Շաբաթ, 27.04.2024, 22:26

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Դեկտեմբէր 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 116
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբէր » 1 » ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
20:39
ՖՈԲԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Բ

Բազիստաֆոբիա (բազոստազաֆոբիա, ստազոբազոֆոբիա)-մշտական վախի մեջ լինելը 
Բազիստազիֆոբիա, (բազոստազոֆոբիա, ստազոբազոֆոբիա)-վախ ընդդիմանալուց 
Բազիֆոբիա (բազիլոֆոբիա, ամբուլոֆոբիա, բազոֆոբիա)-վախ ոտքով քայլելուց 
Բազիլոֆոբիա (բազիֆոբիա, ամբուլոֆոբիա, բազոֆոբիա)-վախ ոտքով քայլելուց 
Բակտերիոֆոբիա (բացիլլոֆոբիա, վերմինոֆոբիա, վերմիֆոբիա, գելմինտո, սկոլեցիֆոբիա)-վախ վարակիչ որդերից միջատներից
ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Այն հանդիսանում է կլինիկական ֆոբիա, որով տառապում են մարդիք, ովքեր ունեն մանրեներից և միկրոօրգանիզմներից պարալիզացնող վախի փորձ: Բալլիստոֆոբիա-վախ փամփուշտներից, հրթիռներից, գցում օբյեկտներից:
Բակտերիոֆոբիայի պատճառները սովորաբար ընկած են մանկությունում եղած տրավմատիկ իրավիճակներում: Բակտերիոֆոբիան կարող է զարգանալ եթե մարդը (կամ նրա մոտ շրջապատից ինչ-որ մեկը), բակտերիալ կամ մանրեային ինֆեկցիայի հետևանքով լուրջ հետևանքների զոհ է դարձել: Այս ֆոբիան կարող է առաջանալ նաև թյուրիմածաբար՝ որոշ հիվանդություններ ոչ ճիշտ պատկերացնելու դեպքում, օրինակ՝. մարդը, ում մայրը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, կարող է բակտերիոֆոբ դառնալ, չնայած որ այդ հիվանդության առաջացման պատճառները ոչ մի կերպ կապված չեն բակտերիաների կամ մանրեների հետ:
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ-Բակտերիոֆոբիայի պատճառները սովորաբար ընկած են մանկությունում եղած տրավմատիկ իրավիճակներում: Բակտերիոֆոբիան կարող է զարգանալ եթե մարդը (կամ նրա մոտ շրջապատից ինչ-որ մեկը), բակտերիալ կամ մանրեային ինֆեկցիայի հետևանքով լուրջ հետևանքների զոհ է դարձել: Այս ֆոբիան կարող է առաջանալ նաև թյուրիմածաբար՝ որոշ հիվանդություններ ոչ ճիշտ պատկերացնելու դեպքում, օրինակ՝. մարդը, ում մայրը մահացել է օնկոլոգիական հիվանդությունից, կարող է բակտերիոֆոբ դառնալ, չնայած որ այդ հիվանդության առաջացման պատճառները ոչ մի կերպ կապված չեն բակտերիաների կամ մանրեների հետ:
ԱԽՏԱՆԻՆԵՐ-Կան մի քանի նկատելի ախտանիշներ և նախանշաններ, որոնք ցույց են տալիս, որ մարդը տառապում է բակտերիոֆոբիայով: Օրինակ՝ մարդը կարող է խուսափել ձեռքսեղմումից, մշտապես հեռավորություն պահպանել ուրիշ մարդկանցից, կամ նույնիսկ փակել բերանը ամեն անգամ, երբ խոսում են զրուցակիցները: Բակտերիոֆոբիան կարող է արմատներ ունենալ, որոնք սկիզբ են առնում ուրիշ ֆոբիաներից կամ հոգեկան լարվածություններից՝
· Վախ մտերմությունից
· Վախ մարդկանցից
· Վախ սոցիալական հարաբերություններից
· Վախ ի վիճակի չլինել հսկել իրենց շրջակա միջավայրը
· Ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության համախտանիշը կարող է պատճառ հանդիսանալ այն բանի, որ մարդը ժամանակ հատկացնի այնպիսի մանրուքների ինչպիսին է մշտական ձեռքերի լվանալը
· Օբսեսսիվ-կոնպուլսիվ խանգարում (սա կարող է նաև զարգանալ եթե բակտերիոֆոբիան չի բուժվում): 
· զարգանալ եթե բակտերիոֆոբիան չի բուժվում): Բակտերիոֆոբիայի ախտանիշները տատանվում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, կարող է սրտները խառնել կամ կարող են քրտնել: Սպեկտրի հակադարձ կողմում մարդիկ են, ում այս ֆոբիան այնքան ուժեղ է վարկաբեկել, որ նրանք տագնապի և պանիկայի նոպաներ են ունենում: Բակտերիոֆոբիայի ախտանիշները հետևյալն են՝ չորություն բերանի մեջ, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվենտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:
ԲՈւԺՈւՄ-Կիրառվում են ռելաքսացիայի տրենինգներ: Իսկ ծանր արտահայտումների ժամանակ կարող է նշանակվել հանգստացնող դեղօրայք:
Բարոֆոբիա-վախ ծանրության վերելքներից, հավասարակշռվածության կորստից
Բառբաֆոբիա-վախ դեմքի մազակալումից, որն առաջ է գալիս կանանց մոտ
Բատեոֆոբիա (ակրոֆոբիա, աերոկրոֆոբիա, աերոնոսիֆոբիա, գիպսիֆոբիա, գիպսոֆոբիա)-վախ բարձունքներից
Բատոֆոբիա-վախ բարձր շենքերից Բատրախոֆոբիա (բուֆոնոֆոբիա)-վախ Գորտերից և դոդոշներից
ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Բատրախոֆոբիայով առապողներն ունենում են դրա համար հիմնավոր պատճառներ: Դա կարող է լինել մանկական տարիքում ունեցած տրավմայի կամ իրադարձության հետևանք:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Բատրախոֆոբիայով տառապողները, տեսնելով գորտին կամ դոդոշին, սրտխառնոց և տագնապ են զգում: Նրանց մոտ նկատվում է շնչարգելություն, դյուրագրգռություն, տախիկարդիա, ավելորդ քրտնարտադրություն, բերանի չորություն, խոսելու անկարողություն, լարվածությունը սկսում է պարալիզացնել բոլոր մտքերը և գաղաբարները:
ԲՈւԺՈւՄ-Իսկ խնդրի լուծման մեջ իրենց արդյունավետությունն են ցուցաբերել կոգնիտիվ-վարքային թերապիան, իսկ ամենաարդյունավետն են նեյրոլինգվիստիկ ծրագրավորման տեխնիկաները, որոնք թույլ են տալիս բուժել բատրախոֆոբիան ելնելով նրա առաջացման կետից: Բատտոֆոբիա-վախ խոր ջրից:
Բացիլլոֆոբիա (Բակտերիոֆոբիա, վերմինոֆոբիա, վերմիֆոբիա, գելմինտո, սկոլեցիֆոբիա)-վախ որդերից, վարակիչ միջատներից
Բելենոֆոբիա (բելոնեֆոբիա, բելոնոֆոբիա, օկսիֆոբիա)-վախ սուր իրերից, առարկաներից և սրսկումից
Բիբլիոֆոբիա-վախ գրքերից, գրադարաններից
Բլապտոֆոբիա-վախ որևէ մեկին վնաս պատճառելուց
Բլատտոֆոբիա (լատ. blattoptera կամ blattodea-խավարասեր)-վախ միջատներից, խավարասերներից
ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Վերջիններս հանդիսանալով սինանտրոպներ, ապրում են մարդու կացարաններում, օրինակ՝ շեկ խավարասերը (պրուսակ), սև խավարասերը: Նրանց ուրիշ տեսակներ ներկրվում են տրոպիկական մթերքների հետ ավելի չափավոր կլիմա ունեցող երկրներ և երբեմն ասիմիլացվում են ջեռուցվող բնակարաններում (ամերիկյան խավարասեր): Խավարասերները կարող են վնաս հասցնել մթերքներին, կաշվե իրերին, գրքի կազմերին, սենյակային և ջերմոցային բույսերին: Որոշ խավարասերներ, սնվելով ամենատարբեր թափոններով, այդ թվում նաև արտաթորանքներով, հանդիսանում են վարակիչ հիվանդությունների (օրինակ՝ դեզինտերիայի) և ճիճուների ձվերի տարածող: Տեղակություններ կան խավարասերներին որպես կերակուր և ժողովրդական բժշկության մեջ՝ դեղամիջոց (սև խավարասերը) օգտագործելու մասին: Մադագասկար կղզու հսկայական խավարասերները (Gromphadorhina portentosa), որոնք ունեն 6-ից 10 սմ երկարություն, օգտագործվում են "խավարասերների վազք" մրցույթում:
Երբեմն դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ երեխան ակամա վկա է դառնում այլ մարդկանց (հիմնականում ծնողների) սարսափահար և նեգատիվ հակազդմանը խավարասերներին, որից հետո նա ավտոմատաբար սկսում է կրկնօրինակել այդ հակազդումը: Իսկ երբեմն այնպես է լինում, որ մարդն ունենում է այս վախի իր մանկական փորձը: Եվ իհարկե սարսափ-ֆիլմերը՝ "X-Files" ֆիլմի երրորդ սեզոնի 12-րդ մասում ("War Of The Coprophages"), գլխավոր դերում են մարդասպան-խավարասերները, "Men in Black" ֆիլմի գլխավոր չարագործը՝ մեծ այլմոլորակային խավարասերն է:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Բլատտոֆոբիայով տառապող մարդկանց համար, այդ միջատները միայն փոքր տհաճություն չեն, դրանք նրանց մոտ խուճապ և վախ, անզուսպ լաց են առաջացնում, որոշներին նույնիսկ սկսում է թվալ, որ իրենց շրջապատող տարածությունը սկսում է շարժվել: Նման հսկողությունից դուրս իրավիճակը, իհարկե, նրանց լրջորեն խանգարում է:
Բլատտոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ իրենց վախերը իռացիոնալ են և ոչ օգտավետ: Բայց միևնույն է, տեսնելով խավարասերին նույնիսկ հեռուստացույցով, նրանց մոտ խուճապի և ուժեղ տագնապի նոպա է սկսում: Այդ պահին նրանք կարող են շնչարգելություն, չափից դուրս քրտնարտադրություն, չորություն բերանի մեջ, սրտխառնոց, սրտխփոց, հստակ մտածելու և խոսելու անկարողություն, մահվան վախ, իրենք իրենց և շրջապատի վրա եղած հսկողության կորուստ, իրականությունից կտրվածության զգացողություն և տագնապի լիամասշտաբ նոպա ունենալ: Այս հակազդումները կարող են տատանվել շատ փափուկ ձևերից մինչև լիարժեք պարալիչը՝ բլատտոֆոբիայի ծանր դեպքերում:
ԲՈւԺՈւՄ-Բլատտոֆոբիայի բուժման մեջ, հոգեթերապիայի ավելի արդյունավետ ձևեր են՝
ավելի արդյունավետ ձևեր են՝
· Հիպնոթերապիան օգնում է վերածրագրավորել մեր ենթագիտակցության այն ծրագրերը, որոնք կարող են մեր վախի բաղկացուցիչ մասեր հանդիսանալ: Երբ այդ ծրագրերը "դեինստալյացիայի" են ենթարկվում, բլատտոֆոբիայի ախտանիշները հասցվում են մինիմումի: Սակայն որոշ մարդիք չեն սիրում հսկողության կորստի զգացումը, որը թույլ է տալիս մեկ ինչ-որ մեկին՝ թեկուզև հոգեթերապևտին, խաղալ իրենց "ծրագրային ապահովման" հետ: Մյուս բոլոր դեպքերում, հիպնոթերապիան հանդիսանում է չափազանց արդյունավետ և շատ արագ է աշխատում:
· Կոգնիտիվ (իմացական) թերապիայի ժամանակ, տևական պրակտիկ պարապմունքների միջոցով կատարվում են վարքային փոփոխություններ, կամ օգտագործվում է էքսպոզիցիոն թերապիան կամ դեսենսիբիլիզացիայի մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակիորեն ենթարկվում է խավարասերների ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Թերապիայի վերջում, ազդեցությունը կարող է ուղղակի լինել (նորից իհարկե՝ հսկվող իրավիճակում):
Բլեննոֆոբիա-վախ լորձից
ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ-Լորձը՝ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջների արտազատության արդյունքն է: Խխունջները, լորձնոտները և այլ անողնաշարներ արտադրում են լորձ, ինչը բացի պաշտպանական ֆունկցիայից (որպես քսանյութ և որպես գիշատիչներից պաշտպանվելու միջոց՝ տհաճ համի պատճառով), կարող է հեշտացնել այդ կենդանիների շարժումը և լուրջ դեր խաղալ ամենատարբեր ձևի կոմմունիկացիաների ժամանակ:
Լորձ արտադրվում է նաև մարդու օրգանիզմում: Այդ լորձի հիմնական դերը հանդիսանում է այնպիսի վարակիչ տարրերից պաշտպանության մեջ, ինչպիսիք են սնկերը, բակտերիաները և վիրուսները: Միջին մարդու օրգանիզմը, օրական արտադրում է մոտ մեկ լիտրի չափ լորձ:
մարդիկ, ովքեր վախենում են լորձից, հնարավոր է, որ վախենում են դրա արտաքին տեսքից և նրան կպնելու զգացողությունից: Երևի թե, նրանք ընկալում են լորձը, որպես ինչ-որ անտիսանիտարական և իրենց առողջության համար վտանգավոր մի բան:
ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Բլեննոֆոբիայի ախտանիշները տատանվում են մարդուց մարդ: Որոշ մարդիկ, այս դեպքում կարող են իրենց մի փոքր անհարմար զգալ, կարող է սրտերը խառնել կամ կարող են քրտնել, ապա տագնապի և պանիկայի նոպաներ են ունենում: Բլեննոֆոբիայի ախտանիշները հետևյալն են՝ չորություն բերանի մեջ, բարձր քրտնարտադրություն, բարձր զգայունություն, գլխապտույտ, շնչարգելություն, մկանային լարվածություն, դող, տախիկարդիա, հիպերվենտիլյացիա, իրավիճակի վրա հսկողության կորստի զգացողություն, սեղմվածության զգացողություն, դժբախտության սպասումի ամեն ինչ կլանող զգացմունքից ձերբազատվելու անկարողություն:
ԲՈւԺՈւՄ-Ավանդական "խոսակցական" թերապիան, սովորեցնում է մարդուն ճանաչել և հսկել իր ֆոբիաները՝ քննարկման և գիտակցման ճանապարհով:
Հիպնոթերապիան ուղղված է ենթագիտակցության վերածրագրավորմանը: Թերապիայի այս ձևը հանդիանում է ամենաարդյունավետ և արագ մեթոդը: Սակայն այս դեպքում պետք է դիմել միայն լուրջ արհեստավարժ մասնագետի օգնությանը:
Հոգեթերապիայի արդյունավետ ուղղություն է համարվում կոգնիտիվ թերապիան: Այս թերապիայի ժամանակ կատարվում են փոփոխություններ վարքագծում՝ մշտական գործնական պարապմունքների միջոցով, կամ էլ օգտագործում են էքսպոզիցիայի թերապիան կամ դեսենսիբիլիզացիոն մեթոդը: Էքսպոզիցիոն թերապիայի ժամանակ, մարդը անուղղակի ենթարկվում է լորձի ազդեցությանը և հետզհետե սովորում է հսկել իրավիճակը: Վերջիվերջո ազդեցությունը կարող է ուղղակի դառնալ (իհարկե՝ հսկվող իրավիճակում):
Կիրառվում են նաև ռելաքսացիայի տեխնիկաները:
Բոգիֆոբիա (ֆազմոֆոբիա)-վախ Տեսիլքներից, ոգիներից
Բոլշեֆոբիա-վախ բոլշևիկներից Բոտանոֆոբիա (բոտոնոֆոբիա)-վախ բույսերիցԲրոմգիդրոֆոբիա (աուտոդիզոմոֆոբիա, բրոմիդրոսիֆոբիա)-վախ սեփական հոտից, քրտնարտադրությունից
Բրոնտոֆոբիա (կերաունոֆոբիա)-վախ փոթորիկից, ամպրոպից, կայծակից
Բուլիմիա-վախ անընդհատ ուտելու պահանջից, սակայն չուզենալով գիրանալ` ուտելուց անմիջապես հետո կերածը հետ են տալիս
Բուֆոնոֆոբիա (բատրախոֆոբիա)-վախենալով Գորտերից
Դիտումներ: 652 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: