ՈՒրբաթ, 22.11.2024, 14:02

Ցանկացած իրավիճակում պետք է ամուր կամք... ՄԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Clayderman
Օրացույց
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Մեր հարցումը
Գնահատեք իմ կայքը
Պատասխանների ընդհանուր քանակը: 118
Կայքի գործընկերները
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Բլոգ

Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 13 » ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԿԱՆԻ ՎՐԱ
19:02
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԿԱՆԻ ՎՐԱ

ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԿԱՆԻ ՎՐԱ

 

Երաժշտությունը մի յուրահատուկ լեզու է, որը շրջապատի համար մատչելի է դարձնում մարդու ներքին ապրումները, այն դարձնում է դրանք «լսելի»։ Երաժշտությունը որոշ ժամանակ տևող հնչյունների հիացմունք առաջացնող ամբողջություն է՝ ներդաշնակության մեջ։ Դեռևս հին տրակտատներում նշվում է, որ երաժշտությունը տիեզերական ներդաշնակություն է: Մարդու կյանքում այն միշտ մեծ դեր է ունեցել։ 

 

Կասկած չկա, որ երաժշտությունը իր ազդեցությունն ունի մարդու հոգեկանի վրա` առաջացնելով բազմազան հույզեր։ Ձայնային տատանումները, ընկալվելով լսողական օրգանի միջոցով, փոխանցում են  ինֆորմացիան դեպի ուղեղի համապատասխան  մասեր: Տատանումներն անմիջականորեն ազդում են մարմնի և մեր կատարած  գործունեության վրա։

 Երաժշտությունը մարդուն հանգստացնող, իսկ երբեմն էլ նաև բուժող միջոց է։ Հայտնի է, որ օրգանիզմի վրա ուժեղ ազդեցություն ունի դասական և ժողովրդական երաժշտությունը։
 Երաժշտությունը հոգեկարգավորման միջոց դարձնելու համար  պետք է հաշվի առնել առանձին մարդկանց երաժշտական ճաշակները։

 Մեր մկանները, նյարդային համակարգը  ընդունակ են յուրացնելու ռիթմը։ Երաժշտությունը` որպես ռիթմիկ գրգռիչ, խթանում է շարժողական և վեգետատիվ ոլորտներում օրգանիզմի ֆիզիոլոգիական գործնթացները։ Կարող են առաջանալ հորմոններ։

 Պարզվել է, որ մարշերի ռիթմերը հաշվարկված են, որպեսզի դրանք երգելով՝  զինվորները երկար արշավների ժամանակ չհոգնեն, քանի որ դրանք մի փոքր դանդաղ են մարդու սրտի աշխատանքից։ Միևնույն ժամանակ տոնակատարությունների ժամանակ հնչող մարշերը ավելի աշխույժ են՝ 72 տակտ 1 րոպեում, ինչը բարձրացնում է մարդու սրտի աշխատանքի ռիթմը։  Այս նույն հետազոտությունը պարզել է, որ վալսի ռիթմերը հանգստացնող ազդեցություն ունեն։

 Ընդհանրապես երաժշտական ստեղծագործություններին ուժեղ հուզական հակազդում են տալիս այն մարդիկ, ովքեր չունեն երաժշտական բարձրագույն կրթություն։ Քանի որ մասնագիտական որակները, ինչ շեղում է մասնագետին, չի սպառնում ոչ մասնագետին։ Երաժշտական գործերն ընկալելիս պետք է հաշվի առնել նաև ունկնդրողի նյարդային համակարգությունը։ Հաճելի երաժշտությունը ուժեղ տիպի մարդկանց մոտ լավացնում է գործունեությունը և´լարված, և´ հանգիստ իրավիճակներում։ Իսկ թույլ տիպի մարդկանց մոտ հաճելի երաժշտությունը տանում է գործունեության արդյունավետության անկման։

 Հոգնածության և նյարդային հյուծվածության դեպքում խորհուրդ է տրվում Գրիգի «Առավոտը», Օգինսկու«Պոլոնեզը», իսկ ճնշված, մելանխոլիկ տրամադրության դեպքում՝ Բեթհովենի «Ի ուրախություն», Շուբերտի «Ավե Մարիա», ստեղծագործությոունները։ Արտահայտված ագրեսիվության դեպքում՝  Վագների «Պիլիգրինների երգչախումբը», Չայկովսկու «Սենտիմենտալ վալսը»։ Ուշադրության կենտրոնացման իջեցման դեպքում՝ Վիվալդի«Տարվա եղանակները», Շումանի «Անուրջները»։

 Հանգիստ երաժշտությունը նորմալացնում է սրտամկանային համակարգի գործունեությունը, իսկ կտրուկ ձայնային անցումներով երաժշտությունը բարձրացնում է նրա ֆունկցիաները։ Երաժշտական միջոցների խմբային կիրառումը նպաստում է միմյանց ավելի լավ հասկանալուն։

 Դեռևս հնուց կուտակվել է ապացույցների մի ամբողջություն, որ երաժշտությունը էներգիայի հզոր աղբյուր է, որն ունի իր ազդեցությունը մարդկանց վրա։ Երաժշտությունը զարգացնում է միտքը, ունակությունները և ինտելեկտը։ Երաժշտությունը լավացնում է հիշողությունը։ Այն երաժշտությունը, որը հնչում է ներդաշնակության օրենքներին համաձայն, իր դրական ազդեցությունն ունի մարդու առողջության վրա և ոչ միայն։ Օրինակ՝ դելֆինները մեծ հաճույքով լսում են դասական երաժշտություն, իսկ բույսերն ավելի արագ են աճում։ Գիտնականները պարզել են, որ երաժշտությունը կարող է ամրացնել իմունային համակարգը։Այն ներդաշնակեցնում է զգացմունքների աշխարհը, ավելացնում է էներգիան, երկարացնում է կյանքը։ Այդպիսի ազդեցություն կարող է թողնել դասական երաժշտությունը։  Մեծ երաժիշտները միշտ կապ են տեսել երաժշտության, հոգեկանի և ֆիզիկականի միջև։Հենդելը  բազմիցս նշել է, որ իր երաժշտությամբ ուզում է ունկնդիրներին կախարդել և նրանց ավելի լավը դարձնել։ Այն բերում է ոգեշնչում, մխիթարում է հիվանդներին, հանգստացնում է զայրույթը, մխիթարում է վիշտը՝ բերելով ուրախություն։ Դասական երաժշտությունը  յուրաքանչյուր մարդու ներքին աշխարհը դեպի լավը փոխվելու  բարձրագույն  արվեստ է։

 Երաժշտությունը իսկապես մեծ ազդեցություն ունի, երբ դիտում ենք սարսափ ֆիլմեր. անջատելով հեռուստացույցի ձայնը դրանք արդեն ծիծաղելի կթվան մեզ։

 Այսպիսով, երաժշտությունն իր ազդեցությունն ունի ընկալման, հույզերի, զգացմունքների, հիշողության, տրամադրության, նյարդային համակարգի վրա։  Այնուամենայնիվ այն մարդկային գործունեության ամենակախարդիչ ու ամենամոգական ոլորտն է, ինչի արդյունքում էլ ունի այսքան մեծ ազդեցություն։

Օվսաննա Ադամյան` հոգեբան

Դիտումներ: 1228 | Ավելացրեց: Marine | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: