Ա
Աբլուտոֆոբիա (աբլյուտոֆոբիա)-վախ լողալուց, լվացք անելուց Ագիոֆոբիա (գիրոֆոբիա, իերոֆոբիա կամ գադիոֆոբիա)-վախ սուրբօբյեկտներից, սրբավայրերից, քահանաներից Ագիրոֆոբիա-վախ փողոցն անցնելուց Ագորաֆոբիա (ագրոֆոբիա)-վախ բաց տարածությունից, հրապարակներից, մարդկանց բազմությունից: Սովորաբար,
տագնապը ուղղված է հետեւյալ իրավիճակներում` բազմությունը, հասարակական
վայրերում, հասարակական տրանսպորտում, բաց տարածքներում (օրինակ, դաշտ,
այգի), հյուրանոցային ծառայություններում, խանութներ և ռեստորաններում:
Բուռն ցանկություն է սովորաբար պատճառը վախենալով հասարակական ամոթից
դեպքում խուճապի հարձակման կամ անօգնական վարքի հասարակական. Վախը, որ
խուճապի հարձակման տեղի կունենա հասարակական վայրում, հետագա ամրապնդում է
նրանց phobia. Որպես հետևանք, հիվանդները կապված են տան հետ և շատ դժվար են
դուրս գալիս իրենց ամրոցից: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Ագորոֆոբիան
նման է այն անհանգստություններին, որոնք կարող են միավորվել դեպրեսիայի
ախտանշանների հետ: Ինչպես այլ ֆոբիկ խանգարումներ այս ֆոբիային բնորոշ է
«անհայտություն» և «վերացում», իրավիճակները, որ հրահրում է տագնապ ու վախ
խիստ դեպքերում, անորոշություն կա: Այս
ֆոբիան հիմնականում նկատվում է 20-25 տարեկանից հետո: Իսկ հազվադեպ
դեպքերում, սոցիալական պայմաններից դուրս գալով` նաև մանկության տարիմերին: Այն
հաճախ տեղի է ունենում, երբ անձը համբերատար սպասում է հասարակական
տրանսպորտի, զբաղված է գնումներով կամ խանութ ու շուկա գնալով: Միջին
խանգարում-քրոնիկականի եպքում 50%-ի մոտ այս ֆոբիան չի բուժվում և տանում է
դեպի հաշմանդամության: Իսկ 70%-ի դեպքում տանում է դեպի ավելի ծանր
ընթացքի և ավելի վատ կանխագուշակում ախտորոշում: ԲՈւԺՈւՄ-Շատ
դեպքերում սահմանափակվում է վարքագծային հոգեթերապիայի մեթոդները: Կարելի է
կարճաժամկետ նշանակում անել դիազեպամ դեղը որպես հանգստացնող միջոց: Շատ դեպքերում ագորոֆոբիան կարելի է բուժել հաջողությամբ աստիճանական գործընթացի միջոցով: Բուժման միջոց կարող է կիրառվել հիպնոսը: Ագրիզոոֆոբիա-վախ վայրի կենդանիներից ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Այս
ֆոբիայով տառապում են շատերը, հատկապես նրանք, ովքեր ծնվել և մեծացել են
քաղաքում և վայրի բնության մասին պատկերացում սկսել են կազմել ամենատարբեր
ծրագրերի, գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով: Ագրիզոոֆոբիան
ամենատարածված ֆոբիաներից մեկն է: Նա հաճախ էական ազդեցություն է ունենում
հիվանդի կյանքի որակների վրա: Նա կարող է տագնապի նոպաներ առաջացնել և
լրջորեն ազդել մարդու շփման հատկությունների վրա: Ագրիզոոֆոբիայով
տառապողները խուսափում են կենդանաբանական այգիներից և չեն կարողանում
նայել վայրի կենդանիներին նույնիսկ հեռուստացույցով: Իրենց ավելի հանգիստ
ու հարմար են զգում քաղաքներում կամ ցիվիլիզացիայի կողմից հսկողություն
ունեցող շրջաններում: Ֆոբիայի այս տիպը հիմնված է մարդու ինստինկտի և
մտքերի վրա: Շատերը
նախընտրում են տանը չունենալ ընտանի կենդանիներ, որոնք նրանց հիշեցնում են
վայրի կենդանիների: Նրանց համար ընտանիները վայրիներից տարբերվում են
միայն չափերով: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Ագրիզոոֆոբիան
հիմնականում չի ախտորոշվում և մնում է թաքնված: Դա միշտ կապված է վայրի
կենդանիների կողմից հարձակումների ու բռնությունների մասին մտքերի հետ: Ագրիզոոֆոբիայի
ախտանիշները նույնն են՝ ինչպես ուրիշ ֆոբիաների ժամանակ՝ շնչարգելություն,
բարձր քրտնարտադրություն, սրտխառնոց, բերանի չորություն, հաճախացած
շնչառություն, առիթմիա, ցնցումներ, պարզ մտածելու և խոսելու
անկարողություն, մահվան վախ, հսկողության լիարժեք կորուստ, իրականությունից
կտրվածության զգացողություն, տագնապի ատակա: Ագրիզոոֆոբիան
ուժեղ վախ է մի բանից, ինչը իրական վտանգ իրենից չի ներկայացնում: Չնայած,
որ ագրիզոոֆոբիայով տառապողները հոյակապ հասկանում են, որ այս վախը
իռացիոնալ է՝ հաճախ ինքնուրույն չեն կարողանում հաղթահարել այն: կարողանում
հաղթահարել այն: Ենթագիտակցությունը տագնապի զանգ է հնչեցնում և ցանկանում
է պաշտպանել մեզ ամենատարբեր փորձանքներից: Ագրիզոոֆոբիայի առաջացման և
զարգացման պատճառներից մեկը կարող է կապված լինել անցյալում տեղի ունեցած
տրավմատիկ իրադարձության հետ: Այդ իրադարձությունը կարող է տեղի ունեցած
լինել ինչպես հենց իր, այնպես էլ իր շրջապատից որևե մեկի հետ: Դա կարող է
լինել մարդու, վայրի կենդանու հետ վտանգավոր հանդիպումից հետո մնացած
հետևանքները տեսնելը: զգացմունքները նույնպես վարակիչ են: Նույնիսկ
վայրի կենդանիների մասին եղած գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերը,
որոնք հիմնված են իրական իրադարձությունների վրա և երբեմն ցույց են տալիս
վայրի կենդանիների կողմից կատարված սպանություններ ու իրենց մեջ ներկրում
են ամենատարբեր, սարսափելի ձայներ ու գոռոցներ, կարող են ագրիզոոֆոբիայի
առաջացման մեխանիզմ հանդիսանալ: Ագրիզոոֆոբիան ունի նաև ժառանգական ձգտում կամ կարող է մոդելավորվել: Ադակտոֆոբիա-վախ շների կծելուց Աելուրոֆոբիա (ատոֆոբիա)-վախ կատուներից Աերոֆոբիա-վախ ինքնաթիռով թռչելուց Այխոմոֆոբիա (էնետոֆոբիա)-վախ բաց բուլավկաներից և սուր իրերից Ակարոֆոբիա-վախ չխոտկայով հիվանդանալուց Նկատվում է կպչուն վիճակների նևրոզի ժամանակ: ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ-Միջատի տեսքից արդեն, ակարոֆոբի մոտ սկսում է ուժեղ քոր, ինչը բերում է մաշկի տեղային վնասվածքի և դրա հետագա բարդացման: Ակարոֆոբիան՝
"քոսից վախ" է, որը առաջանում է (երբեմն կպչուն վիճակների նևրոզի տեսքով),
այն մարդկանց մոտ, որոնք ենթադրում են, որ քոսի տիզ ունեն: Ակարոֆոբիան
հաճախ հանդիպում է քոսի լիարժեք բուժում ստացած մարդկանց մոտ, ովքեր
ունենում են որոշ մնացորդային երևույթներ քորի, պոստսկաբիոզ դերմատիտի և
լիմֆոպլազիայի տեսքով և գնահատում են այդ ախտանիշները, որպես "թերի
բուժման" հետևանքներ: Ակարոֆոբիան՝
ենթագիտակցության հակազդում է և հանդիսանում է պաշտպանական մեխանիզմ, որը
զարգանում է անցյալի մի ինչ-որ իրադարձության հետևանքով: Տարբեր մարդկանց
մոտ, այս ֆոբիան զարգանում է տարբեր կերպով: Որոշ հիվանդներ, այս ֆոբիայի
զգացողությունը ունենում են համարյա միշտ: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Ակարոֆոբիայի
ժամանակ, ախտանիշները նույնն են, ինչ այլ ֆոբիաների և տագնապային
խանգարումների ժամանակ: Ավելի ծանր դեպքերում, ակարոֆոբիան կարող է
առաջացնել մտածելու ունակության կորուստ և մահվան վախ: Ակարոֆոբիայի
ժամանակ, հիվանդները կարող են նաև զգացողություն ունենալ, կարծես կորցնում
են իրենց կարծիքը: Միջատների
և տզերի նկատմամբ զզվանք ունեն շատ մարդիք: Ակարոֆոբ են համարվում այն
մարդիք, ովքեր ունենում են վերոհիշյալ ախտանիշները, ամեն անգամ երբ
հանդիպում են միջատների, կամ նույնիսկ մտածում են նրանց մասին: Չնայած, որ
խանգարումը դասակրգվում է որպես հազվադեպ, նա կարող է լուրջ ազդեցություն
ունենալ մարդու վրա: Շատ
դեպքերում, մարդը չի էլ հասկանում, որ ֆոբիա ունի: Կախված ֆոբիայի
լրջության աստիճանից, նրանք մտածում են, որ իրենց վախը տրամաբանական է և
նորմալ: Հաշվի առնելով, որ տզերը և այլ մանր միջատները համարյա միշտ
շրջապատում են մեզ, երբեմն նույնիսկ անտեսանելի ձևով, ապա կարելի է ասել,
որ ակարոֆոբը գտնվում է մշտական սթրեսսի վիճակում: Երբեմն, սթրեսսային
իրավիճակներից խուսափելու նպատակով, ակարոֆոբները իրենց մեկուսացնում են
շրջակա միջավայրից՝ ընդհանրապես: ԲՈւԺՈւՄ-Հակասկոբիոզ
թերապիաից հետո մնացած մաշկային արտահայտումները բուժվում են ալերգիկ
դերմատիտի բուժման նման (դեսենսիբիլացնող, հակաբորբոքային միջոցներ, ըստ
ցուցման նշանակվում են նաև սեդատիվ միջոցներ): Քոսից
կպչուն վախի ժամանակ, նպատակահարմար է հիվանդի հետ զրույցներ անց կացնել,
մաքսիմալ համոզիչ և տրամաբանորեն համեմատելով ենթադրյալ վարակման
ժամկետները՝ մաշկային ախտանիշների առաջացման ժամկետների հետ: Ավելի բարդ
դեպքերում, բուժման ընթացքին պետք է զուգակցել հոգենյարդաբանի օգնությունը: Բուժման
մեջ էֆեկտիվ է հանդիսանում դեղորայքային բուժման զուգակցումը
հոգեթերապիայի հետ, որտեղ դեղորայքով հանգցնում են ֆոբիայի սուր
արտահայտումները: Հոգեթերապիայի էֆֆեկտիվ մեթոդներն են՝ հիպնոթերապիան,
նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը, բիհեվիոր թերապիան և կոգնիտիվ-վարքային
թերապիան: Անկախ
նրանից, թե ինչքան բարդ է թվում ֆոբիան, ակարոֆոբիայով տառապողներից
շատերը՝ հաջող բուժվում են: Ակարոֆոբիայով տառապող ամենահայտնի մարդկանցից է
եղել Պյոտր 1-ը: Ակարոֆոբիայով տառապում են նաև Ֆիլիպպ Կիրկորովը և Իլյա
Լագուտենկոն: Ակնեոֆոբիա-վախ մաշկի վրա պզուկներ, կորյակներ հայտնվելուց Աէրոֆոբիա-վախ թռիչքներից և թռչող ապպարատներից: ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ-Աէրոֆոբիան
կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ ուրիշ ֆոբիայի, օրինակ՝
կլաուստրաֆոբիայի (փակ տարածություններից վախ) կամ ակրոֆոբիայի
(բարձրության վախ) վկայություն և ցուցիչ: Աէրոֆոբիան, առաջին հերթին ոչ թե
հիվանդություն է, այլ ախտանիշ: Թռիչքներից
վախին, սովորաբար ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան այլ վախերի,
քանի որ այսօր թռիչքները ավելի հաճախացել են և դարձել ավելի անհրաժեշտ:
Տարբեր աղբյուրներից հայտնի է, որ աէրոֆոբիան առաջանում է 25 տարեկանից
ավելի բարձր հասակում: Հասուն և ակտիվ բնակչության մոտ 15%-ը կարող է
տառապել աէրոֆոբիայով: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Աէրոֆոբիայի
հիմնական ախտանիշներն են՝ թռիչքից արդեն մի քանի օր առաջ ունեցած
նյարդային վիճակը, թռիչքից առաջ և ընդհանրապես նրանից հրաժարվելը, թռիչքի
ժամանակ ունեցած հաճախ կամ կտրտվող շնչառությունը, սրտխփոցը, կծկված
մկանները, քրտնած ափերը, ալկոհոլի կարիքը որպես թռիչքի ժամանակ հանգստացնող
միջոց, ավիակատաստրոֆաներ պատկերացնելը, ամենափոքր ձայնի փոփոխության և
ինքնաթիռի էկիպաժի սալոնում տեղափոխությունների նկատումը,
լրատվամիջոցներում ավիակատաստրոֆաների և այլ նմանատիպ սթրեսսային
հոգեբանական և ֆիզիկական երևույթների աբսեսսիվ փնտրտուքը, թռիչքից առաջ
սպիրտի և դեղօրայքի ընդունումը, որպես հանգստացնող միջոց: Վախը,
մարդկային մեխանիզմների բնական պաշտպան է հանդիսանում՝ պաշտպանում է նրան
վտանգներից: Քանի որ թռիչքը չի հանդիսանում մարդու բնական վիճակ, ապա
որոշակի վախի առկայությունը թռիչքի ժամանակ չի համարվում տարօրինակ և
անոմալ: Սակայն նորմալ իրավիճակում, դիտարկելով վիճակագրությունը, մարդը
հասկանում է, որ ավիավթարի ժամանակ զոհվելու շանսերը մոտավորապես հասնում
են 1:10.000.000-ի, ինչը բերում է, ավիաթռիչքների ցածր ռիսկի ադեկվատ
ռացիոնալ հակազդման: Աէրոֆոբիայի զարգացման ժամանակ, վախը դառնում է
իռռացիոնալ և չի փոքրանում անվտանգ թռիչքի մասին ինֆորմացիա ստանալուց
հետո, իսկ ամեն հազվադեպ լինող ավիավթար, ուղեղի կողմից ընկալվում է, որպես
ավիաթռիչքների բարձր վտանգ ներկայացնելու բացարձակ ապացույց: Աէրոֆոբիայով
տառապող մարդկանց ամենատարածված հարցը, հետևյալն է՝ "Եթե ըստ
վիճակագրության թռչելն անվտանգ է, ապա ինչու են անընդհատ ինքնաթիռներ
ընկնում”: ԲՈւԺՈւՄ-Աէրոֆոբիայի
բուժումը կայանում է հիվանդին ռելաքսացիայի ձևերի և սեփական հոգեֆիզիկական
վիճակի հսկողության ուսուցանման մեջ, որից հետո անհրաժեշտ փուլ է
հանդիսանում էքսպոզիցիոն թերապիան: Աէրոֆոբիայից ձերբազատվելու համար,
հիվանդին պետք է հոգեբանի հսկողության տակ նորից ու նորից վերապրել
թռիչքների և վայրեջքների մեծ քանակություն, մարզելով իր մեջ ռելաքսացիայի
իմացությունները, մինչև նրա ուղեղը կսկսի ասոցացնել թռիչքը՝ թուլացման այլ
ոչ տագնապի հետ: Աէրոֆոբիայի բուժման ընթացքում թռիչքի մթնոլորտ ստեղծելու
համար, այսօր օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաներ, այդ թվում նաև
վիրտուալ իրականությունը (VRET-Virtual Reality Exposition Therapy):
Հատուկ բարդ համակարգչային-օպտիկական սարքավորման օգնությամբ, աէրոֆոբիայով
տառապող հիվանդը, իրեն զգում է օդանավի մեջ, ինչը անհրաժեշտ է նրա վախը
ակտիվացնելու համար: Նրանից հետո, երբ վախը ակտիվացված է, պետք է սկսել
ռելաքսացիայի իմացությունների զարգացմանը, կրկնելով վիրտուալ թռիչքը
այնքան, մինչև հիվանդը լրիվ կձերբազատվի տագնապալի հակազդումից: Որոշ
դեպքերում, երբ աէրոֆոբիայի պատճառ է հանդիսանում թռիչքների անվտանգության
մասին հիվանդի ունեցած ինֆորմացիայի պակասը կամ դրա աղավաղված լինելը,
կարող է չափազանց էֆեկտիվ աշխատել կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան: Ակվաֆոբիա (գիդրոֆոբիա)-վախ ջրից, խոնավությունից, հեղուկներից: Ալյուրոֆոբիա (գալեոֆոբիա, գատոֆոբիա, էլուրոֆոբիա)-վախ կատուներրից: Ժամանակին կատուն համարվել է Աստված որոշ ազգերի և ցեղերի համար: Այդ իսկ պատճառով ստեղծվել են կատուների հետ կապված առասպելներ. · Կատուն 9 կյանք ունի: · Կատվի աչքերը գիշերով լուսավորվում են: Նրանք ճառագայթում են այն լույսը, որը կուտակել են ցերեկվա ընթացքում: · Եթե կատվի բեղերը իջած են, ապա անձրև է գալու: · Եթե կատուն փռշտում է հարսնացուի կողքին, նրա հարսանիքի օրը, ապա ամուսնությունը երջանիկ է լինելու: · Մարդը, ով վատ է վերաբերվում կատվի հետ, կմահանա փոթորիկի ժամանակ: · Մուգ գույնի կատուն, երբ կտրում է ճանապարհը՝ ոսկի կբերի: · Բաց գույնի կատուն, երբ կտրում է ճանապարհը՝ արծաթ կբերի: · Սև կատուները՝ անհաջողություններ են բերում: · Կատվի վրայով քայլելը բերում է անհաջողության: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Այլուրոֆոբիայի
ախտանիշները նույնն են ինչ այլ ֆոբիաների և տագնապային խանգարումների
ժամանակ: Այն արտահայտվում է տարբեր ձևերով: Որոշ մարդիք վախենում են
կատուներից համարյա միշտ, իսկ ուրիշները՝ միայն կատվի կողմից բացահայտ
սպառնալիքի դեպքում: Ահա որոշ հնարավոր իրավիճակներ, որոնք կարող են վախ
առաջացնել՝ · Կատվի մլավոցը · Կենդանի կատվի տեսքը · Մութ սենյակում կատվի հետ հանդիպելու միտքը · Կատուները նկարների վրա կամ հեռուստատեսությունում · Խաղալիք կատուները Այդ կենդանու մորթին: ԲՈւԺՈւՄ-Գոյություն
ունեն այլուրոֆոբիայի բուժման բազմաթիվ եղանակներ: Այս առիթով կարելի է
խորհրդատվություն ստանալ արհեստավարժ հոգեթերապևտի մոտ: Այլուրոֆոբիայի
բուժման մեթոդներից ամենաէֆեկտիվը՝ դեղորայքային բուժման համակցումն է
կոգնիտիվ-վարքային թերապիայի, հիպնոթերապիայի կամ նեյրո-լինգվիստիկ
ծրագրավորման հետ: Հաջող
բուժումից հետո, որոշ այլուրոֆոբներ, փաստացիորեն վեր են ածվում կատու
սիրողների, այն դեպքում երբ ուրիշները ուղղակի հասնում են կատուների հետ
շփման ընթացքում կոմֆորտ ունենալուն, ինչը թույլ է տալիս լիարժեք
հասարակության անդամ դառնալ: Այս
հիվանդությամբ տառապող ամենահայտնի մարդկանցից է եղել Նապոլեոն Բոնապարտը:
Այլուրոֆոբիայով տառապել են նաև ֆրանսիայի թագավորներ Հենրիխ III-ը և
Լյուդովիկոս XIV-ը, Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Չինգիսխանը,
Բենիտո Մուսսոլինին, Ադոլֆ Հիտլերը: Ակրիբոֆոբիա-վախ կարդացածի իմաստը չհասկանալուց Ակրոֆոբիա (աերոկրոֆոբիա, աերոնոսիֆոբիա, բատեոֆոբիա, գիպսիֆոբիա, գիպսոֆոբիա)-վախ բարձունքներից Ակուստիկոֆոբիա (ֆոնոֆոբիա, լիգյուրոֆոբիա)-վախ ձայներից, հեռախոսով խոսելուց: Ակուստիկոֆոբիա
ունենալը դեռ չի նշանակում, որ կամայական աղմուկ պետք է բերի տագնապալի
վիճակների: Ակուստիկոֆոբիա, նշանակում է վախ բարձր և հանկարծակի ձայներից:
Ակուստիկոֆոբիայի ժամանակ, նույնիսկ կտրուկ սկսվող ձայնի սպասումը կարող է
լուրջ անհանգստության առիթ դառնալ ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Ակուստիկոֆոբիայի
ժամանակ, մկանային ջղաձգումներ են առաջանում, լսողական խթանիչի
ազդեցության դեպքում: Օրինակ` կոմպակտ սկավառակ լսելու ժամանակ, որը սկսում
է մի կարճ լռությունից և հետո հանկարծակի վեր է ածվում ռոք երաժշտության
բարձր հնչյունների, մարդկանցից շատերը ծայրահեղ դիսկոմֆորտ են զգում,
նամանավանդ, եթե ի սկզբանե պատկերացում էլ չեն ունեցել սկավառակի
պարունակության մասին: Այսպիսի դիսկոմֆորտի զգացումը, ինքն իրենով
հանդիսանում է նորմալ մարդկային հակազդում: Սակայն ակուստիկոֆոբիայով
տառապող մարդիք, այդ պահերին ուժեղ վախ և պանիկա են վերապրում: Ակուստիկոֆոբը
կարող է վախենալ այն սարքավորումներից, որոնք կարող են հանկարծակի բարձր
ձայներ հանել՝ համակարգչային բարձրախոսները կամ հակահրդեհային ազդանշանային
համակարգը: Տնային կինոթատրոն, համակարգիչ, հեռուստացույց, երաժշտական
կենտրոն կամ այլ նման սարքավորում միացնելուց առաջ, նրանք ձայնի
բարձրությունը դնում են մինիմալի վրա, և միայն միացնելուց հետո, դանդաղ
բարձրացնում են ձայնը մինչև նրանց լսելու համար կոմֆորտային վիճակի: Նրանք
կարող են խուսափել շքերթներից, դիմակահանդեսներից և այլ մասսայական
միջոցառոումներից, որպեսզի խուսափեն այնպիսի երաժշտական գործիքների բարձր
ձայներից, ինչպիսին են թմբուկները: Ունենալով բարձր և կտրուկ ձայնի մեկ
անհաջող օրինակ՝ փուչիկի պայթյունի, նրանց մոտ, միայն փոչիկի տեսքից արդեն
սկսվում է պանիկայի լուրջ նոպա, պայթյունի հետևանքով կտրուկ և բարձր ձայնի
սպասման տագնապալի վիճակ: Ակուստիկոֆոբի
մոտ հաճախ առաջանում են խնդիրներ, այնպիսի վայրեր գնալու հետ կապված,
որտեղ նրանց շուրջն եղած աղմուկը, նրանց կողմից հսկողության չի ենթարկվում:
Դա նշանակում է, որ նրանց գտնվելը զբոսայգում, բարում, մարդաշատ փողոցում,
ռեստորանում կամ ուրիշ այլ վայրում, որտեղ կարող են անսպասելի ձայներ
հնչել - լուրջ խնդիր է դառնում: Նրանցից շատերը խուսափում են ցանկացած տիպի
անակնկալներից և սյուրպրիզներից, ինչը ասսոցիատիվ կապում են բարձր ձայների
հետ: Հաճախ, նրանք զբաղվում են նրանով, որ սկսում են գուշակել կամ
կանխագուշակել շրջապատի աղմուկները, որպեսզի հանկարծակիի չգան:
Ակուստիկոֆոբը տագնապով է հակազդում ոչ միայն ձայնի կտրուկությանը և
հանկարծակիությանը, այլ նաև ոչ կտրուկ աղմուկի երկարատևությանը: Պետք չէ շփոթել ակուստիկոֆոբիան, հիպերակուսիսի-բարձր ձայների նկատմամբ բաձարձակ զգայունություն հետ: Ակուստիկոֆոբիան կարող է նաև հանդիսանալ միզոֆոբիայի ծայրահեղ ձևի արտահայտում: Ակուստիկոֆոբիայի
ախտանիշները նման են տագնապային խանգարումների կամ ուրիշ ֆոբիաների
ախտանիշներին: Մեծամասամբ նրանք միանման են՝ առատ քրտնարտադրություն,
չորություն բերանում, շնչարգելություն, հիպերվենտիլյացիա, հաճախացած
սրտխփումներ, սրտխառնոց, դող, անզգայացում, գլխապտույտ, ուժեղ ներքին
լարվածություն, մկանային լարվածություն, արյան ճնշման և մարմնի
ջերմաստիճանի փոփոխություններ, իր և իրավիճակի վրա ունեցած հսկողության
կորուստ, խոսելու և պարզ մտածելու ունակությունների կորուստ, սպասվող
կատաստրոֆայի ինտենսիվ զգացողություն, մահանալու կամ ցնորվելու վախ,
իրականությունից կտրվածության զգացողություն կամ տագնապի լայնածավալ ատակա:
Այն հիվանդների մոտ, ովքեր ակուստիկոֆոբիան ավելի սուր են զգում, որոշակի
իրավիճակներում, երբ նրանք զգում են, որ աղմուկը ամեն կողմից լցվում է
իրենց վրա, նկատվում է լուրջ պանիկական ատակա: Երբ ակուստիկոֆոբի վրա
սևեռվում է շրջապատի լուրջ ուշադրությունը՝ նրանց վիճակը սրանում է: ԲՈւԺՈւՄ-Երբ
աղմուկը դադարում է, կամ նրանք հեռանում են այդ իրավիճակից, որպես օրենք,
նրանք հանգստանում են իրենք իրենց՝ առանց որևե մի կողմնակի օգնության և
միջամտության: Նրանցից շատերը, հետագայում չեն ուզում վերադառնալ այդ նույն
իրավիճակ և ընդհանրապես հեռանում են այդ միջավայրից լիովին: Հենց այս
պատճառով է, որ նրանցից շատերը, հաճախ մնում են տանը և դուրս չեն գալիս
մարդկանց մեջ: Նրանք նաև շատ լավ հասկանում են, որ իրենց այս խնդիրը,
խանգարում է նաև իրենց շրջապատի մարդկանց, լավ ժամանակ անց կացնել: Գոյություն
ունեն ակուստիկոֆոբիայի բուժման բազմաթիվ մեթոդներ: Նրանցից շատերը պետք է
իրականացվեն արհեստավարժ հոգեբանի հսկողության տակ: Մասնագետները,
ավելի հաճախ օգտագործում են բուժման մի քանի տարբեր մեթոդներ միաժամանակ:
Բուժման ամենատարածված մեթոդը՝ դեղաբուժությունն է: Օգտագործվում են, անկախ
պատճառից, տագնապային խանգարումներից շատերի բուժման համար բնորոշ
դեղօրայք: Այսպիսի բուժման գաղաբարը նրանումն է, որ առանձին դեղամիջոցներ
օգնում են հաղթահարել որոշակի իրավիճակներ՝ որպես օրենք հանում են հիվանդի
անհանգստությունը այդ իրավիճակում: Դեղօրայք ընդունելով, մարդը սկսում է
դանդաղ համակերպվել բարձր ձայների հետ և երկարատև բուժում անց կացնելու
դեպքում, հույս կա, որ մարդը այնքան կհամակերպվի, որ կարելի կլինի համարել,
որ հիվանդությունն անցել է: Սակայն դեղամիջոցներն ունեն իրենց անցանկալի
կողմնակի ազդեցությունները, և ասել, որ նրանք լիարժեք էֆեկտիվ են՝ հնարավոր
չէ: Սովորաբար դեղամիջոցները օգտագործում են հոգեթերապիայի հետ տանդեմի
մեջ, ինչը մեծացնում է բուժման էֆեկտիվությունը: Հոգեթերապիայի
բավական արդյունավետ միջոց է հանդիսանում հիպնոթերապիան: Այս թերապիան
հիմնված է ենթագիտակցության անալիզի և վերածրագրավորման վրա՝ իռռացիոնալ
վախի իրական պատճառները գտնելու, և այդ նախապայմանների փոփոխման վրա:
Սակայն թերապիայի այս ձևը, հիվանդներից շատերը այնքան էլ չեն սիրում կամ
ընդունում, որովհետև հիպնոսի մասին գաղաբարն արդեն հիվանդներին
նյարդայնացնում և տագնապի մեջ է գցում (բացարձակորեն առանց լուրջ հիմքերի): Ակուստիկոֆոբիայի
բուժման առավել էֆֆեկտիվ մեթոդներից են՝ նեյրո-լինգվիստիկ ծրագրավորումը,
բիհիեվոր թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան: Այս տեխնիկաների և
մեթոդների համատեղ կիրառումը դեղօրայքային բուժման հետ, սովորաբար բերում է
ակուստիկոֆոբիայի լիարժեք բուծման: Ալգոֆոբիա (ալգինոֆոբիա)-վախ ցավից Ալեքսիա-վախ կարդալու ունակությունը կորցնելուց: Այն առաջ է գալիս գլխուղեղի ձախ կսագնդի ախտահարումից: Ալեկտորոֆոբիա-վախ հավերից և այլ թռչուններից ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւՆԸ-Ալեկտորոֆոբիայով
տառապող մարդիք վախենում են ոչ միայն կենդանի հավերից, այլ նաև նրա
որոշակի դետալներից՝ փետուրներից, ձվերից և մարմնի այլ մասերից: Այս ֆոբիան դասվում է տագնապային խանգարումների շարքին: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Այս
ֆոբիայով տառապող մարդկանցից շատերը, գտնվելով հավերի մերձակայքում սկսում
են քրտնել: Մշտական անհանգստություն են ունենում, որ հավը կարող է նրանց
նկատմամբ ագրեսիա ցուցաբերել՝ թաքնվել և հանկարծակի հարձակվել իրենց վրա,
կամ էլ վարակել ինֆեկցիայով: Կարող է նաև հաճախ պանիկական վախ ունենալ
նույնիսկ հավի լուսանկարը տեսնելիս կամ հեռուստացույցով նրան դիտելիս: Ալեկտրոֆոբիան մարդու ենթագիտակցության մեջ աշխատում է որպես պաշտպանական մեխանիզմ: Սրա
ստրուկտուրան արտահայտվում է տարբեր կերպերով: Որոշ մարդիք, այդ վախը
զգում են համարյա միշտ և այն դեպքում, երբ ուրիշները զգում են միայն
ուղղակի խթանիչի առկայության դեպքում: Ամեն մարդ ունի իր ունիկալ
բանաձևերը՝ երբ և որտեղ իրեն վատ զգա: Այս ֆոբիայի ախտանիշներն են վախի զգացումը, շնչակտրությունը, սրտխառնոցը, բարձր քրտնարտադրությունը, սրտխփոցը, հևոցը: Այս ֆոբիայի ախտանիշներն են վախի զգացումը, շնչակտրությունը, սրտխառնոցը, բարձր քրտնարտադրությունը, սրտխփոցը, հևոցը: Ֆոբիաներից
շատերի նման, սա ևս հաճախ հանդիսանում է ենթադրյալ սպառնալիքից
պաշտպանվելու համար ենթագիտակցական մեխանիզմների ստեղծման պատճառ: Որոշ
ալեկտորոֆոբիկներ կարողանում են որոշակիորեն հիշել այն իրադարձությունը,
որը խթանել է այդ ֆոբիայի առաջացմանը: Միևնույն ժամանակ, որոշ
ալեկտորոֆոբիկներ էլ պնդում են, որ այդ վախը նրանք ունեն ի ծնե: Չնայած այս
պնդումների, ալեկտորոֆոբիան, ինչպես և ցանկացած ուրիշ վախ, չի կարող լինել
ի ծնե, այլ կապված է որոշակի իրադարձությունների հետ, որոնք բերել են
էմոցիոնալ տրավմայի: Այդ կոնկրետ իրադարձությունները, իրենք իրենցով կարող
են աննկատ մնալ կամ մոռացվել: Դրանք կարող են լինել ինչպես ուժեղ տրավմատիկ
իրադարձություններ կապված հավերի հետ, այնպես էլ մանկությունում դիտված և
վաղուց մոռացված ֆիլմի տեսարաններ: ԲՈւԺՈւՄ-Ալեկտորոֆոբիայի
բուժման համար, ինչպես և ուրիշ այլ ֆոբիաների բուժման դեպքում, լայնորեն
կիրառվում է նեյրո-լինգվիստիկ ծրագրավորման տեխնիկաները, որոնք, շատ
գիտնականների կարծիքով, հանդիսանում են ֆոբիաների բուժման համար
ամենաարդյունավետ միջոցները: Բուժման մեջ կիրառվում են նաև հոգեթերապիայի
այլ մեթոդներ՝ կոգնիտիվ-վարքային թերապիան, հիպնոթերապիան և այլն:
Դեղօրայքային բուժումը որպես առանձին բուժման ձև կիրառվում է միայն
ախտանիշները հանելու համար: Ամենամեծ արդյունավետությանը հասնում են
հոգեթերապիայի վերը նշված ձևերից մեկի և դեղօրայքային բուժման համակցման
ժամանակ: Ալլոդոքսոֆոբիա-վախ սփական կարծիքն արտահայտելուց Ալբումինուրոֆոբիա-վախ երիկամների հիվանությամբ հիվանդանալուց Ալգինոֆոբիա (ալգոֆոբիա)-վախ ցավից Այլուրոֆոբիա (ֆելինոֆոբիա գալեոֆոբիա, գատոֆոբիա)-կպչուն վախ կատուներից: Ամաքսոֆոբիա (մոտորոֆոբիա)-վախ ավտոմեքենայից Ամատոֆոբիա (կոնիոֆոբիա)-վախ փոշուց Ամբուլոֆոբիա (բազոֆոբիա, բազիֆոբիա)-վախ ոտքով քայլլուց Ամիխոֆոբիա-վախ մաշկային հիվանդությունից Ամնեզիոֆոբիա-վախ մոռացկոտություն ձեռք բերելուց Անաբլեպոֆոբիա (անաբլեֆոֆոբիա)-վախ վերև նայելուց Անարտրիա-վախ հոդակապային խոսքի կորստից Անգինոֆոբիա-վախ անգինա լինելուց և շնչահեղձվելուց Անգլոֆոբիա-վախ անգլերենից և ամեն ինչից, ինչ կախված է անգլիացիների հետ Անգրոֆոբիա-վախ զայրույթից Անգրոֆոբիա-վախ զայրույթից Անդրոֆոբիա (արրխենոֆոբիա, գոմինոֆոբիա)-վախ մարդկանցից, հատկապես ռղամարդկանցից Անեմոֆոբիա (անկրաֆոբիա, աերոֆոբիա, անրաոֆոբիա)-վախ օդից, քամիներից Անկլոֆոբիա-վախ անշարժությունից Անորեքսիա-վախ շատ նիհարելուց, սակայն ամեն անգամ հայելուն նայելուց իրենց գեր են զգում Անտիսեմիտիզմ (յուդոֆոբիա)-վախ հրեաներից և նրանց հետ կապված ամեն ինչից Անտլոֆոբիա-վախ ջրհեղեղներից Ատոֆոբիա (անտրոֆոբիա)-վախ ծաղիկներից Անտրաոֆոբիա (անեմոֆոբիա, անկրաոֆոբիա, աերոֆոբիա)-վախ օդային քամիներից, կայծակից Անտրոպոֆոբիա-վախ մարդկանցից ընդհանրապես Ապեյրոֆոբիա-վախ անվերջությունից Ապիֆոբիա (apiphobia)-վախ մեղուներից, կրետներից կամ նրանց խայթոցներից Lատիներեն՝ apis-մեղու, (հունարեն՝ φόβος-վախ) հայտնի է նաև որպեսմելիսսոֆոբիա (melissophobia): Այն իռացիոնալ վախ է: ՆԿԱՐԱՐԱԳՐՈւԹՅՈւՆ-Այս
վախը կարող է զարգանալ տարբեր կերպով: Նրան համարում են իռացիոնալ, քանի
որ մեղուները բացառապես հազվադեպ են խայթում՝ ինքնապաշտպանության համար:
Խայթելուց, մեղուն սատկում է, հետևաբար, սովորաբար մեղուները աջ և ձախ չեն
խայթում: Բնության մեջ, նրանք հետաքրքրասիրությամբ թռչում են մարդկանց
շուրջը, և երբ միայն իրական սպառնալիք է առաջանում, նրանք դիմում են
հարձակման իրենց միակ շանսին: Սովորաբար,
մեղվի խայթոցը անվնաս է, իսկ որոշ դեպքերում նույնիսկ օգտակար: Սակայն
նրանց խայթոցները ցավոտ են, և զարմանալի չէ, որ որոշ մարդկանց մոտ, այդ
պատճառով ապիֆոբիա է զարգանում: Ամեն ինչ ավելի բարդ է դառնում, եթե մարդը
առաջին անգամ հանդիպում է մեղվի խայթոցին՝ մանկական հասակում: Այս
ֆոբիայի զարգացման ևս մի պատճառ է, մեղվի խայթոցին ունեցած ալերգիկ
հակազդումը: Չնայած, որ մեկ-երկու խայթոցի ժամանակ, լուրջ ալերգիկ
հակազդում չի էլ նկատվում, բայց անաֆիլակտիկ շոկից ունեցած վախը, կարող է
ստիպել մարդկանց խուսափել բոլոր մեղուներից և կրետներից: Ապիֆոբիայով
տառապողների հակազդումները՝ բազմազան են: Որոշ մարդկանց հակազդումները՝
ագրեսիվ են: Նրանք սկսում են հարվածել, և եթե հաջողվում է՝ սպանում են
մեղվին: Մյուսները այնքան են վախենում այդ միջատներից, որ դադարում են
ժամանակ անց կացնել բնության այն վայրերում, որտեղ կարելի է մեղու
հանդիպել: Հանդիպելով մեղվի, ապիֆոբը ընկնում է պանիկայի մեջ: Ապիֆոբիայի
ժամանակ եղած ախտանիշները նույնն են, ինչ ուրիշ ֆոբիաների և տագնապային
խանգարումների ժամանակ: Քանի
որ այս վախը՝ իռացիոնալ է, հաճախ, ապիֆոբիայով տառապող մարդուն դժվար է
լինում համոզել, որ նա ուղղակի հեռանա մեղուներից կամ այն վայրից, որտեղ
հանդիպել է մեղվի, ինչը, որպես օրենք, ապիֆոբիայից խուսափելու ամենալավ
միջոցն է: Ապիֆոբիան հաճախ նկատվում է երեխաների մոտ, իսկ մեծերի մոտ, հիմնականում գալիս է մանկական տարիքից: ԲՈւԺՈւՄ-Գոյություն
ունեն թերապիայի կոնկրետ մեթոդներ, որոնք օգնում են ապիֆոբներին
հաղթահարել իրենց վախը: Այստեղ շատ լավ աշխատում են հիպնոթերապիան,
վարքային թերապիան, կոգնիտիվ-վարքային թերապիան և նեյրո-լինգվիստիկ
ծրագրավորումը: Սրանք դեսենսիբիլիզացիայի մեթոդներ են, որոնք օգնում են
մոտեցնել հիվանդներին՝ սկզբից մեղվի պատկերին, կամ շփվել մեղվի հետ իրենց
պատկերացումներում, իսկ հետո, կամաց-կամաց՝ բնական մեղվի հետ: Ապլիումոֆոբիա-վախ սխտորից Ապլոդոկսաֆոբիա-վախ կարծիք արտահայտությունից Ապոպատոֆոբիա-վախ զուգարան գնալուց Ավիաֆոբիա (օրինտոֆոբիա)-վախ ինքնաթիռով թռչելուց ՆԿԱՐԱԳՐՈւԹՅՈւնԸ-Կարող է հանդես գալ որպես առանձին ֆոբիա: Այն վկայում է նաև այլ ֆոբիանրի մասին, ինչպիսիք են կլաուստրոֆոբիան(վախ փակ բացատների) կամ ակրոֆոբիա (վախ բարձունքներից),այրոֆոբիան առաջին տեղում չէ, հիվանդություն և դրա ախտանշանները: Այս ֆոբիան սովորաբար հայտնվում է 25 տարեկանից հետո, հանդիպում է ինքնաթիռի հետ աշխատողների մոտ 15%-ի մոտ: ԱԽՏԱՆԻՇՆԵՐ-Հիմնական
ախտանշաններն են նյարդայնությունը թռիչքից մի քանի օր առաջ արդեն
անհանգստությունը, թե թռիչքը կարող է ձախողվել: Արագ շնչառությունը, սրտի
բաբախի աճը, ջղաձգված մկանները, քրտնաարտադրությունը: Անձնակազմի կողմից
չվերթի ժամանակ շարժումների և հնչյունների վերլուծությունը, դիտել
նկարները, Լրատվամիջցմերի համար տեղեկատվություն տրամադրելու մտածմունքը:
Եվ այլ նմանատիպ սթրեսային մտավոր ու ֆիզիկական երեւույթները: Պիտի
թուլացնել մկանները, մարմինը, նաև միտքն ու ուղեղը: Ապա անհրաժեշտ քայլ է
"մերկացում թերապիա"-ն. այցելուն պետք է հոգեբանի վերահսկողությամբ մի քանի
անգամ մարզական հմտություններով թուլացնի ուղեղը մինչև թռիչքի պահի
լարվածությունը: Հոգեբանի պետք է հասնի այցելուի լարվածության նվազեցմանը,
այլ ոչ թե խուճաին:Այս սթրեսի թուլացմանը կարելի է հասնել նաև ժամանակակից
համակարգչային տեխնոլոգիաներով` վիրտուալ ինքնաթիռով թռչելով:
(VRET-վիրտուալ իրականության Ցուցադրանք թերապիա). Գոյություն ունեն հատուկ
համալիր համակարգչային-օպտիկական սարքավորումներ. այցելուն իրեն զգում է
օդանավի մեջ: Այս դեպքում, երբ վախն ակտիվացված է, հոգեբնը պիտի մշակի
հմտության թուլացում, կրկնելով վիրտուալ թռիչքի կրկին ու կրկին մինչև
հիվանդն ազատվի խուճապից: |