տալ, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից: Այնպես է թվում, թե խորհրդատուն գործում է ի շահ ձեզ, սակայն իրականում նա  գործում է ի շահ իրեն:

Պարզունակ մանիպուլյատորին հեշտ է ի հայտ բերել, քանի որ նա չափազանց համառորեն է հետամուտ լինում ինչ-որ բանի, ինչ-որ բան խորհուրդ տալիս, ընդգծում, ժխտում: Առավել հմուտ, ճարպիկ մանիպուլյատորներն, իհարկե, նման սխալ թույլ չեն տալիս:

Սեփական թափանցիկություն, ահա պաշտպանության միակ միջոցը: Պետք է մշակել ինչ-որ հոգեբանական հիգիենա: Անընդհատ պետք է ինքդ քեզ հարցնել. Ի՞նչ եմ անում, ինչո՞ւ, հանուն ինչի՞, ի՞նչն է ինձ դրդում, մղում: 

 

Դիտումներ: 388 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: