ՈՒրբաթ, 22.11.2024, 14:41

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 13 » Հոգեբանական թերպիա Արտ-թերապիա
20:13
Հոգեբանական թերպիա Արտ-թերապիա

Հոգեբանական թերպիա

Արտ - թերապիա

 

Արտ-թերապիան բուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այն  ամենից    մեղմ    և միևնույն ժամանակ ամենից խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում: Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունը արտահայտելով`այցելուները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում իրենց սեփական ենթագիտակցականից: 

Արտ-թերապիայի մեթոդը կարելի է վերագրել հուզական վիճակների շտկման ամենահին և բնական մեթոդներին շարքին, որից մարդիկ օգտվում են կուտակված հոգեկան լարվածությունից ազատվելու, հանգստանալու նպատակով:

«Արտ-թերապիա» տերմինը առաջին անգամ առաջ է քաշել հոգեբան Ադրիան Հիլլը:

Արտ-թերապիան ի սկզբանե նախատեսված էր ծանր հիվանդություններով տառապող այցելուների հետ աշխատելու համար, որոնք  դժվարանում էին  խոսքերով արտահայտել  իրենց հույզերն ու ապրումները:Սակայն, այսօր արտ - թերապիան կիրառվում է որպես խմբակային թերապիայի գործիք` մարդկանց թաքնված  պոտենցիալը բացահայտելու և ինքնաճանաչմանը նպաստելու նպատակով:Արտ-թերապիայի շատ  մեթոդիկաներ կիրառվում են այնպիսի մարդկանց հետ աշխատանքում, ովքեր  տառապում են  տարբեր բարդույթներով, փակվածությամբ` նրանց ավելի ազատ դարձնելու և հաղորդակցվել սովորեցնելու համար: Ապացուցված է, որ արտ-թերապիայով զբաղվելը ոչ միայն նպաստում է նևրոզների հաղթահարմանն ու անձի անկաշկանդ լինելուն, այլև օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական, ճանաչողական հմտությունների զարգացմանը:

Ժամանակակից մարդու համար արտ-թերապիայի գրավչություններից մեկը ինքնաարտահայտման և շփման  ոչ վերբալ լինելն է. մարդիկ արվեստի միջոցով արտահայտում  են իրենց հույզերն ու զգացմունքները:

Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը, մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ <<տրամաբանական>> կիսագունդը և շփման վերբալ համակարգը:Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: Բացի դրանից, ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով` ստեղծագործականություն, ինտուիցիա, մշակութային կրթություն, երեխաների դաստիարակություն և, իհարկե, ռոմանտիզմ սիրային հարաբերություններում:

Արտ-թերապիան թույլ է տալիս այցելուին  արտահայտել իր մտքերը նկարչության, քանդակի, անգամ` թատերական խաղի միջոցով: Վերապրելով պատկերները` մարդ ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը, անկրկնելիությունն ու անհատականությունը: Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների.  

 զգացմունքների, հույզերի արտահայտում,

աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում,

 սեփական անձի անկրկնելիության, նշանակալիության հաստատում,      

հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում:

Արտ-թերապևտը հետևում է այս նպատակներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս:

Երեխան դեռևս չի կարող հստակ ձևակերպել այն, ինչ իրեն անհանգստացնում է:Նա կարող է արտահայտել իր մանկական վախերը այնպիսի պարզ նախադասությամբ, ինչպես օրինակ.<<Ես վախենում եմ, որ մթության մեջ որևէ մեկը կարող է գալ  և ինձ առևանգել>>: Այդ ժամանակ, երբ հարցնում ես երեխային, թե ով կարող է դա անել, հնարավոր է` նա չպատասխանի, սակայն կփորձի իր մանկական վախերն արտահայտել արվեստի միջոցով:

Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի երեխան հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ, քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել և աշխարհի հետ նրա համագործակցումը կդառնա ավելի կառուցողական:Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխվի առօրյա կյանք:

Արտ-թերապիան կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային:Հատկապես դրական ազդեցություն են թողնում  խմբակային աշխատանքները:Օրինակ, այցելուներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ խմբի ներսում, ինչպես նաև ընդհանուր խմբակային աշխատանքներ, որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան:Սովորաբար, այցելուները թղթից, բնական հումքից պատրաստված  իրենց աշխատանքները տանում են տուն, ցույց են տալիս հարազատներին` փորձելով նրանց սովորեցնել այն, ինչ իրենք են սովորել արտ-թերապիայի ընթացքում:

Այսպիսով, արտ-թերապիան թույլ է տալիս.  

ձերբազատվել  տարբեր բարդույթներից,

բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից և այլ  բացասական հույզերից,

հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ հաղորդակցման միջոցով,

 կենտրոնացնել այցելուի ուշադրությունը  նրա մտքերի և զգացողությունների վրա,ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից, 

կարգավորել հոգեբանի և այցելուի փոխհարաբերությունները. համատեղ ստեղծագործական գործունեությունը հաճախ նպաստում է նրանց փոխադարձ ընդունմանը:

 

 

Share

Արտ - թերապիան բուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այն ամենից մեղմ և միևնույն ժամանակ ամենից խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում:
Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունը արտահայտելով` այցելուները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում իրենց ենթագիտակցականից:
Արտ - թերապիայի մեթոդը կարելի է վերագրել հուզական վիճակների շտկման ամենահին և բնական մեթոդների շարքին, որից մարդիկ օգտվում են կուտակված հոգեկան լարվածությունից ազատվելու, հանգստանալու նպատակով:
«Արտ-թերապիա» տերմինը առաջին անգամ առաջ է քաշել հոգեբան Ադրիան Հիլլը:                   Արտ - թերապիան ի սկզբանե նախատեսված էր ծանր հիվանդություններով տառապող այցելուների հետ աշխատելու համար, որոնք  դժվարանում էին  խոսքերով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները: Սակայն, այսօր արտ - թերապիան կիրառվում է որպես խմբակային թերապիայի գործիք` մարդկանց թաքնված պոտենցիալը բացահայտելու և ինքնաճանաչմանը նպաստելու նպատակով: Արտ - թերապիայի շատ մեթոդիկաներ կիրառվում են այնպիսի մարդկանց հետ աշխատանքում, ովքեր  տառապում են  տարբեր բարդույթներով, փակվածությամբ` նրանց ավելի ազատ դարձնելու և հաղորդակցվել սովորեցնելու համար: Ապացուցված է, որ արտ - թերապիայով զբաղվելը ոչ միայն նպաստում է նևրոզների հաղթահարմանն ու անձի անկաշկանդ լինելուն, այլև օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական, ճանաչողական հմտությունների զարգացմանը:
Ժամանակակից մարդու համար արտ - թերապիայի գրավչություններից մեկը ինքնաարտահայտման և շփման  ոչ վերբալ լինելն է. մարդիկ արվեստի միջոցով արտահայտում են իրենց հույզերն ու զգացմունքները: Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը, մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ <<տրամաբանական>> կիսագունդը և շփման վերբալ համակարգը: Մարդու նորմալ, ներդաշնակ զարգացումը ենթադրում է գլխուղեղի երկու կիսագնդերի հավասար ակտիվություն: Բացի այդ, ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով` ստեղծագործականություն, ինտուիցիա, մշակութային կրթություն, երեխաների դաստիարակություն և, իհարկե, ռոմանտիզմ սիրային հարաբերություններում: Արտ - թերապիան թույլ է տալիս այցելուին  արտահայտել իր մտքերը նկարչության, քանդակի, անգամ` թատերական խաղի միջոցով: Վերապրելով պատկերները` մարդ ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը, անկրկնելիությունն ու անհատականությունը: Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների.  

  • զգացմունքների, հույզերի արտահայտում,
  • աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում, 
  • սեփական անձի անկրկնելիության, նշանակալիության հաստատում,
  • հարմարվողականության բարձրացում մշտապես փոփոխվող աշխարհում:

Արտ - թերապևտը հետևում է այս նպատակներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս: Երեխան դեռևս չի կարող հստակ ձևակերպել այն, ինչ իրեն անհանգստացնում է: Նա կարող է արտահայտել իր մանկական վախերն այնպիսի պարզ նախադասությամբ, ինչպես օրինակ. <<Ես վախենում եմ, որ մթության մեջ որևէ մեկը կարող է գալ  և ինձ առևանգել>>: Այդ ժամանակ, երբ հարցնում ես երեխային, թե ով կարող է դա անել, հնարավոր է` նա չպատասխանի, սակայն կփորձի իր մանկական վախերն արտահայտել արվեստի միջոցով: Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի երեխան հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ, քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել և աշխարհի հետ նրա համագործակցումը կդառնա ավելի կառուցողական: Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխվի առօրյա կյանք:
Արտ - թերապիան կարող է իրականացվել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային: Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբակային աշխատանքները: Օրինակ, այցելուներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ խմբի ներսում, ինչպես նաև ընդհանուր խմբակային աշխատանքներ, որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան: Սովորաբար, այցելուները թղթից, բնական հումքից պատրաստված իրենց աշխատանքները տանում են տուն, ցույց են տալիս հարազատներին` փորձելով նրանց սովորեցնել այն, ինչ իրենք են սովորել արտ - թերապիայի ընթացքում: Այսպիսով, արտ - թերապիան թույլ է տալիս.

1. ձերբազատվել  տարբեր բարդույթներից,

2. բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից և այլ  բացասական հույզերից,

3. հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ հաղորդակցման միջոցով,

4. կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,

5.ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից,

6.կարգավորել հոգեբանի և այցելուի փոխհարաբերությունները. համատեղ ստեղծագործական գործունեությունը հաճախ նպաստում է նրանց փոխադարձ ընդունմանը:

Դիտումներ: 1769 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: