Շաբաթ, 27.04.2024, 21:42

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Դեկտեմբէր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 1 » ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
22:00
ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ջ

Զեմմիֆոբիա (zemmiphobia)-վախ առնետներից, խլուրդներից 
ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Այս ֆոբիան հանդիսանում է բավականին անսովոր, տարօրինակ և հարաբերականորեն անհայտ ֆոբիա: Սակայն այն մարդկանց համար, ովքեր տառապում են այս ֆոբիայով, վախը իրական է և զգալի: Որպես օրենք, զեմմիֆոբիայով տառապողները, առնետների և խլուրդների հետ կապված ինչ որ տրավմատիկ իրադարձություն են ապրել: Հենց այդ պատճառով էլ նրանք ավտոմատաբար ընկալում են առնետներին և խլուրդներին որպես սպառնալիք: 
որպես սպառնալիք:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Զեմմիֆոբիայի ախտանիշները տարբեր են: Առնետի կամ խլուրդի հետ հանդիպելուց, դրանք կարող են տատանվել թեթև դիսկոմֆորտի զգացողությունից մինչև պարալիզացնող վախի զգացումը: Հիմնական ախտանիշները հետևյալն են՝ շնչարգելություն, ավելցուկային քրտնարտադրություն, սրտխառնոց, չորություն բերանում, ցնցում, խոսելու կամ հստակ մտածելու ունակության կորուստ, մահանալու վախ, վախ որ կարող են հոգեկան խանգարում ստանալ, հսկողության կորուստ, իրականությունից կտրված լինելու զգացողություն, սպասվող կատաստրոֆայի զգացողություն, թակարդն ընկած լինելու զգացմունք և փախչելու անհաղթահարելի ցանկություն:
ԲՈւԺՈւՄ-Գոյություն ունեն զեմմիֆոբիայի բուժման տարբեր մեթոդներ: Դրանցից են՝
· Հիպնոթերապիան օգնում է վերածրագրավորել որոշ ենթագիտակցական ծրագրեր, որոնք կարող են վախի մասեր հանդիսանալ: Երբ այդ ծրագրերը §դեակտիվացվում¦ են, զեմմիֆոբիայի ախտանիշները հաճախ հասնում են մինիմալի: Սակայն որոշ մարդկանց դուր չի գալիս հսկողությունը կորցնելու զգացումը, ինչը թույլ է տալիս ինչ-որ մեկին խաղալ իր անձնական "ներքին ծրագրերի" հետ: Հիպնոթերապիան շատ արդյունավետ է և աշխատում է չափազանց արագ:
· Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում քննարկում է այն փորձը, թե ինչպես ենք մենք կառուցում մեր իրականությունը: Ըստ ՆԼԾ-ի, ֆոբիան, մեր ծրագրերի կամ աղավաղված մոդելների արդյունք է, որոնց կառուցում ենք ինքներս, և որոնք շատ լավ են աշխատում: ՆԼԾ-ում, այս կառուցվածքները գտնվում են, պարզաբանվում և §վերածրագրավորվում¦ այնպես, որ զեմմիֆոբիան հասցվի մինիմումի, կամ վերացվի ընդհանրապես: Սովորաբար, սա շատ արագ և արդյունավետ միջոցառում է:
Դիտումներ: 331 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: