Կիրակի, 28.04.2024, 12:42

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Դեկտեմբէր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 1 » ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
20:42
ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Գ

Գադեոֆոբիա-վախ դժոխքից 
Գադիոֆոբիա (ագիոֆոբիա, գիերոֆոբիա, իերոֆոբիա)-վախ սրբավայրերից, քահանաներից 
Գալեոֆոբիա (ալյուրոֆոբիա, գատաֆոբիա, էլուրոֆոբիա, էլուրոֆոբիա)-վախ կատուներից
Գալիֆոբիա (գալլոֆոբիա, ֆրանսոֆոբիա)-վախ ֆրանսերենից և ֆրանսիական ամեն ինչից 
Գամակսոֆոբիա-վախ ակներով տրանսպորտից 
Գամարտոֆոբիա-վախ ինչ-որ անպարկեշտ բան կատարելուց
Գամոֆոբիա (գամետոֆոբիա)-վախ ամուսնությունից
Գապտեֆոբիա (աֆենֆոսմոֆոբիա, աֆենֆոզմոֆոբիա, գաֆեֆոբիա, գապտոֆոբիա)-վախ հպումից
Գաֆեֆոբիա (աֆենֆոզմոֆոբիա, աֆենֆոսմֆոբիա, գապտեֆոբիա, գապտոֆոբիա)-վախ հպումից
Գեդոնոֆոբիա-վախ ուրախանալուց, ծիծաղելուց, հածույք զգալուց
Գեկսակոսիոյգեկսեկոնտագեկսաֆոբիա-վախ 666 թվից Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի "The Honking" սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է "0101100101" (10100110102=66610) թվի հայելային արտացոլումից:
Գելիոֆոբիա (գելեոֆոբիա)-Վախ արևից և արևից սևանալուց
Գելլենոլոգոֆոբիա-վախ գիտական բարդ տերմիններից, հունական տերմինաբանությունից
Գելլոֆոբիա-վախ հունական ամեն ինչից
Գելմինտո (Վերմինոֆոբիա, բակտերիոֆոբիա, բացիլոֆոբիա, վերմիֆոբիա, սկոլեցոֆոբիա)-վախ որդերից, վարակիչ միջատներից
ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ-Բակտերիոֆոբիան հանդիսանում է կլինիկական ֆոբիա, որով տառապում են մարդիք, ովքեր ունեն մանրեներից և միկրոօրգանիզմներից պարալիզացնող վախ: Ամենատարբեր անծանոթ առարկաների հետ շփման ժամանակ, նրանք համարում են, որ վարակվել են մանրեներով, միևնույն ժամանակ կարող են ունենալ տագնապի նոպաներ՝ զգալով մահվան անմիջական վտանգ:
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ-Բակտերիոֆոբիայի պատճառները սովորաբար ընկած են մանկությունում եղած տրավմատիկ իրավիճակներում: Բակտերիոֆոբիան կարող է զարգանալ եթե մարդը (կամ նրա մոտ շրջապատից ինչ-որ մեկը), բակտերիալ կամ մանրեային ինֆեկցիայի հետևանքով լուրջ հետևանքների զոհ է դարձել: Այս ֆոբիան կարող է առաջանալ նաև թյուրիմածաբար՝ որոշ հիվանդություններ ոչ ճիշտ պատկերացնելու դեպքում, օրինակ՝. մարդը, ում մայրը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, կարող է բակտերիոֆոբ դառնալ, չնայած որ այդ հիվանդության առաջացման պատճառները ոչ մի կերպ կապված չեն բակտերիաների կամ մանրեների հետ:
Տասնյոթերորդ դարում, մի հոլանդացի միկրոբիոլոգ նայելով մանրադիտակի մեջ նկատեց ինչ-որ բանի առկայություն, որն անվանեց "animalcules"–նա հայտնաբերեց բակտերիաներ: Իհարկե, այդ միաբջիջ օրգանիզմները միշտ էլ եղել են մեր աշխարհի մի մասնիկը՝ նույնիսկ նրանց բացահայտումից առաջ:
Կան մի քանի նկատելի ախտանիշներ և նախանշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը տառապում է բակտերիոֆոբիայով: Օրինակ՝ մարդը կարող է խուսափել ձեռքսեղմումից, մշտապես հեռավորություն պահպանել ուրիշ մարդկանցից, կամ նույնիսկ փակել բերանը ամեն անգամ, երբ խոսում են զրուցակիցները: Բակտերիոֆոբիան կարող է արմատներ ունենալ, որոնք սկիզբ են առնում ուրիշ ֆոբիաներից կամ հոգեկան լարվածություններից՝
· Վախ մտերմությունից
· Վախ մարդկանցից
· Վախ սոցիալական հարաբերություններից · Վախ ի վիճակի չլինել հսկել իրենց շրջակա միջավայրը
· Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշը կարող է պատճառ հանդիսանալ այն բանի, որ մարդը ժամանակ հատկացնի այնպիսի մանրուքների ինչպիսին է մշտական ձեռքերի լվանալը
· Օբսեսսիվ-կոնպուլսիվ խանգարում (սա կարող է նաև զարգանալ եթե բակտերիոֆոբիան չի բուժվում):
ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ-Բակտերիոֆոբիայի ախտանիշները տատանվում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, կարող է սրտները խառնել կամ կարող են քրտնել: Սպեկտրի հակադարձ կողմում մարդիկ են, ում այս ֆոբիան այնքան ուժեղ է վարկաբեկել, որ նրանք տագնապի և պանիկայի նոպաներ են ունենում: Բակտերիոֆոբիայի ախտանիշները հետևյալն են` չորություն բերանի մեջ, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվենտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:
Հիմնականում բակտերիոֆոբները գիտակցում են, որ մանրեներից և բակտերիաներից վախը իռացիոնալ է և լրջորեն խանգարում է իրենց ամենօրյա գործունեությանը:
Անսահման վախը վարակվելուց կարող է հոգնեցնող պայման հանդիսանալ և լուրջ դեր խաղալ մարդու հասարակական ու անձնական կյանքի և պաշտոնական պարտականությունների կատարման ընթացակարգի մեջ: Չբուժած բակտերիոֆոբիան ազդում է մարդու կյանքի բոլոր կողմերի վրա:
ԲՈւԺՈւՄ-Հաճախ բակտերիոֆոբները դիմում են ամենատարբեր ուղղությունների բժիշկների: Բակտերիոֆոբիա ախտորոշումը հաստատվելուց հետո, այդ հիվանդը ուղարկվում է հոգեթերապևտի մոտ՝ հետագա գնահատման և բուժման համար:
Ավանդական "խոսակցական" թերապիան, սովորեցնում է մարդուն ճանաչել և հսկել իր ֆոբիաները՝ քննարկման և գիտակցման ճանապարհով:
Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:
Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակի ենթարկվում է մանրեների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջ ի վերջո ազդեցությունը կարող է ուղղակի դառնալ (իհարկե՝ հսկվող իրավիճակում):
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորումը (ՆԼԾ) հիմնականում հիմնվում է գործնականի և ուսումնասիրության վրա՝ թե ինչպես ենք մենք ստեղծում մեր իրականությունը: ՆԼԾ-ի համաձայն, ֆոբիան հանդիսանում է մեր ծրագրերի և "կոնստրուկցիաների” արդյունք, ինչը մենք ինքներս ենք ստեղծել, սակայն դա վատ է աշխատում: ՆԼԾ-ի օգնությամբ բացահայտվում են այդ կոնստրուկցիաները և վերածրագրավորվում են այնպես, որ ֆոբիան հասցվում է մինիմումի:
Կիրառվում են նաև աջակցության խմբերը և ռելաքսացիայի տեխնիկաները:
Բակտերիոֆոբիայի ծանր արտահայտումների ժամանակ կարող է նշանակվել հանգստացնող դեղօրայք:
Գեմատոֆոբիա (գեմոֆոբիա, գեմաֆոբիա)-վախ արյունից
Գեմոֆոբիա (գեմաֆոբիա, գեմատոֆոբիա)-վախ արյունից
Գենուֆոբիա (գենտոֆոբիա)-վախ ծնկի իջնելուց
Գերասկոֆոբիա (գերոնտոֆոբիա)-վախ ծերացումից
Գերմաֆոբիա-վախ վարակից, ինֆեկցիայից
Գերոնտոֆոբիա (գերասկոֆոբիա)-վախ ծերացումից
Գերպետոֆոբիա-վախ սողուններից, սողուններ, օձերից Գետերոֆոբիա-վախ հակառակ սեռից
գոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:
Դոկտոր Նունանը ասում է, որ հետերոֆոբիա տերմինը որոշ մարդկանց թյուրիմածության մեջ է գցում մի շարք պատճառներով: Մի կողմից նրանք նայում են դրան որպես բազմաթիվ սոցիալական կոնստրուկցիաներից մեկի, ինչը առաջացել է վերջին տասնամյակում Վիկտիմոլոգիա կեղծ գիտության մեջ (մեզանից շատերը դեռ հիշում են քննադատ Ջոն Մոնեյսի, 1995 թվականին արված "Վիկտիմոլոգիայի իշխանությունը և նրա բացասական ազդեցությունը սեքսուալ գիտությունների վրա" աշխատությունը): Մյուսները նայում են հետերոֆոբիայի և հոմոֆոբիայի միջով անցնող զուգահեռներին և ենթադրում, որ առաջինը տրիվիալացնում է երկրորդին: Ամեն դեպքում, հետերոֆոբիան կարող է լինել հոմոֆոբիայի էթիոլոգիայի բաղկացուցիչներից մեկը,- պնդում է Նունանը 1998 թվականին: ուրիշների համար, սա ուղղակի հետքրքրություն է, կամ բառախաղ: Սակայն մյուսների համար սա այն է, ինչ հանդիսանում է հետերոսեքսուալների քաղաքակրթության հետաքրքրությունների քաղաքականացման խոստովանություն:
Դոկտոր Նունանը ասում է, որ հետերոֆոբիա տերմինը որոշ մարդկանց թյուրիմածության մեջ է գցում մի շարք պատճառներով: Մի կողմից նրանք նայում են դրան որպես բազմաթիվ սոցիալական կոնստրուկցիաներից մեկի, ինչը առաջացել է վերջին տասնամյակում Վիկտիմոլոգիա կեղծ գիտության մեջ (մեզանից շատերը դեռ հիշում են քննադատ Ջոն Մոնեյսի, 1995 թվականին արված "Վիկտիմոլոգիայի իշխանությունը և նրա բացասական ազդեցությունը սեքսուալ գիտությունների վրա" աշխատությունը): Մյուսները նայում են հետերոֆոբիայի և հոմոֆոբիայի միջով անցնող զուգահեռներին և ենթադրում, որ առաջինը տրիվիալացնում է երկրորդին: Ամեն դեպքում, հետերոֆոբիան կարող է լինել հոմոֆոբիայի էթիոլոգիայի բաղկացուցիչներից մեկը,- պնդում է Նունանը 1998 թվականին: ուրիշների համար, սա ուղղակի հետքրքրություն է, կամ բառախաղ: Սակայն մյուսների համար սա այն է, ինչ հանդիսանում է հետերոսեքսուալների քաղաքակրթության հետաքրքրությունների քաղաքականացման խոստովանություն:
Գեֆիրոֆոբիա-վախ կամուրջներից
Գիալոֆոբիա (գիելոֆոիա, կռիստալլոֆոբիա)-Վախ ապակեղենից, ապակե բաժակիցԳիդրարգիոֆոբիա-վախ սնդիկից
Գիդրոզոֆոբիա-վախ բանվորներին անխնա շահագործումից
Գիդրոֆոբիա (ակվաֆոբիա)-վախենալով ջրի, խոնավության, հեղուկներ
Գիդրոֆոֆոբիա-վախ կատաղախտի հայտնվելուց
Գիելոֆոբիա (գիալոֆոբիա, կրիստալլոֆոբիա, ստեկլագիելոֆոբիա)-վախ ապակուց
Գիերոֆոբիա (ագիոֆոբիա, իերոֆոբիա, գադիոֆոբիա)-վախ սրբավայրերից, քահանաներից
Գիլեֆոբիա-Վախ նյութապաշտությունից
Գիլոֆոբիա (կսիլոֆոբիա, նիկտոգիլոֆոբիա, խիլոֆոբիա)-վախ անտառից
Գիմնոֆոբիա-վախ մերկությունից
Գինեկոֆոբիա (գինեֆոբիա, գինոֆոբիա, ֆեմինոֆոբիա)-վախ կանանցից
Գիպեգիաֆոբիա (գիպենգիոֆոբիա, խեպենգիոֆոբիա)-վախ պատասխանատվությունից
Գիպենգիոֆոբիա (գիպեգիաֆոբիա, խեպենգիոֆոբիա)-վախ պատասխանատվությունիցԳիպերտրիխոֆոբիա (կայետոֆոբիա, հայետոֆոբիա)-վախ մազերից
Գիպնոֆոբիա (կլինոֆոբիա)-վախ քնից, հիպնոսից
Գիպոսոֆոբիա (ակրոֆոբիա, աէրոկրոֆոբիա, աէրոնոսոֆոբիա, վատեոֆոբիա, գիպսիֆոբիա)-վախ բարձունքից
Գիպոֆոբիա-վախ վախ չունենալուց
Գիպոմոնստրէսկուիպեդալոֆոբիա-վախ երկար բառեր արտասանելուց
Գիպպոֆոբիա (էկվինոֆոբիա)-վախ ձիերից
Գիպսիֆոբիա (ակրոֆոբիա, աէրոկրոֆոբիա, աէրոնոսոֆոբիա, վատեոֆոբիա, գիպոսոֆոբիա)-վախ բարձունքից
Գլենոֆոբիա-վախ տիկիներին նայելուց
Գլոսսոֆոբիա (պեյրաֆոբիա)-վախ մարդկանց ներկայությամբ խոսելուց
Գնոզիոֆոբիա-վախ գիտելիքներից
Գոբոֆոբիա-վախ ախկատներից և մուրացիկներից
Գոդոֆոբիա-վախ ճանապարհորդելուց
Գոմիլոֆոբիա (սկոպտոֆոբիա)-վախ հաղորդակցվել այլոց հետ, ուշադրություն գրավել
Գոմինոֆոբիա (անդրոֆոբիա, արխենիոֆոբիա)-վախ մարդկանցից
Գոմիխլոֆոբիա (խոմիկլոֆոբիա)-վախ մշուշից Գոմիցիդոֆոբիա-վախ սպանութուն կատարելուց
Գոմոֆոբիա-վախ համասեռամոլներից, միասեռամոլներից
ՆԿԱՐԱԳՈւԹՅՈւՆ-Այս հասկացությունը, իր նեղ իմաստով, պատկանում է հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին (վախ, զզվանք, բարկություն և այլն): Հոգեբուժության մեջ և հոգեթերապիայում, հոմոֆոբիայի առանձին կլինիկական նշաններ գոյություն չունեն: Ամերիկյան Հոգեբուժական ասոցիացիայի "Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ձեռնարկում” այդպիսի հիվանդություն գոյություն չունի: Ինքը՝ ”հոմոֆոբիա” տերմինը, հոգեկան հիվանդություն չի նշանակում:
Ավելի լայն իմաստով օգտագործվում է՝ հոմոսեքսուալ խմբակցությունների ներկայացուցիչների նկատմամբ, նեգատիվ վերաբերմունքի կամայական արտահայտումների ատելություն, զզվանք, ագրեսսիա, դրսևորման ժամանակ: "Հոմոֆոբ" տերմինը իր մեջ ներկրում է վախի և սարսափի նոտաներ այն ժամանակ, երբ հոմոսեքսուալների նկատմամբ համբերատար վերաբերմունք ունեցող մարդկանց մոտ դա առաջացնում է վիրավորանք: Որպես այլընտրանք ներկայացվել են այլ տերմիններ, օրինակ՝ "հոմոնեգատիվիզմը”:
Անգլերեն լեզվի Օքսֆորդի բառարանի համաձայն, հոմոֆոբիա (homophobia) բառը, ի սկզբանե օգտագործվել է, որպես՝ "վախ տղամարդկանցից, կամ զզվանք արական սեռի նկատմամբ” իմաստով:
Հոգեբույժությունում, հոմոֆոբիայի տակ հասկանում են միանմանության, մոնոտոնության նկատմամբ ունեցած վախը: Հոգեբանները նշում են, որ հոմոֆոբիայի և հոմոսեքսոալության նկատմամբ ունեցած նեգատիվ վերաբերմունքի միջև հստակ սահման անց կացնելը հեշտ չէ: Որոշները համարում են, որ հոմոֆոբիան կապված է հոմոսեքսուալության արտահայտման նկատմամբ ունեցած նեգատիվ էմոցիաների (այլ ոչ որոշակի տեսակետի դելարացման) և/կամ նրա հետ ակտիվ պայքարի հետ:
Հոմոֆոբիայի ձևերից մեկը, որը գրավել է հոգեբանների ուշադրությունը, դառել է ինտերնալիզացված (ինտերնալ) հոմոֆոբիան-իրավիճակ, երբ հոմոսեքսուալները և բիսեքսուալները վախենում կամ զզվանք են ապրում հոմոսեքսուալության նկատմամբ կամ կարող է նշանակել՝ հոմոսեքսուալ դառնալու անձի վախ կամ վախ սեփական հնարավոր հոմոսեքսուալ վարքագծից: Որոշ հոմոսեքսուալներ, բիսեքսուալներ և լեսբիանկաներ, այս դեպքում ճնշում են սեփական հոմոսեքսուալ ձգտումները և ցանկությունները, մյուսները՝ այդպես չեն վարվում, բայց կարող են այդ ժամանակ ունենալ ամենատարբեր նեգատիվ զգացողություններ-մեղքի բարդույթ, տագնապ, խղճի խայթ և այլն: Որոշ հեղինակներ համարում են, որ այդպիսի մարդկանց կոռեկտ չէ անվանել լաթենտ հոմոսեքսուալներ, քանի որ մարդը այնպիսին է, ինչպիսին ուզում է լինել, իսկ այս մարդիք չեն ուզում լինել հոմոսեքսուալիստ:
Ինտերնալիզացված հոմոֆոբիան, ինդիվիդի հոգեբանական առողջության վրա կարող է թողնել տարբեր նեգատիվ հետևանքներ: Այստեղ կարող են դիտարկվել ինքնագնահատականի իջեցում, նարդայնացածություն, ամենատարբեր հոգեբանական բարդույթների զարգացում, դեպրեսիա և նույնիսկ սուիցիդալ մտադրություններ և փորձեր: Ծածուկ ապրող (շրջապատից իրենց կողմնորոշումը թաքցնող) և ինտերնալիզացված հոմոֆոբիայով տառապող հոմոսեքսուալների և բիսեքսուալների մոտ, կարող է նաև զարգանալ որոշակի պարանոիդալ տրամադրվածություն, հիվանդագին մտահոգվածություն և կասկածամտություն: Այդպիսի մարդուն ամբողջ ժամանակ թվում է, որ "գլխի կընկնեն", կբացահայտեն, որ իր մեջքի ետևից իր վրա ծիծաղում են, քննարկում են, մեղադրում և քննադատում, որ կարող են հեռացնել իրեն աշխատանքից, որ իրեն չեն ընդունում կամ էլ որ իր նկատմամբ առկա վատ վերաբերմունքը այն պատճառով է, որ իր կողմնորոշման մասին գիտեն կամ գլխի են ընկնում: Ընդ որում, այս մտավախությունները կարող են ունենալ կամ ընդհանրապես չունենալ իրական հիմքեր:
Որոշ մասնագետների և ակտիվիստների կողմից առաջարկվել է նաև մի նոր տերմին՝ լեսբոֆոբիա-lesbophobia՝ լեսբիանկաների նկատմամբ բացասական վերաբերմունքը հատուկ ձևով նշելու համար: Հոմոֆոբիայի հետ պայքարի ֆրանսիական կենտրոնի ներկայացուցիչների կարծիքով, այսպիսի ձևակերպումը իմաստ ունի, քանի որ լեսբիանկաները, գեյերի համեմատ, ավելի չկամությամբ են հայտնում իրենց նկատմամբ ցուցաբերված դիսկրիմինացիայի մասին, չնայած, որ իրականության մեջ այդ փաստերը տեղի ունեն: Լեսբոֆոբիան կապված է որոշ հատուկ կարծրատիպերի հետ՝ օրինակ, կին-սպորտսմենների հետ կապված՝ բոլորը մտածում են, որ նրանց մեծամասնությունը լեսբիանկա է: Սակայն դեռևս այսպիսի դասակարգում չի եղել և կամայական նմանատիպ դիսկրիմինացիա համախմբվում է հոմոֆոբիա անվան տակ:
Գոպլոֆոբիա-վախ հրազենից
Գորմեֆոբիա-վախ ցնցումներից, շոկային իրավիճակներից
Գրավիդոֆոբիա-վախ հղի կանանց հանդիպելուց
Գրաֆոֆոբիա-վախ ձեռքով գրելուց, գրելու պարագաներից
Գրիպպոպոտոմոմոնստրոսեսկվիպպեդալիոֆոբիա-վախ երկար բառեր արտասանելուց
Գումաֆոբիա (Գումոֆոբիա)-վախ համային զգացողություններից
Դիտումներ: 879 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: