ԳԵՇՏԱԼՏ-ԹԵՐԱՊԻԱ
Գեշտալտ-թերապիան հոգեբանական պրակտիկայի բավականին հետաքրքիր ու կարևոր ուղղություններից մեկն է: Այն կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մադկանց հետ հաղորդակցման կարողությունը:
«Գեշտալտ» նշանակում է ձև, պատկեր:Հոգեբանության մեջ այդ բառի տակ հասկանում են մասերի մենահատուկ կազմավորում, որը հանդես է գալիս մեկ ամբողջության տեսքով:
Գեշտալտ - հոգեբանության տեսական բացահայտումները գործնական դաշտ մտցրեց Ֆրից Պերլզը:Գեշտալտ հոգեբանությունը համարվում է թերապևտիկ ունիվերսալ մեթոդ, որը կիրառելի է մարդկային խնդիրների բավականին լայն սպեկտրի համար:Թվարկենք գեշտալտ-թերապիայի կիրառման որոշ բնագավառներ.
կլինիկական հոգեթերապիա,
ընտանեկան հոգեթերապիա,
անձնային աճի կամ հաղորդակցման բարելավմանը ձգտող մարդկանց համար նախատեսված թրեյնինգներ (օրինակ` մանկավարժների, մենեջերների),
գեշտալտ-մանկավարժություն,
կազմակերպությունների խորհրդատություն և այլն:
Գեշտալտ–թերապիայի գլխավոր նպատակը սեփական մտքերի, ցանկությունների, նպատակների, ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է:
Փորձերը ցույց են տվել, որ մարդ ենթագիտակցաբար ընտրում է այն, ինչ իրեն հետաքրքիր է:Հետաքրքրության առարկա կարող է հանդիսանալ ցանկացած պատկեր կամ զգացողություն, իսկ մնացած ամեն ինչ ֆոնի է վերածվում:
Գեշտալտ-թերապիան օգնում է մարդկանց սեփական անձի մեջ անընդհատ նոր ռեսուրսներ փնտրել ու գտնել,զգալ շրջապատող աշխարհի և սեփական ներաշխարհի նոր եզրերը: Այդ պատճառով գեշտալտը ոչ թե ուղղակի հոգեթերապևտիկ մեթոդ է, այլ աստիճանաբար փոխակերպվող կենսակերպ:
Գեշտալտ - թերապիան հոգեբանական պրակտիկայի բավականին հետաքրքիր ու կարևոր ուղղություններից մեկն է: Այն կոչված է ընդլայնելու մարդու գիտակցությունն ու դրա միջոցով հավելելու ներանձնային ամբողջականությունը, կյանքի լեցունությունն ու արտաքին աշխարհի և մադկանց հետ հաղորդակցման կարողությունը:
«Գեշտալտ» նշանակում է ձև, պատկեր: Հոգեբանության մեջ այդ բառի տակ հասկանում են մասերի մենահատուկ կազմավորում, որը հանդես է գալիս մեկ ամբողջության տեսքով:
Գեշտալտ - հոգեբանության տեսական բացահայտումները գործնական դաշտ մտցրեց Ֆրից Պերլզը:
Գեշտալտ հոգեբանությունը համարվում է թերապևտիկ ունիվերսալ մեթոդ, որը կիրառելի է մարդկային խնդիրների բավականին լայն սպեկտրի համար: Թվարկենք գեշտալտ - թերապիայի կիրառման որոշ բնագավառներ.
- կլինիկական հոգեթերապիա,
- ընտանեկան հոգեթերապիա,
- անձնային աճի կամ հաղորդակցման բարելավմանը ձգտող մարդկանց համար նախատեսված թրեյնինգներ (օրինակ` մանկավարժների, մենեջերների),
- գեշտալտ - մանկավարժություն, կազմակերպությունների խորհրդատություն և այլն:
Գեշտալտ – թերապիայի գլխավոր նպատակը սեփական մտքերի, ցանկությունների, նպատակների, ինչպես նաև արտաքին աշխարհի հնարավորինս լավ գիտակցումն է: Փորձերը ցույց են տվել, որ մարդ ենթագիտակցաբար ընտրում է այն, ինչ իրեն հետաքրքիր է: Հետաքրքրության առարկա կարող է հանդիսանալ ցանկացած պատկեր կամ զգացողություն, իսկ մնացած ամեն ինչ ֆոնի է վերածվում:
Գեշտալտ - թերապիան օգնում է մարդկանց սեփական անձի մեջ անընդհատ նոր ռեսուրսներ փնտրել ու գտնել, զգալ շրջապատող աշխարհի և սեփական ներաշխարհի նոր եզրերը: Այդ պատճառով գեշտալտը ոչ թե ուղղակի հոգեթերապևտիկ մեթոդ է, այլ աստիճանաբար փոխակերպվող կենսակերպ: |