Կ Ե Ն Ս Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մարինե Արտաշեսի Մանուկյան՝ ծնվել է 1978 թվականի մայիսի 17-ին Գյումրիում՝ մտավորականի ընտանիքում:
1985-1995 թթ. սովորել և ավարտել է միջնակարգը գերազանցությամբ:
1995-1999թթ. սովորել և ավարտել է Գյումրու «ՊՐՈԳՐԵՍ» համալսարանը գերազանցության (կարմիր) դիպլոմով:
1999թ. նրա թղթակցությունը` «Սպիտակի երկրաշարժի աղետյալ ծնողազուրկների սոցիալ հոգեբանական խումբը» խորագրի ներքո, տպագրվել է իտալական և շվեյցարական թերթերում:
1999թ. հրավիրվել է Գերմանիա՝ մասնակցելու համաշխարհային հոգեբանական 11-րդ կոնֆերանսին:
2004թ. հրավիրվել է Շվեյցարիա մասնակցելու համաշխարհային հոգեբանական 12-րդ կոնֆերանսին:
2005-2007թթ. հրավերքներ է ստացել Եգիպտոսից և Ֆրանսիայից մասնակցելու հոգեբանական կոնֆերանսների:
2008թ. լույս է տեսել նրա առաջին մասնագիտական գիրքը` «Աղետի հետևանքների հոգեբանական գնահատականը» խորագրի ներքո, որը նվիրված է 1988թ. Սպիտակի երկրաշարժի քսանամյակին:
Որպես հոգեբան, բազմաբովանդակ հոդվածներով, հաճախ տպագրվել է տարբեր քաղաքների թերթերում և ամսագրերում՝ Գյումրու «Հինգշաբթի» և «Շրջապատ» շաբաթաթերթերում, Երևանի «Առավոտ» օրաթերթում, «Հոգու ճիչ» ամսագրում և Վանաձորի «Վանաձորյան խճանկար» թերթում: Ապա արդիական բնույթ կրող համացանցի բազում կայքերում, խմբերում և էջերում է զետեղում իր հոդվածներն ու ստեղծագործություները:
Ստեղծագործում է նաև գեղարվեստական՝ արձակ և չափածո ոճերում:
Կատարում է հոգեբանական խորհրդատվություններ հեռախոսով և համացանցով: Նրա կայքն է hogeban1.do.am
Ազատ ժամանակ զբաղվում է գոբելենագործությամբ:
01.09.2011թ. հանդիսանում է Հայաստանի Սպինալ և այլ հաշմանդամների «ԼՈՒՅՍԻ ՇՈՂ» բարեգործական հիմնադրամի Գյումրու սպորտային և հոգեբանական մասնաճյուղի ղեկավարը:
20.06-22.06.2012թթ. պարալիմպիկ 10-րդ փառատոնի ժամանակ, որը տեղի է ունեցել Երևանում գործող ՄՎԿ-ում, «Ձեռքի ուժ» սպորտաձևով զբաղեցրել է III տեղը՝ դառնալով բրոնզե մեդալակիր:
2013թ. Երևանում կայացած հանրապետական «Գրիր» գրական մրցույթի IV նախագծում հանդես է եկել «Կապուտաչյա ճակատագրի քմահաճույքները» խորագիրը կրող թղթակցությամբ, որտեղ վեր է հանել երկրաշարժից հետո հաշմանդամների առաջ ծառացած խնդիրները և առաջ քաշել, նրանց հարմարավետության համար, որոշակի պայմանների լուծման միջոցները: Այն ժյուրիի կողմից արժանել է I պատվավոր տեղին և նա ստացել է պատվոգիր ու հուշանվեր «ԳՐԻՐ գրական մրցույթ, I տեղ» դաջվածքով, որն իրենից ներկայացնում է բացված գիրք:
08.01.2014-08.01.2016թթ. աշխատել է Գյումրու "PAVLIK COMPYUTERS" համակարգչային խանութում որպես համակարգչային գլխավոր օպերատոր:
2016թ. դեկտեմբերի 20-ից ԱՄՆ-ի հայ գրողների միության անդամ է:
2017թ. մայիսին լույս է տեսել նրա մասնագիտական երկրորդ գիրքը՝ ՖՈԲԻԱՆԵՐ (հետևանքներ և բուժման մեթոդներ) խորագրով:
2017թ. օգոստոսի 21-ից »Զինվոր և մշակույթ» ՌՀԿ-ի սցենարիստն է:
2017թ. հոկտեմբերի 14-ից, որպես սիրողական լրագրող, զբաղվում է 2016 թ.-ի ապրիլի 2-5-ը տևած քառօրյա պատերազմի անմահ և ողջ մնացած հերոսների մասին հոդվածներ գրելով ու նրանց լուսաբանելով:
2017թ. նոյեմբերի 25-ին լույս է տեսել «Ճակատագրի հետքերով» բանաստեղծությունների համահեղինակային ձեռնարկը, որի համահեղինակն է:
01.12.2017-17.11.2020թթ. եղել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի հոգեբան լրագրողը:
01.12.2017-17.11.2020թթ. հանդիսացել է «Հայրենյաց պաշտպան ազատամարտիկների միավորում» ՀԿ-ի հոգեբան լրագրողը:
25.01-10.08.2018թ. հանդիսացել է «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ստեղծագործական մասի ղեկավարը:
2018թ. փետրվարի 19-ին լույս է տեսել «Բաց փակագծեր» բանաստեղծությունների համահեղինակային ժողովածուն, որի համահեղինակն է:
2018թ. մայիսի 9-ից մինչև խմբի փակվելը հանդիսացել է «քառօրյա պատերազմ» խմբի կանոնավորիչը (модератор):
2018թ. հուլիսի 20-ին ՀԱԲ (հայոց ազգային բանակում) Ռ/Հ/Կ-ի նախագահ Արամո Թորգոմյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով հայրենանվեր աշխատանքների, մասնագիտական բարձր որակների, հայրենասիրական միջոցառումներին մշտապես սատարելու և մասնակցություն ունենլու համար:
20.07.2018-20.07.2019թթ. ՀԱԲ (հայոց ազգային բանակում) Ռ/Հ/Կ-ի նախագահ Արամո Թորգոմյանի կողմից նշանակվել է նույն Ռ/ՀԿ-ի երիտասարդական թևի մամլո խոսնակ:
2018թ. հուլիսի 20-ին «Սրտացավ մայրեր» բարեգործական կազմակերպության նախագահ, գնդապետ Անահիտ Հարությունյանի կողմից պարգևատրվել է պատվոգրով հայրենիքին մատուցած ծառայությունների և ռազմահայրենասիրական դաստիարակության համար:
2018թ. նոյեմբերին լույս է տեսել «Անպարտելիները» բանաստեղծությունների համահեղինակային ժողովածուն, որի համահեղինակն է:
2018թ. դեկտեմբերի 29-ին, «Ազգն է ծնում հերոսներ» ռազմական խմբի կողմից, պարգևատրվել է պատվոգրով՝ խմբում մեծ ակտիվության ցուցանիշներ գրանցելու համար:
2019թ. մարտի 11-ից «ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբ»-ի իրադարձությունների մեկնաբանն է:
2019թ. հունիսին լույս է տեսել «Հայրենյաց կանչեր» համահեղինակային ձեռնարկը, որի համահեղինակն է:
12,06-28.08.2020թ. մասնակցել է կարողությունների զարգացման առցանց դասընթացին, որը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և մոբիլիթի ինթերնեյշնլ ԱՄՆ (MIUSA) և «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ների կողմից իրականացվող «Դեպի անկախ կյանք» ծրագրի շրջանակներում: Ավարտելով այն, ստացել է հավաստագիր:
2020թ. դեկտեմբերի վերջին լույս է տեսել նրա «Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները» գրքի I հատորը, որը նվիրված է ապրիլյան պատերազմի ողջ մնացած և անմահ հերոսներին։
2021թ. լույս է տեսեել «Հավերժ ներկա» բանաստեղծությունների համահեղինակային ժողովածուն, որը նվիրված է բոլոր ժամանակների պատերազմների անմահ հերոսներին, այդ ժողովածուի համահեղինակն է:
2021թ. Նոյեմբերի 15-ին թողարկվել «ՄՈՆԹԵԱԲԵՐԴՑԻ ՔԱՋԻՆ» երգը, որի բառերի հեղինակն է: Երգը նվիրվում է ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, կապիտան, արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ և «Մ․ Մ․» մեդալի արժանացած Արթուր Գրիգորիի Աղասյանին:
2022թ․ մարտին լույս է տեսել նրա «Պատերազմի երկու գույները» գիրքը, որն իր երկու մասերով՝ «Պատերազմի սպիտակ գույնը» և «Պատերազմի սև գույնը», նվիրված է ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, կապիտան, արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ և «Մ․ Մ․» մեդալի արժանացած Արթուր Գրիգորիի Աղասյանին: Այն պատմում է նրա ամբողջ կյանքի մասին՝ ծնված օրից մինչև խրամատային խրոնիկա։
2022թ․ մայիսին թողարկվել է «Ձոն քաջ Վազգենին» երգը, որի բառերի հեղինակն է։ Երգը նվիրված է դասակի հրամանատար, կոչումով՝ լեյտենանտ, արցախյան երրորդ պատերազմում զոհված, հետմահու «Մարտական ծառայություն» և «Արիություն» մեդալների արժանացած հերոս Վազգեն Լևոնի Միխայելյանի ծննդյան 34 ամյակին։
2022թ. հունիսի 9-ին տեղի ունեցավ նրա գրած բառերով «ՄՈՆԹԵԱԲԵՐԴՑԻ ՔԱՋԻՆ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան, որը վերանվանվել է «ԴԵ ՀՍԿԻՐ ԱՌՅՈւԾ» անվամբ։ Այն նվիրված է ապրիլյան պատերազմի կենդանի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, կապիտան, արցախյան երրորդ պատերազմի անմահ հերոս, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ և «Մ․ Մ․» մեդալի արժանացած Արթուր Գրիգորիի Աղասյանին:
2022թ․ հուլիսի առաջին կեսին լույս է տեսել նրա «Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները» գրքի II հատորը, որը նվիրված է ապրիլյան պատերազմի ողջ մնացած և անմահ հերոսներին։
22․07․2022թ․ «ԱՌԱՋ ԱՐՑԱԽ» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու և հայ ազգի նվիրյալների կյանքն ու սխրանքները լուսաբանելու և նույն կազմակերպության հետ սերտ համագործակցելու համար։
13․01․2024թ․ լույս է տեսել նրա «Հոգու նվիրումով, անկոտրում կամքով» գիրքը նվիրված 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արսեն Խաչատրյանին։
8․05․2024թ․ լույս է տեսել նրա «Անավարտ ճախրանք» գիրքը, որը հերոսապատում է 2 քաջ եղբայրների մասին, որ անմահացել են Արցախի բռնազավթման և արցախցիների տեղահնման օրը։
17․06․2024թ․-լույս է տեսել նրա «Արծվի թռիչքն անկասելի է» գիրքը, որտեղ խոսվում է հաղթական իրականի և անկատար մնացած անիրականի մասին, որը, բայց և այնպես, կարող էր իրականանալ։ Եվ ահա որոշակի սահմանագծում իրար հետ զուգորդվում են այդ իրականն ու անիրականը։
18․06․2024թ․ թողարկվել է նրա բառերով գրած երգ նվիրված 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ջերմուկի մարտերում զոհված հետախույզ Նարեկ Հակոբյանի հիշատակին, որը կոչվում է «ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԵՏԱԽՈւՅԶԻՆ՝ ՆԱՐԵԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ»։
26․06․2024թ․ թողարկվել է նրա բառերով գրված երգ՝ «ՁՈՆ ՋԵՐՄՈՒԿԻ ԱՆՊԱՐՏ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՆ», որը նվիրված է լեռների արծիվ ՃՈՒՏ-ին՝ քաջ հրամանատար Մանվել Խաչատրյանին։
02․06․2024թ․ թողարկվել է «Անմահ հերոս Գրիշա Նարինյանի հիշատակին» երգը, որի բառերի հեղինակն է։ Երգը նվիրված է 44-օրյա պատերազմում զոհված, կամավորական Գրիշա Նարինյանին։
|